Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 2 » Սեր թե՞ հավատարմություն (Մաս 1-ին)
13:25
Սեր թե՞ հավատարմություն (Մաս 1-ին)

  Արցունքի կաթիլները գլորվեցին երիտասարդ աղջկա աչքերից և այտերի վրայով սահելով ընկան հարսանեկան վարդագույն զգեստի վրա:

 Մանեն քսաներեք տարեկան է:Բժշկական ինստիտուտի այս ուսանողուհին շատերին է գրավել իր գեղեցկությամբ:Նա բավականին բարձրահասակ,սև ու խոշոր աչքերով,նուրբ ու արտահայտիչ շրթունքներով,դեմքին համաչափ փոքրիկ քթով,բաց վարդագույն այտերով,գեղեցիկ սլացիկ կազմվածքով աղջիկ է:Նրա մուգ շագանակագույն գանգուրները հավաքված են վեր,իսկ մի քանի չարաճճի խոպոպներ ծածկում էին նրա մերկ ուսերը:

 Մանեն նստած է իր ծնողների սենյակում մահճակալին:Նրա հարսանեկան զգեստը փռված է իր առջև,բայց Մանեն կարծես չի շտապում այն հագնել:Ինչու՞…մի՞թե ամեն մի աղջկա ամենանվիրական երազանքը չէ հարսանեկան զգեստով եկեղեցի մտնել և դառնալ իր սիրելի էակի կինը աստծու և բոլորի առջև։Մանեն սթափվեց դռան բացվելու ձայնից,հասցրեց արագ չորացնել արցունքները։Ներս մտնողը Մելն էր։Մելը Մանեյի ընկերուհին է,միասին սովորել էին հինգ տարի,մտերմեցել էին հենց ընդունելության քննությունների ժամանակ և այդ ժամանակվանից անբաժան էին։Պայմանավորվել էին,որ իրենցից ով  շուտ ամուսնանա,մյուսը կլինի նրա հարսնաքույրը։ 

Ու հիմա Մելը մեծ հաճույքով կատարում է այդ պարտականությունը։

 -Մանե,դեռ պատրաստ չե՞ս,հիմա ուր որ է այստեղ կլինեն։Դե արագացրուˊ,օգնե՞մ զգեստդ հագնես։

 -Համարյա պատրաստ եմ,հիմա զգեստս հագնեմ ու վերջ։

 -Մանե,բայց ի ̃նչ սիրուն հարս ես։

 -Դու էլ պակաս հարսնաքույր չես։

Մանեն հագավ զգեստը։

 -Մանեˊ։

 -Հաջա ̃ն։

 -Դու տխուր ե՞ս։

 -Չէ,ի՞նչ ես ասում,ես շատ երջանիկ եմ,-Մանեն փորձեց ժպտալ ու շրջեց գլուխը։

 -Հապա ուղղիր մազերս:

 Մելը ուղղեց Մանեի խոպոպները ու դուրս գնաց սենյակից:Մանեն հայելու առաջ կանգնած նայում էր իրեն ու մտածում.<<Ինչու՞ է ինքն ամուսնանում Արամի հետ...Սիրու՞մ է ինքն Արամին…Այո սիրում է,շատ է սիրում։Բայց մի՞թե Արամն է Մանեի տղամարդը,մի՞թե Արամն է ուղղեկցելուՄանեին խորանի մոտ…մի՞թե Արամն է լինելու իր երեխաների հայրը>>։

 Մանեն ու Արամը դեռ մանուկ հասակից միասին են եղել։Նրանց հայրերը ընդհանուր բիզնես ունեին։ Մանեի ու Արամի ընտանիքները մտերիմ էին,և ասես ներքուստ բոլորի համար որոշված էր,որ երեխաները միասին են լինելու։Մանեի հոր մահից հետո շարունակվում էր ընտանիքների մտերմությունը։Արամի հայրը ղեկավարում էր գործերը, և Մանեն ու նրա մայրը ամեն ամիս ստանում էին իրենց հասանելիք գումարը,քանի որ բաժնետոմսերի հիսուն տոկոսը Մանեի անունով էր: Յոթ տարի առաջ էր, երբ Մանեի հայրը մահացավ սրտի կաթվածից,Արամն այդ ժամանակ Մոսկվայում սովորում էր:Նա եկավ Հայաստան,մասնակցեց թաղման արարողությանը,բայց այդ պահին ժամանակը չէր խոսելու զգացմունքների մասին:Ուսումն ավարտելուց հետո Արամը հիմնական վերադարձավ Հայաստան:Այդ ժամանակ էր,որ նա խոսեց Մանեի հետ իր զգացմունքների մասին և առաջարկեց դառնալ իր կինը:

 Այսօր նրանք ամուսնանում են:Արամը շատ լավ ընկեր էր եղել Մանեյի համար:Նրա ուսման տարիների ընթացքում նրանց կապը պահպանվել էր: Մանեին ներսից կրծում էր կասկածը`նա դեռ լիովին չէր կողմնորոշվել`արդյոք ուզում է ամուսնանալ Արամի հետ:<<Արամը ավելի լավ աղջկա է արժանի,որը կսիրի նրան,շատ կսիրի և,որը կերջանկացնի նրան:Մի՞թե պետք է ետ կանգնել ընդունած որոշումից հենց հիմա,հենց այս պահին…>>,-մտածում էր Մանեն:

-Մանեˊ,Մանեˊ,եկան,- Մանեին սթափեցրեց Մելի ձայնը:

 Մանեն նոր լսեց մեքենաների ազդանշանների ձայները:Նա չէր հասցրել հասկանալ`ինչ է կատարվում,երբ սենյակը լցվեց ծանոթ ու բարեկամ կանանցով և աղջիկներով,և նրա ականջին հասան հայկական զուռնա-դհոլի հնչյունները:<<Ահա և վերջ,արդեն շատ ուշ է որևէ բան փոխելու համար>>,-սա էր միտքը ,որ անընդհատ պտտվում էր Մանեի գլխում:

 Մանեն,ասես երազի մեջ,ենթարկվում էր այն ամենին, ինչ ասում էին իրեն ,մեքենայաբար ինչ-որ բաներ էր անում,ժպտում էր,իսկ կանայք նրա շուրջը խմբված`ինչ-որ բաներ էին  ասում, ծիծաղում, կատակում։Ահա և Արամը եկավ։Նա շատ երջանիկ էր և շտապում էր պահ առաջ տեսնել իր սիրելիին հարսանեկան զգեստով։Մելը նրա ճանապարհը կտրել,հոգու հետ խաղում և ծիծաղում էր։Վերջապես Արամը մոտեցավ իր հարսնացուին,բարձրացրեց քողը և հպանցիկ,ասես ամաչելով,համբուրեց Մանեի շուրթերը։Նա թևանցուկ արեց Մանեին,և նրանք դուրս եկան սենյակից։Մանեն աչքերով փնտրեց ու գտավ մորը`տիկին Լիաննային,որի աչքերը խոնավ էին,բայց երջանիկ ժպիտ կար դրանցում։Նա ուրախ էր ,որ իր միակ զավակը ընտանիք է կազմում։Մոր ժպիտը մի փոքր հուսադրեց Մանեին։Հոր մահից հետո Մանեն շատ հազվադեպ էր տեսել մորը ժպտալիս։Տիկին Լիաննան գեղեցիկ կին էր`բավական երիտասարդ,բայց ամուսնու մահից հետո նրա դեմքին դրոշմվել էր մի մշտական դառնություն,որը նրա երիտասարդ հմայիչ դեմքին մի տեսակ պատկառանք էր տալիս և հարգանք ներշնչում դեպի այդ կինը։

 Հիմա բոլորը բակում են։Արամն ու Մանեն կանգնած են մի կողմի վրա։Արամը Մանեից մի փոքր բարձրահասակ է,նա գեղեցիկ չէ,բայց գրավիչ է։Նրանց կողքին են Մելն ու Արամի հորեղբոր որդին`Նարեկը,որը Արամի խաչեղբայրն է։Հանկարծ Մանեն մի պահ ընկրկեց և ձեռքով հենվեց ընկերուհուն,որպեսզի չընկնի։Մելը օգնեց Մանեին ու շշուկով հարցրեց.

 -Մանեˊ,ի՞նչ եղավ,քեզ լավ չե՞ս զգում։

 -Չէ,չէ լավ եմ,մի անհանգստացիր։

 -Հաստա՞տ ամեն ինչ կարգին է։

 -Այո,ամեն ինչ կարգին է,ես լավ եմ։

 Մանեի հայացքը ընկել էր հեռվում մեքենայի մոտ կանգնած երիտասարդին։Նա բավականին բարձրահասակ էր,թիկնեղ,վայելուչ կազմվածքով։Մուգ ակնոցի տակից չէին երևում նրա աչքերը,նրա շրթունքները նորմայից մի փոքր հաստ էին։Երիտասարդը ուշադիր հետևում էր բակի անցուդարձին։Մանեի ընկրկելը ևս նկատեց և առաջ գնալու փորձ արեց,բայց երբ տեսավ ,որ ամեն ինչ կարգին է,կանգնեց։Մանեն ճանաչել էր Գոռին և աշխատում էր չնայել նրա կողմը։Մի պահ նա համարձակություն հավաքեց և նայեց,բայց Գոռն այլևս չկար։<<Ինչու՞ է եկել Գոռը,ինչու՞,ինչու՞,գու՞ցե եկել է փչացնելու Մանեյի հարսանիքը,ինչու՞,ինչու՞ է եկել…

 -Մանեˊ,չե՞ս լսում,-Նարեկն էր։

 -Ի ̃ի՞նչ։

 -Նստիր մեքենան,մտքերով ու՞ր ես,այ սիրահարվաˊծ։

 -Այստեղ եմ ,Նարեկ ջաˊն,ուրիշ ու՞ր կարող եմ լինել…

*  *  *

  Հիմա Մանեն արդեն Արամի կինն է։Այս փաստը Արամին անչափ ուրախացնում է,իսկ Մանեին`կարծես թե ոչ այնքան։Արամի ծնողները երեկոյան չվերթով  մեկնեցին Մոսկվա։Արամի հայրը`Տարոնը ,վերջին տարիներին ընդլայնել էր իր բիզնեսը և պայմանագրերը հիմնականում կնքված էին ռուս գործարարների հետ։Նա տարվա մեծ մասը անցկացնում էր Մոսկվայում ,որպեսզի անձամբ հետևի աշխատանքների ընթացքին։

Տունն ամբողջությամբ գտնվում էր Արամի ու Մանեի տրամադրության տակ։Արամը Մանեին գրկած մտավ տուն։Նա Մանեին անմիջապես տարավ ննջասենյակ և շատ զգուշությամբ իր թանկագին <<բեռը>> դրեց անկողնուն։Մանեն ժպտում էր ամուսնուն,բայց նրա հայացքը լի էր թախիծով։Արամի մայրը`Արաքսիան,նախօրոք ամեն ինչ նախապատրաստել էր երիտասարդների համար։Ննջասենյակը լուսավորվում էր մահճակալի կողքին`պատից կախված լուսամփոփի լույսով։Մի անկյունում` փոքրիկ սեղանի վրա սառույցով դույլի մեջ դրված էր շամպայնը։Սեղանին դրված էին նաև գավաթներ և զանազան քաղցրավենիքներով ափսե։Սենյակում տիրում էր բաց վարդագույնը։Մանեն նոր նկատեց,որ ինքը նստած է տարբեր երանգների վարդի թերթիկների վրա,որոնցով պատված էին անկողինն ու սենյակի հատակը։Սենյակը լցված էր վարդի բույրով,որին խառնվել էին Մանեի ու Արամի օծանելիքների բույրը։Արամը վերցրեց հեռակառավարման վահանակը ու միացրեց երաժշտական կենտրոնը,և հաճելի երաժշտությունը տարածվեց սենյակում:Մանեն լուռ հետևում էր ամուսնու գործողություններին։Հետո Արամը բացեց շամպայնը,լցրեց գավաթները և երկու գավաթները ձեռքին` մոտեցավ կնոջը։Նա մի ձեռքի գավաթը մեկնեց Մանեին.

 -Թույլ կտաք ձեզ հետ տանգո պարել,իմ սիրելի տիկին։

 -Իհարկե,-ասաց Մանեն`վերցնելով իրեն պարզած գավաթը և ընդունելով ամուսնու պարի հրավերը։

 -Խմենք մեր սիրո կենացը,-ձեռքը առաջ պարզելով`ասաց Արամը։

 -Խմենք,-պատասխանեց Մանեն`իր գավաթը Արամի գավաթին խփելով,որից բաժակները ինքնատիպ զնգացին։Արամը մի քանի կում խմեց հաճելի ըմպելիքից,իսկ Մանեն ձևացրեց իբրև խմեց ու բաժակը դրեց սեղանին։

<<Սիրո կենա ̃ցը։Ի ̃նչ հաճելի կլիներ խմել այդ կենացը սիրելի էակի հետ,իսկ Մանեն չխմեց այդ կենացը։Նա չի սիրում Արամին։Բայց ինչու՞ չի սիրում,չէ՞ որ Արամը նրան շատ է սիրում,ամենքից շատ:Չէ՞ որ Արամի երազանքն է երջանկացնել Մանեին:Արամն ուզում է,որ Մանեն ժպտա,միշտ ժպտա։Կսիրի Արամին,ամպայման կսիրի։Բայց ոչ`սերը պատվերով չէ,խղճահարությունը սեր չէ,երախտագիտությունը սեր չէ,ընկերությու՞նը…գուցե ընկերությունը սեր է,բայց…Այդ ամենը պետք չեն երիտասարդ ամուսնուն`նրան սեր է անհրաժեշտ,իսկական սեր`քնքշանք,ձգտում,ցանկություն,կիրք,իսկ Մանե՞ն…Նա ի վիճակի չէ երջանկացնել իր ամուսնուն…>>։

 Մանեի մտքերը խառն էին,նա, մտքերով ընկած,ինքնաբերաբար պարում էր:

 -Ա ̃հ, Մանեˊ,որքա ̃ն եմ սիրում քեզ,որքա ̃ն եմ ուզում քեզ,-Մանեի ականջին շշնջում էր Արամը:

 -Արաˊմ,ես քեզ մի բան պետք է ասեմ,-սթափեցրեց ամուսնուն Մանեն:

 -Չէ,սիրելիˊս,ոչինչ մի ասա։Ես էլ,դու էլ ազատամիտ մարդիկ ենք`ես չեմ ուզում փորփրել քո անցյալը,քանի որ վստահ եմ,որ այսուհետ դու միայն իմն ես լինելու:Չմտածես թե դա ինձ չի հետաքրքրում,կամ կարևոր չէ ինձ համար,պարզապես չեմ ուզում քեզ ցավեցնել:Հիմա դու իմն ես,այդպես չէ՞,ու իմը կլինես հավիտյան:

 -Այդպես է,դու ճիշտ ես:Արաˊմ,դու որքա ̃ն մեծահոգի ես:

 -Չէ,ես մեծահոգի չեմ,ես քեզ սիրում եմ:

Այս խոսքերի հետ Արամը կնոջ մեջքի վրայից արձակեց զգեստի կապերը և կորսետը թուլացած կախվեց։Արամը զգուշորեն շրթունքներով դիպավ կնոջ պարանոցին և համբուրելով իջավ դեպի ուսը:Մանեն անտարբեր ենթարկվում էր Արամի քնքշանքներին:Արամը շոյելով կնոջ մարմինը և համբուրելով պարանոցը իջեցրեց Մանեի հագուստի վերին հատվածը նրա կրծքի վրայից և հագուստը սահեց Մանեի ոտքերի տակ:Մանեն ամաչելով դուրս պրծավ Արամի գրկից ու մի քայլ ետ փախավ,բայց անմիջապես էլ հասկացավ իր սխալը և քարացած մնաց տեղում կանգնած։

 -Սիրելիˊս,ի՞նչ եղավ,ես վախեցրի՞ քեզ,-կրքից ուշքի գալով` հարցրեց Արամը :

 -Չէ,կներես,ուղղակի…Մանեն չկարողացավ շարունակել:

 Նա կանգնած էր մթության մեջ`միայն ներքնահագուստն էր ծածկում նրա մերկությունը։Վարդագույն լույսով լուսավորված նրա մարմինը նման էր նոր բացված վարդի:Արամը նայում էր իր կնոջ կիսամերկ մարմնին հիացմունքով և,ասես չհավատալով,որ այդ գանձն իրեն է պատկանում,որ միայն ինքը կարող է վայելել այդ գեղեցկությունը:Մանեն ամաչում էր,ձեռքերով ուզում էր ծածկել իր մերկությունը:

 -Մանեˊ,դու հրաշք ես:Որքա ̃ն գեղեցիկ ես:Միˊ ծածկիր քո գեղեցկությունը ամուսնուցդ,սիրելիˊս:Թող վայելեմ այդ հրաշքը,-Մանեի ձեռքերը մի կողմ տանելով`ասաց Արամը:Մանեն ամոթից շիկնել էր:Նա հայացքը հառել էր մի կետի,որպեսզի չնայի ամուսնու աչքերին:

 -Մանեˊ,ես այրվում եմ քեզ սիրելու ցանկությունից,թող սիրեմ քեզ,թող համբուրեմ քեզ:Արամը գրկեց Մանեին և համբույրների տարափ տեղաց նրա մարմնի տարբեր հատվածներին:Արամի շուրթերն ու ձեռքերը ամենուր էին:Նրան տիրում էր կիրքը:Նրանում եղած քնքշանքը վեր էր ածվել մի տեսակ անհագ ցանկության:Արամը ցանկանում էր վայրկյան առաջ տիրանալ Մանեի մարմնին:Մանեն հազիվ էր զսպում իրեն,որպեսզի չգոռա,ետ չհրի Արամին,չփաղչի նրա գրկից:Նա չէր կարողանում մոռանալ իր հետ կատարվածը,չէր կարողանում տրվել իր ամուսնուն,սիրել ու սիրվել:Արամը ձեռքի հմուտ շարժումով արձակեց Մանեի կրծքկալը և մերկացրեց նրա գեղեցիկ կուրծքը:Նա համբուրում էր Մանեի կուրծքը,շոյում պտուկները,լեզվով գրգռում դրանք:Արամի շուրթերը Մանեի կրծքից անցան նրա որովայնին,կոնքերին:Արամը ձեռքը տարավ դեպի Մանեի վարտիքը:Մանեն հասկացավ նրա մտքինը,բռնեց նրա ձեռքը ու ասաց.

 -Արամ լույսը հանգցրու,խնդրու ̃մ եմ:

 -Չէ,անուշս,այդ ես եմ խնդրում,թող տեսնեմ գեղեցիկ մարմինդ,մի զրկիր ինձ այդ հաճույքից:

 -Արաˊմ ,խնդրում եմ,ես ամաչում եմ:

 -Պետք չէ ինձնից ամաչել,դու իմ կինն ես,և ես ուզում եմ ճանաչել քո մարմնի ամեն մի հատվածը,անգիր իմանալ այն:Արամը շատ դանդաղ շարժումով հանեց Մանեի վարտիքը`լիովին մերկացնելով կնոջը:Մանեն ամոթից փակեց աչքերը և նորից փորձեց ձեռքերով ծածկել մարմինը:Արամը նրան թույլ չտվեց`նա իր առնական ձեռքերով ետ տարավ մանեի ձեռքերը.

 -Մանեˊ,Մանեˊ,միˊ ամաչիր,դու շատ գեղեցիկ ես,դու չպիտի ամաչես:Ա ̃հ,որքան լավն ես,ինչ անու ̃շ ես բուրում,ինչ համո ̃վ ես:

 Արամն, իրեն կորցրած,համբուրում էր, շոյում կնոջը:Նրա մեջ աստիճանաբար ավելի էր սաստկանում կիրքը`գրգռելով նրա ցանկությունը:Նրա շնչառությունը ավելի ու ավելի էր արագանում:Մանեն ենթարկվում էր նրա գգվանքներին:Եվս մի քանի վայրկյանը և տղամարդու մարմինն արդեն տիրել էր կնոջ մարմնին:Արամի գրգռվածությունն իր գագաթնակետին էր հասնում:

 -Արաˊմ,խնդրու ̃մ եմ,սպասիր:

 -Մի փոքր էլ դիմացիր, սեˊր իմ,մի փոքր:

 -Արաˊմ,Արաˊմ:

 -Հա,Մանեˊ,սիրում եմ քեզ,սիրում եմ,փոքրիկս,մի փոքր էլ ու…

* * *

Մանեն արթնացավ Արամի համբույրից:Նա ալարկոտ բացեց աչքերը և տեսավ ամուսնուն`կողքին նստած, մատուցարանը ձեռքին:Մատուցարանի վրա սուրճ կար և մի քանի կտոր խմորեղեն:Նա նորից փակեց աչքերը:

 -Դե միˊ քնիր,քնկոˊտ,-ասաց Արամը`նորից համբուրելով կնոջ շուրթերը,-տեˊս, ինչ եմ բերել մեզ համար :

 -Լաˊվ,համոզեցիր,-ասաց Մանեն`անկողնու մեջ հարմար դիրք ընդունելով,որպեսզի սուրճ խմի:

 -Ինչո՞վ ես ուզում,որ զբաղվենք այսօր,համոˊվս:

 -Չգիտեմ,դու որևէ առաջարկ ունե՞ս:

 -Այոˊ:

 -Եվ՞:

 -Ուզում եմ ամբողջ օրը անկողնում անցկացնել`քեզ սիրելով:Ուզում եմ քեզ գրկել ու բաց չթողնել,սիրել,շատ սիրել:

 -Իսկ ավելի լու՞րջ:

 -Ես շատ լուրջ եմ խոսում:

 -Չէˊ,Արաˊմ,ամոթ է:

 -Ինչի՞ց կամ ումի՞ց ես ամաչում,ի՞նչն է ամոթ:

 -Դե չգիտեմ:

 -Լավ,թող քո ուզածը լինի,դե ուրեմն հագնվիˊր,քեզ կարգի բեր մի տեղ դուրս գանք:Համաձայն ե՞ս:

 -Լավ:

 Արամը ծխախոտի տուփից հնեց մի հատիկ,տրյումոյի վրայից վերցրեց կրակվառիչը և գնաց պատշգամբ ծխելու:

 <<Այս ի՞նչ եմ արել ես>>,-մտածում էր Մանեն,-<<ինչու՞ ամուսնացա,ինչու՞:Արամը արժանի չէր սրան,ես չեմ կարող երջանիկ լինել ու երջանկացնել նրան:Ինչպե՞ս կարող եմ անընդհատ խաղալ երջանիկ կնոջ կերպարը:Ես չեմ սիրում Արամին,ինձ հաճելի չեն նրա սիրո դրսևորումները`դրանից ես ինձ ավելի մեղավոր եմ զգում նրա առաջ:Ա ̃խ,Աստված իմ,այդ ի՞նչ եմ արել…Աստվաˊծ իմ,օգնիր ինձ սիրել Արամին:Նա արժանի է սիրո,մեծ սիրո,ինչպիսին ինքն է տածում իմ հանդեպ:Ես կսիրեմ Արամին,կստացվի ինձ մոտ,բայց նախ պետք է մտքիցս հանեմ Գոռին:Ինչու՞ ինձ հետ այդպես վարվեց Գոռը:Սիրում էի նրան,ամբողջ էությամբ էի սիրում:Գոˊռ,ինչու՞ կործանեցիր կյանքս,ինչու՞…Կմոռանամ քեզ,այոˊ,հաստատ կմոռանամ,դու չկաս այլևս,չկաս ինձ համար:Ինչու՞ էիր եկել,ինչու՞,որ հիշեցնե՞ս քո գոյության մասին…բայց ես մի վայրկյան անգամ չեմ մոռանում,որ դու կաս այս աշխարհում,այս քաղաքում…դու դեռ կաս նաև իմ սրտում…ուզում եմ ատել քեզ,բայց սիրում եմ…ի ̃նչ հիմարն եմ ես`սիրում եմ ինձ անարժան մեկին,իսկ Արա՞մը>>…

 -Դու դեռ չե՞ս հագնվել,սիրելիˊս,-պատշգամբից ներս նայեց Արամը:

 -Հիմա,հիմա:

 Մանեն հագավ նուրբ ատլասից խալաթը գիշերազգեստի վրայից և գնաց լոգանք ընդունելու:

-Ալո,բարև ձեզ:

 -Բարև:

 -Ես Մելին եմ խնդրում:

 -Մելն է,իսկ ո՞վ է հարցնում:

 -Ես Նարեկն եմ,հիշեցի՞ք:

 -Նարե՞կը,Արամի խաչեղբա՞յրը:

 -Այո,նաև հորեղբոր որդին:

 -Հա,Նարեˊկ, լսում եմ:Ի դեպ,դու իմ հեռախոսահամարը որտեղի՞ց ես իմացել:

 -Խնդրեցի իմ հարսիկին և նա ասաց:Ինչու՞ գաղտնիք էր:

 -Չէ,պարզապես զարմացա:

 -Մեˊլ,Արամն ինձ հանձնարարել է մոնտաժել իրենց հարսանիքը,իսկ ես Մանեի կողմից քեզ հարմար գտա ինձ օգնող,կընդունե՞ս առաջարկս:

 -Լավ,ուրիշ ճար չունեմ,իսկ ինձնից ի՞նչ է պահանջվում:

 -Գալ մեր տուն և ինձ օգնել,դու ասա որտեղ,ես կգամ քո ետևից:

 -Լավ,այսօր պարի եմ, կգաս մեր պարի ստուդիա,այնտեղից կգնանք:

-Պայմանավորվեցինք:

Նարեկը ավտոմեքենան արգելակեց պարի ստուդիայի բակում և զանգահարեց Մելին:

 -Այո,Նարե՞կ:

 -Մեˊլ,ես բակում եմ,գալիս ե՞ս:

 -Հիմա կգամ:

 Բացվեց ստուդիայի դուռը, և երևաց Մելը:Նա նկատեց Նարեկի ավտոմեքենան և շտապեց դեպի այն:Նարեկը իջավ ավտեմեքենայից,բացեց հակառակ կողմի դուռը,Մելը նստեց,Նարեկը ծածկեց դուռը և գնաց ղեկի կողմից նստեց ավտոմեքենան:

-Կարո՞ղ եմ իմանալ` ինչ պարեր եք պարում ձեր ստուդիայում,-հարցրեց Նարեկը ոչ այնքան հետաքրքրասիրությունից,այլ խոսակցություն սկսելու համար։

 -Լատինոամերիկյան:

 -Իսկ դու գեղեցիկ ե՞ս պարում:

 -Չգիտեմ,ես չեմ կարող ինձ գնահատական տալ:

 -Իսկ մենակ ե՞ք պարում,թե՞`խմբով:

 -Նայած ով:Ես զույգիս հետ եմ պարում,կան մարդիկ, որ խմբակային են պարում:

 -Պա ա̃ րզ է,-ասաց Նարեկը դեմքի խորհրդավոր արտահայտությամբ:

 -Ի՞նչն է պարզ։

 -Այն ,որ զույգիդ հետ ես պարում:

 -Նարեկ,դու ինչո՞վ ես զբաղվում:

 -Ռեժիսյոր եմ,ֆիլմեր եմ փորձում նկարել:

 -Հետաքրքիր է,իմ մասին ֆիլմ կնկարե՞ս:

 -Անպայման:

-Ստեցիˊր,գլուխդ ինձնից ազատելու համար:

 -Չէ,Մել,կնկարեմ,այ կտեսնես…Մեˊլ,իսկ նա գեղեցիկ է՞:

 -Ո՞վ:

 -Քո պարային զուգընկերը:

 -Չհասկացա հարցդ:

 -Լավ,բանի տեղ մի դիր:Իսկ որոշել ե՞ս,որ մասնագիտացումն ես ստանալու:

 -Այո,ես ու Մանեն որոշել ենք մանկաբուժ դառնալ:

 -Լավ է,ուրախ եմ ձեզ համար:

 Հանկարծ Նարեկը արգելակեց ավտոմեքենան մի սրճարանի մոտ.

 -Հասանք,-ասաց նա:

 -Աա ̃,դուք այստեղ ե՞ք ապրում:

 -Այո,մի շաբաթ առաջ ենք տեղափոխվել,-կատակեց Նարեկը:-Արի սուրճ խմենք,իսկ մենտաժ հետո կանենք,ի՞նչ կարծիքի ես:

 -Ես սուրճ չեմ սիրում:

 -Ուրեմն դու պաղպաղակ կուտես:

 -Այ պաղպաղա ̃կ շատ եմ սիրում,համոզեցիր:

 Նրանք մտան սրճարան և նստեցին սեղաններից մեկի մոտ:Նրանց մետեցավ մատուցողը`ճաշացուցակները ձեռքին:Նարեկը մի ճաշացուցակը մեկնեց Մելին.

 -Տեˊս, ի՞նչ կցանկանաս:

 Մելը վերցրեց ճաշացուցակը,բայց առանց բացելու ասաց.

 -Երկու բաժին պաղպաղակ մրգերով:

 Նարեկը կանչեց մատուցողին և պատվիրեց Մելի ուզածը,իսկ իր համար լուծվող սուրճ պատվիրեց:Քիչ անց մատուցողը վերադարձավ`մատուցարանի վրա բերելով պաղպաղակն ու սուրճը:Նարեկը դանդաղ խմում էր իր սուրճը և հետևում Մելին:Նա չարաճճի երեխայի նման արագ-արագ ճաշակում էր պաղպաղակը:Երբ նկատեց,որ նարեկը իրեն է նայում,ամաչեց.

 -Այդպես միˊ նայիր,ասացի չէ՞,որ պաղպաղակ շատ եմ սիրում:

 -Մեˊլ,այնքա ̃ն գեղեցիկ ես ուտում ու այնպե ̃ս ախորժակով,կարծես երեխա լինես:Մեˊլ,գիտե՞ս,քեզ հետ ես ինձ լավ եմ զգում:

 -Այո՞:

 -Այո:

Մելն արդեն վերջացնում էր պաղպաղակ ուտելը:

 -Մեˊլ,կուզե՞ս մի բաժին էլ վերցնենք:

 -Չէ,շնորհակալ եմ:

 Նարեկը Մելին ուղեկցեց տուն:Երբ Մելն իջավ ավտոմեքենայից Նարեկը նրա ետևից կանչեց.

 -Չմոռանաս,որ մենք միասին գործ ունենք անելու մոտակա օրերս։

 -Չեմ մոռանա,-գոռաց Մելը և չարաճճի վազելով բարձրացավ աստիճաններով ու մտավ մուտք:

* * *

 -Բժիշկ Վիրաբյաˊն,շտապ իջեք ընդունարան:

 -Հիմա կիջնեմ,շտապ դեպք է՞:

 -Մի կնոջ են բերել`ժամանակից շուտ ծննդաբերություն է:

 -Լավ,հասկանալի է:

 Գոռը արագ դուրս եկավ իր կաբինետից և շտապեց ընդունարան:Այնտեղ նա մի երկու խոսք փոխանակեց հղի կնոջ հետ և պատվիրեց բուժքույրերին.

 - Նախապատրաստեˊք հիվանդին ծննդաբերության,արաˊգ,առանց վայրկյան կորցնելու:

 Հետո նա դիմեց հղի կնոջը.

 -Ո՞վ է ձեր բժիշկը,ու՞մ մոտ եք զննվել հղիության ընթացքում:

 -Առաքելյանն է,բայց հիմա նա քաղաքում չի`երկու շաբաթով մեկնել է վերապատրաստման:

 Բուժքույրերը հիվանդին բարձրացրեցին ծնարան`նախապատրաստելու ծննդաբերության:Գոռը նույնպես գնաց նախապատրաստվելու:Երբ նա հիվանդին զննեց,տեսավ որ պտուղը նորմայից մեծ է և արգանդում շրջված դիրքով է.<<Այս ի՞նչ է>>,-մտածեց բժիշկ Վիրաբյանը,-<<մի՞թե Առաքելյանը հաշվի չի առել այն,որ իր հիվանդը կարող է ժամանակից շուտ ծննդաբերել,մի՞թե չի տեսել պտղի դիրքը>>:

 Ծննդաբերությունը հաջող անցավ:Կնոջ վիճակը բարվոք է։Ծնվեց մի թմբլիկ տղա:Երեխայի մոտ նույնպես ամեն ինչ կարգին է։Գոռը հանգիստ շունչ քաշեց.

 -Ամեն ինչ լավ է,սիրունիկ տղա եք ունեցել,հապա նայեք ինչ լավն է,-ասաց նա`ցույց տալով փոքրիկին մորը։

 -Շնորհակալ եմ,բժիˊշկ,դուք կյանք տվեցիք իմ որդուն,-ասաց կինը` հոգնած ձայնով:

 -Մի խոսեˊք,խնայեք ձեր ուժերը,-ասաց Գոռը `դուրս գալով ծնարանից:

 <<Հետաքրքիր է կյանքը:Ես գրեթե ամեն օր կյանք եմ տալիս երեխաների և ինձ շնորհակալություն են հայտնում:Ասում են,որ փրկում եմ կյանքեր,բայց ո՞վ եմ ես,որ չկարողացա փրկել իˊմ կյանքը,կործանեցի իմ ձեռքերով իմ կյանքը:Այն ձեռքերով,որոնցով փրկում եմ ուրիշների կյանքերը:Չէˊ,ես կյանք չեմ փրկում,ես պարզապես գործիք եմ աստծո ձեռքին:Այդ նա է իմ միջոցով ստեղծում նոր մարդկային կյանքեր:Ես հասարակ գործիք եմ,գործիˊք,ուրիշ ոչինչ>>:

 Գոռը մտքերով ընկած հասավ իր կաբինետ:Նա բացեց ծորակը,դարակից բաժակ հանեց,ջուր լցրեց և սկսեց կում-կում խմել:Նա նստեց գրասեղանի մոտ,բաժակը դրեց սեղանին,գլուխն առավ ձեռքերի մեջ ու շարունակեց մտածել.<<Ինչու՞ ես այդպես արեցի,մի վայրկյանի համար ողջ կյանքս կործանեցի:Մանեˊ,իմ սիրելի Մանեˊ,դու ամուսնացար,դու հիմա ուրիշինն ես:Դու այդպես էլ ինձ չներեցիր,չներեցիր ու վերջ։Բայց ես սիրում եմ քեզ,կյանքիցս առավել սիրում եմ քեզ։Ինչու՞ ամուսնացար ,աˊյ համառ աղջիկ,ինչու՞ ոչնչացրեցիր երեք կյանք:Այոˊ,երեք կյանք,քանի որ ես համոզված եմ,որ դու նրան չես սիրում։Դու ինձ ես սիրում,հա,հա,հենց ինձ:Բայց…արդյո՞ք ես արժանի եմ քո սիրուն,եˊս, որ պահի հաճույքը փոխեցի մի ողջ կյանքի հետ։Մանեˊ,Մանեˊ…Ինչի՞ է նման կյանքս առանց քեզ:Գոˊռ,ինչ հիմարն ես դու,ձեռքիցդ բաց թողեցիր քո սերը,քո ձոռքով նվիրեցիր ուրիշի ու հիմա…հիմա տանջում ես քեզ,բայց իզու ̃ր,արդեն ոչինչ չես փոխի>>:

 Գոռը ելավ նստած տեղից և սկսեց քայլել սենյակում:Վառեց մի ծխախոտ, մեկ անգամ ծուխը քաշեց,դրեց ծխախոտը մոխրամանի մեջ,նորից սկսեց քայլել սենյակում`վանդակում փակած առյուծի պես:Նա անկարողությունից ու խանդից ավելի էր բարկանում:Բժիշկ Վիրաբյանը նորից մոտեցավ սեղանին,նորից վերցրեց վառած ծխախոտը,որը համարյա ամբողջությամբ այրվել էր,ուզեց ծխել,բայց չստացվեց:Նա կատաղությունից վերցրեց մոխրամանը և նետեց հատակին:Մոխրամանը փշուր-փշուր եղավ:Գոռը նայեց մոխրամանի փշուրներին ու զղջաց,քանի որ այն Մանեն էր նվիրել:<<Ա ̃խ,Մանեˊ,հիմար աղջիˊկ,ինչու՞ ամուսնացար:Այդպես էի՞ր ուզում վրեժ լուծել,ստացվեˊց,տանջում ես ինձ:Բայց ա ̃խր, սիրելիս,դու քեզ էլ դժբախտացրեցիր:Մանեˊ,իմ լավ Մանեˊ,դու ավելի էիր գեղեցկացել,չնայած դու իմ հարսնացուն չէիր,բայց գեղեցիկ հարսնացու էիր,շատ գեղեցիկ>>:

Գոռը սթափվեց բջջային հեռախոսի զանգից:Նա հեռախոսը փնտրեց գրպաններում,բայց չգտավ:Հետո ձայնից հասկացավ,որ դարակում է:Նա մոռացել էր,որ ծնարան գնալուց առաջ հանեց այն գրպանից,որպեսզի չզանգեն ու չխանգարեն:Արագ գտավ ու պատասխանեց.

 -Հա մաˊմ,լսում եմ:

 -Գոռ,այսօր մորաքրոջդ ծննդյան օրն է,չես մոռոցել չէ՞:

 -Չէ,-ստեց Գոռը,քանի որ չէր հիշում,բայց չէր էլ ուզում նեղացնել մորը:

 -Ուրեմն,որդիˊս,մենք կսպասենք, որ գաս ու միասին գնանք:

 -Չէ,մաˊմ,միˊ սպասեք,ես կարող է ուշանամ,մորաքույրը կնեղանա:Դուք գնացեք,իսկ ես աշխատանքից հետո տեղ ունեմ գնալու,գործերս վերջացնեմ կգամ:

 -Լավ,Գոռ ջաˊն,բայց աշխատի շատ չուշանաս:

 -Կտեսնվենք մաˊմ,առայժմ:

 -Առայժմ,որդիս:

Գոռը անջատեց հեռախոսը,թիկնեց կաբինետի բազմոցին,աչքերը փակեց և սկսեց պատկերացնել Մանեին:Նա Մանեի դեմքն էր պատկերացնում ժպտալիս:Նա հիշեց Մանեին իր հարսանիքի օրը և հիշեց ,որ նա տխուր էր,չնայած ժպտում էր,բայց աչքերը տխուր էին:Հիշեց իրենց առաջին հանդիպումը.

* * *

Սեպտեմբերի երեքին էր:Այդ տարի սեպտեմբերի մեկը և երկուսը շաբաթ-կիրակի էին:Մանեն առաջին կուրս էր ընդունվել:Նա ծանոթացել էր Մելի հետ ընդունելության քննությունների ժամանակ և անընդհատ միասին:Առաջին դասի զանգից հետո նրանք միջանցքում էին,երբ նրանց մոտեցան Գոռը և նրա ընկերը:Նրանք ներկայացան և ասացին, որ Մելի եղբայրը,որը բանակում է,նրանց հանձնարարել է հետևել,որպեսզի աղջիկներին չնեղացնեն:Մանեն հենց առաջին հայացքից գրավեց Գոռի ուշադրությունը:Գոռը նույնպես դուր եկավ Մանեին:Գոռը հինգերորդ կուրս էր,և շատ հարցերում կարողանում էր օգնել Մանեին ու Մելին:Այդտեղից սկսվեց նրանց հաճախակի հանդիպումներն ու զբոսանքները:Գոռը առիթը չէր կորցնում Մանեի հետ մենակ մնալու:Նա սիրում էր ժամերով Մանեի հետ զրուցել և չէր հոգնում:Մանեն գերել էր Գոռին թեˊ իր գեղեցկությամբ,թեˊ իր խելքով:Գոռը իրենց դասերը բաց էր թողնում,փոխարենը Մանեի հետ նրանց դասերին էր նստում:Իրենք էլ չնկատեցին թե ինչպես կապվեցին իրար հետ,և արդեն եթե մի օր չէին տեսնում իրար, կարոտում էին:Հունվարյան քննություններն էին,երբ Մանեն գերազանց հանձնել էր <<Մարդու ընդհանուր անատոմիա>>յի քննությունը,և երբ քննասենյակից դուրս եկավ Գոռը եկավ նրան ընդառաջ,Մանեն իրենից անկախ վազեց ու փաթաթվեց Գոռին:Նա համբուրեց Գոռի այտը և ամուր գրկեց պարանոցը:Գոռը ոգևորված գրկել էր Մանեին և պտտեցնում էր:Այդ օրը նրանք գնացին նշելու Մանեի քննության գերազանց հանձնումը:Գոռն ու Մանեն նստած էին փակ սրճարանի բազմոցին և անընդհատ կատակում էին:Հանկարծ երկուսն էլ լռեցին:Նրանք նայում էին մեկմեկու աչքերին:Գոռը առանց մի խոսք ասելու մոտեցավ և համբուրեց Մանեի շուրթերը:Մանեն մի պահ վարանեց,բայց հետո պատասխանեց նրա համբույրին:

 -Մանեˊ,ես քեզ սիրում եմ,-ասաց Գոռը:

Մանեն չպատասխանեց,բայց դրա կարիքը չկար էլ:Գոռը Մանեին ամուր գրկել ու համբուրում էր։

 -Գոˊռ,պետք չի,արի գնանք,լա՞վ,-շփոթված ասաց Մանեն:

Ամբողջ ճանապարհին նրանք լուռ էին:Հաջորդ օրը չհանդիպեցին,մյուս օրը`նույնպես,երրորդ օրը Գոռը չդիմացավ և գնաց Մանեենց շենքի մոտ:Նա զանգեց Մանեի բջջայինին և ասաց,որ բակում է:Մանեն արագ դուրս վազեց,ընկավ նրա վզով և ասաց.

-Ու՞ր էիր կորել,նեղացել էի՞ր ինձանից,-ու չսպասելով պատասխանի ավելացրեց,-Ես էլ քեզ եմ սիրում:

* * *

Հանկարծ Գոռը լսեց,որ կաբինետի դուռն են թակում:Նա ելավ տեղից ու բացեց:Նրան ասացին,որ այսօր ծննդաբերած այն կինը ուզում է իրեն տեսնել:Նա տեսքի բերեց հագուստը և գնաց իր հիվանդի մոտ:

 -Կներե ̃ք,բժիշկ ջաˊն,որ ձեզ եմ կանչել,ուղղակի ես չէի կարող գալ:

 -Ասեˊք,լսում եմ,խնդիր չկա:

 -Բժիˊշկ ձեր անունն էի ուզում իմանալ:

 -Գոռ։Գոռ է անունս,ինչու՞ եք հարցնում:

 -Երեխայիս ուզում եմ ձեր անունով կնքել:

 -Չէˊ,ի՞նչ կարիք կա:

 -Պարզապես ես գիտեի աղջիկ եմ ունենալու և աղջկա անուն էի մտածել,ու քանի որ իմ տղային դուք ծնունդ տվեցիք,որոշեցի ձեր անունով կոչել,դեմ չե՞ք:

 -Չէˊ,ինչ եք ասում,իմ ինքնասիրությունը շատ շոյված է:Լավ ես գնամ,ամաչացնում եք ինձ,-կատակեց Գոռը ու դուրս եկավ հիվանդասենյակից:


>>>>>> ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ <<<<<<


Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 2056 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՍԵՐ, ՊԱՏՄՎԱԾՔ, ԿԻՐՔ, ՍԵՔՍ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
04:27
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ