Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 4 » ՍԵՐ ԹԵ՞ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐՋԻՆ 3-ՐԴ ՄԱՍ)
15:40
ՍԵՐ ԹԵ՞ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐՋԻՆ 3-ՐԴ ՄԱՍ)

* * *

 Գոռը արթնացավ լուսադեմին:Նայեց հեռախոսի ժամացույցին`ժամը հինգն անց էր:Նա հիշեց,որ առավոտյան ժամը իննին այցելություն ունի նշանակած:Ամբողջ մարմինը ցավում էր,գլուխը պտտվում,նա որոշեց գնալ տուն,մի քիչ հանգստանալ:Նա տուն մտավ ոտքի թաթերի վրա քայլելով,որպեսզի չարթնացնի ծնողներին:Երբ մտավ հյուրասենյակ,այնտեղ տեսավ մորը,որը նրան էր սպասել և քնով էր անցել:Նրա շարժումներից մայրը արթնացավ.

 -Եկա՞ր,Գոˊռ,ու՞ր էիր որդիս,անհանգիստ էի:

 -Մաˊմ,չեմ ասել ինձ մի սպասիր,երբ ուշանում եմ,դու քնիր,ես բժիշկ եմ,կարող է հաճախ ուշանամ:

 -Է ̃,Գոռ,դու էլ գիտես,որ անհնար բան ես ասում,ես ինչպես կարող եմ հանգիստ քնել,երբ չգիտեմ,թե դու ուր ես:

 -Լավ,մաˊմ,գոնե հիմա գնա անկողնումդ պառկիր,առավոտյան մեջքդ կցավի:

 -Գոˊռ,դու աշխատանքի չե՞ս:

 -Աշխատանքի եմ,բայց ես պետք է լողանամ,սուրճ խմեմ,դու պառկիր,ես ինքս սուրճ կպատրաստեմ:

 -Լավ,որդիˊս,եղավ:

 Գոռը լողացավ,իրեն կարգի բերեց ու գնաց աշխատանքի:Նա որոշեց դիմում գրել և արձակուրդ գնալ:Նստեց գրասեղան մոտ,վերցրեց թուղթ ու գրիչ ու գրեց.<<Խնդրում եմ,ձևակերպել ինձ հասանելիք արձակուրդը…>>:Որքան ժամանակ է աշխատում էր,նրան միշտ ստիպելով էին արձակուրդ ուղարկում,նա միշտ չէր ուզում գնալ,իսկ հիմա խնդրում է:Գոռը դիմումը տարավ տնօրենի մոտ,դրեց նրա առջև ու նստեց բազմոցին:Տնօրենը կարդաց դիմումը ու զարմացավ.

 -Բժիշկ Վիրաբյանը գնու՞մ է արձակուրդ։

 -Եթե մակագրեք,այո,ես դրա կարիքն ունեմ:

 -Գոˊռ,դու արձակուրդի կարիք ունե՞ս,ինչ է կատարվում քեզ հետ:

 -Ոչինչ էլ չի կատարվում,պարզապես հոգնել եմ:

 -Գոˊռ,դու վերջերս քեզ նման չես,ես կմակագրեմ,կմտնես կադրերի բաժին,հարցերդ կլուծես ու ազատ ես,գնա հանգստացիր:

 -Շնորհակալ եմ,պարոն Գրիգորյան։

 -Լավ հանգստացիր ու վերադարձիր :

* * *

-Բժիշկ ի՞նչպես է նա,պտուղն ի՞նչպես է,-հարցրեց Արամը Մանեի բժշկին:

-Մանեն լավ է,իսկ պտղի վիճակը հիմա միասին կտեսնենք ուլտրաձայնային հետազոտությամբ:

 -Անցնենք այս սենյակ,-ասաց բժիշկը `ուղեկցելով նրանց ուլտրաձայնային հետազոտության սենյակ:Նրանք մտան սենյակ,և Մանեն պառկեց հետազոտվելու:Բժիշկը սկսեց հետազոտել:

 -Да,да…ինքն իրեն խոսեց բժիշկը,-Хорошо,все хорошо,-շարունակեց նա:-Հապա նայիր քո բալիկին,-դիմեց նա Արամին արդեն հայերենով:

 -Այդ շարժվողն է՞ երեխան,այո՞:

 -Այո,տեսնում ես ինչ ակտիվ է:

 -Այո,տեսնում եմ,ինձ է քաշել,-կատակեց Արամը:

 -Բժիշկ,նրա մոտ ամեն ինչ նորմալ է,-հարցրեց Մանեն:

 -Այո,մնում է ,որ նրա մայրիկը լավ հոգ տանի իրեն ու նրան:

 -Ես,խոստանում եմ,որ մայրիկը լավ կհոգա նրան,-ասաց Արամը,-ես կհոգամ, որ Մանեն լավ լինի,ես դա խոստանում եմ:

 -Մի քանի անալիզներ կան,հիմա կգրեմ որ հանձնես ու մյուս այցիդ օրը կնշանակեմ,լավ,-դիմեց բժիշկը Մանեին:

 -Լավ,բժիˊշկ,կանեմ ինչպես կասեք,-ասաց Մանեն իջնելով բժշկական բազկաթոռից:

 Նրանք դուրս եկան պոլիկլինիկայից:Արամը Մանեին տարավ տուն,իսկ ինքը նորից գնաց աշխատանքի: Երբ տանից դուրս էր գալիս, ձայն տվեց Մանեին.

 -Սիրելիս,չմոռանաս,այսօր մամաենք են գալիս,ժամը տասին ինքնաթիռը կիջնի,ես գնալու եմ դիմավորեմ,իսկ դու մի համեղ բան կպատրաստես:

 -Լավ,Արամ գալուց կզանգես,միգուցե պակաս բան լինի:

 -Լավ,առայժմ,-ասաց Արամը և դուրս եկավ տանից:

Նա շատ երջանիկ էր`այսօր տեսել էր իր բալիկին,ապագա բալիկին:Նա արդեն իսկ պատասխանատու է նրա համար:<<Բայց ի ̃նչ հրաշք էր այդ էակը,որ այլևս իմ մտքից դուրս չի գալիս>>:Մինչ այդ էլ Արամը շատ ուրախ էր,բայց ուլտրաձայնով երեխային տեսնելուց հետո զգացողությունները ուրիշ են:

* * *

 Արդեն գարուն է:Եղանակը իսկական գարնանային է:Դրսում ավելի հաճելի ու տաք է, քան տանը:Բնությունը մի տեսակ արթնանում է ու իր հետ արթնացնում ամեն ինչ:Նույնիս մարդկային զգացմունքները ,որոնք ասես ձմռանը քուն էին մտել,գարնանը արթնանում են ։Մարդ սկսում է ամեն ինչ նորովի զգալ:Սեր էլ ավելի իր դիրքերն է ամրապնդում սառած հոգիներում և ջերմացնում դրանք:Մարդը ավելի է զգում սիրելու ու սիրվելու պահանջ:

Մանեն ու Արամը տեղափոխվել են արդեն իրենց բնակարան:Մանեն արդեն դասի չի գնում,քանի որ հղիության վերջին ամիսներն են և նրան ավելի շատ հանգիստ է հարկավոր:Արամը Տարոնի հետ զբաղված են նոր պռոյեկտի վրա աշխատանքներով,և ավելի քիչ ժամանակ է ունենում տանը լինելու:Մանեն հաճախ է մորը հյուր գնում դպրոց,որտեղից նրանք գնում են զբոսնում ,հետո Մանեն կամ մոր մոտ է գնում,կամ սկեսրոջ մոտ,մինչև Արամի վերադառնալը:

Այսօր էլ նա պայմանավորվել է Լիաննայի հետ հանդիպել զբոսայգում ու հիմա սպասում է նրան:Նա տարված դիտում էր երկու փոքրիկների խաղը,երբ  լսեց բջջայինի զանգը:Զանգահարողը Լիաննան էր.

 -Մանեˊ,ոնց ես աղջիկս,-շտապ հարցրեց նա:

 -Լավ եմ ,մամ ջան,ու՞ր ես,արդեն եկել ես:

 -Չէ արևˊս,մոռացել էի,այսօր ծնողական ժողով ունեմ,չգիտեմ թե երբ կվերջացնեմ,ավել լավ է վաղը հանդիպենք,լա՞վ:

 -Լավ մամ ջաˊն,ես զանգեմ Մելին,եթե գա նրա հետ կզբոսնենք,եթե չէ,տուն կգնամ:

 -Լավ,Մանե ջաˊն,առայժմ աղջիկս:

 -Առայժմ, մամ:

 -Մանեˊ,արևի տակ շատ չմնաս,լսում ե՞ս:

 -Լավ,մամ ջաˊն,լավ:

Մանեն զանգահարեց Մելին,որն ասաց, որ մեկ ժամից նոր կկարողանա գալ:Մանեն որոշեց սրճարան մտնել,մի բաժակ հյութ խմել մինչ Մելի գալը:Նա մտավ սրճարան ու հյութ պատվիրեց:Մինչ նրա հյութը կբերեին Մանեն,որոշեց նորից զանգել Մելին և շտապեցնել:Երբ նա բջջայինի վրա հավաքեց Մելի համարը և այն ականջին դրած սպասում էր,սրճարանի սեղաններից մեկի մետ ծանոթ դեմք տեսավ։Մանեն մեքենայաբար անջատեց հեռախոսը և շարունակում էր նայել ծանոթին։Ծանոթը դեռ նրան չէր նկատել և տաքացած ինչ որ բան էր քննարկում սեղանակցի հետ:Առաջինը նրա սեղանակից նկատեց հղի կնոջը,որը աչքը չէր կտրում իրենցից.

 -Գոˊռ,ճանաչում ե՞ս այն կնոջը,գուցե՞ քո հիվանդներից է,-հարցրեց Գրիգորյանը:

Գոռը նայեց նրա ցույց տված ուղղությամբ և տեսավ Մանեին,որը արագ փախցրեց հայացքը նրանցից:

 -Այոˊ,ճանաչում եմ,բայց իմ հիվանդներից չէ։Նա այն մարդն է,որին ես շատ մեծ ցավ եմ պատճառել,-ասաց Գոռն ավելի շատ ինքն իրեն ,քան Գրիգորյանին:

 -Լավ,Գոˊռ,ես դեռ գործեր ունեմ,ես գնամ, իսկ դու մոտեցիր քո հին ծանոթին։

 -Առայժմ Գրիգորյան,-ասաց Գոռը`առանց հայացքը Մանեից կտրելու:

Երբ Գրիգորյանը գնաց,Գոռը փակեց հաշիվը և մոտեցավ Մանեին:Մանեն շփոթվեց,երբ Գոռը առանց այլևայլության մոտեցավ և նստեց նրա դիմաց դրված աթոռին:

 -Բարև ձեզ,տիկին,-ասաց Գոռը,-հատուկ շեշտելով տիկին բառը:

 -Բարև,-անտարբեր պատասխանեց Մանեն:

 -Ինչպես տեսնում եմ լավ ես,Մանեˊ:

 -Այո,շատ լավ եմ:

 -Ե՞րբ է ծնվելու,-հարցրեց Գոռը նայելով Մանեի փորին:

 -Ապրիլին:

 -Տղա է՞,թե՞ աղջիկ:

 -Չեմ հարցրել:

 Գոռը սեղանի վրայով երկարացրեց ձեռքը և բռնեց Մանեի ձեռքը.

 -Ախ ̃,Մանե ̃,Մանե ̃,-ափսոսանքով հոգոց հանեց նա:

Մանեն փախցրեց ձեռքը նրա ձեռքից ու ասաց.

 -Ազատություն մի տվեք ձեր ձեռքերին, պարոˊն :

 -Մանեˊ,որքա ̃ն ես դու դաժան:

Մանեն տեսավ, որ Մելը մտավ սրճարան:Նա արագ ելավ տեղից և ասաց.

 -Ներեցեք,ես պետք է գնամ:

Նա այնքան շտապեց հեռանալ,որ մոռացավ նույնիսկ վճարել հյութի համար:

Մանեն հեռացավ Մելի հետ։Գոռը մնաց նստած :Նա կանչեց մատուցողին,վճարեց հյութի համար ու դուրս եկավ սրճարանից:

* * *

 -Ալո,Մանեˊ,սիրելիս,ի՞նչպես ես:

 -Լավ եմ,Արաˊմ,դու ի՞նչպես ես:

 -Լավ,սիրելիˊս,ես մի քիչ կուշանամ:

 -Արաˊմ, ես ինձ լավ չեմ զգում,տանն էլ մենակ եմ,աշխատիր շուտ գալ:

 -Կաշխատեմ,բայց մինչ այդ զանգեմ մայրիկին գա քեզ մոտ:

 -Լավ,դե առայժմ:

 Մանեն անջատեց բջջայինը,դրեց սեղանին և պառկեց բազմոցին :Նա միացրեր հեռուստացույցը, որպեսզի զբաղվի մինչև սկեսրոջ գալը:Մոտ մեկ ժամի չափ Մանեն անընդհատ հեռուստացույցի ալիքներն էր փոխում ու չէր կարողանում կենտրոնանալ և որևէ հաղորդում նայել:Քիչ անց լսվեց դռան զանգը:Եկողը սկեսուրն էր.

 -Բարև աղջիկս,-ասաց Արաքսիա`գրկախառնվելով հարսի հետ:

 -Բարև, մամ ջաˊն,ներս արի:

 -Մանե ջան,Արամն ասաց լավ չէիր զգում քեզ,հիմա ո՞նց ես:

 -Ոչինչ,բավական լավ եմ արդեն,մաˊմ,սուրճ կխմե՞ս:

 -Չէ,աղջիկս,հյութ կամ ջուր տուր ինձ, լա՞վ:

 -Լավ,հիմա կբերեմ:

 -Պապան ի՞նչպես է,Արամի հետ ե՞ն:

 -Չէ,տարբեր գործերով են գնացել:

 Մանեն հյութը հանեց սառնարանից,լցրեց բաժակների մեջ ,դրեց սկուտեղին և,վերցնելով, ուղղվեց հյուրասենյակի կողմը:Մի պահ նա իրեն թույլ զգաց և քիչ էր մնում սկուտեղը շրջեր,այդ պահին Արաքսիան հասավ նրան օգնության:Նա Մանեի ձեռքից վերցրեց սկուտեղը և օգնեց նրան նստել բազմոցին:Այդ ժամանակ Մանեի բջջայինին զանգ եկավ ու, քանի որ նա լավ չէր զգում խնդրեց, որ Արաքսիան պատասխանի:Զանգողը Նարեկն էր.

 -Ալո,Մանեˊ:

 -Ալո’,Նարե’կ, ես եմ,Մանեն իրեն լավ չի զգում:

 -Տիկին Արաքսիաˊ,ես հիվանդանոցում եմ շտապ եկեք այստեղ:

 -Ինչո՞ւ որդիս,ինչ է պատահել։

 -Արամը…

 -Արա՞մը,Արամս ի՞նչ…

Արամի անունը լսելուն պես Մանեն ելավ տեղից,մոտեցավ Արաքսիային և անհամբեր սպասում էր`հարցական հայացքը նրան ուղղված:

 -Արամը ավտովթարի է ենթարկվել,-ասաց Նարեկը:

 -Չէ,չի կարող պատահել,աստված իմ,որդի ̃ս:

Այս խոսքերի հետ Արաքսիան ուշագնաց եղավ ու ընկավ,հեռախոսն էլ սահեց նրա ձեռքից:Մանեն իրեն կորցրած վերցրեց հեռախոսը.

 -Նարեˊկ ,խոսիր ,ի՞նչ է պատահել,Արամին ի՞նչ է եղել:

Նարեկն արդեն անջատել էր հեռախոսը:Մանեն ուշքի բերեց սկեսրոջը` անուշադրի սպիրտը մոտեցնելով նրա քթին:Արաքսիան մի կերպ ուշքի եկավ .

 -Մանեˊ,աղջիկս,Արամս հիվանդանոցում է,պետք է գնանք:

Մանեն զանգեց, տաքսի պատվիրեց,որպեսզի գնան հիվանդանոց:Տաքսու մեջ նոր հարցրեց նա.

 -Մամ,ի՞նչ է պատահել,ի՞նչու է Արամը հիվանդանոցում:

 -Ես ինչ իմանամ,Նարեկն ասաց ավտովթարի է ենթարկվել,-լացակումած պատասխանեց Արաքսիա:

Հիվանդանոցի սպասասրահում նրանք հանդիպեցին Տարոնին և Նարեկին:

 -Նարեկ,ի՞նչ են ասում բժիշկները,ի՞նչպես է վիճակը,-հարցրեց Մանեն `արցունքն աչքերին:

 -Դեռ ոչինչ չեն ասում,դեռ բժիշկները դուրս չեն եկել:

<<Ա ̃խ,աստված իմ,ինչու՞ ես անընդհատ ինձ պատժում,ինչու՞>>:Մանեն անընդհատ քայլում էր սպասասրահում։Նա լրիվ ուժասպառ էր եղել,այլևս ոտքի վրա կանգնել չէր կարողանում:Հանկարծ նա զգաց,որ պտղաջրերը գնում են,հազիվ հասավ նստարանին ու նստեց:Արաքսիան ,որն անընդհատ լաց էր լինում,նկատեց,որ Մանեն մի տեսակ է:Նա մոտեցավ Մանեին ,ու Մանեն նրան ասաց,որ ցավերնը սկսվել են և շուտով կծննդաբերի:Այդ ժամանակ հիվանդանոց եկավ նաև Լիաննան,որին ասել էին Արամի ավտովթարի մասին:

 -Նարեկ,խնդրում եմ մարդ կանչիր,ես հիմա կծննդաբերեմ,-դիմեց Մանեն Նարեկին:

Այդ իրարանցումից հավաքվեցին նաև այլ բժիշկներ և Մանեին տեղափոխեցին ծննդաբերական բաժանմունք:Քիչ անց վիրահատարանից դուրս եկավ Արամին վիրահատող բժիշկը:Արամի ծնողները վազեցին նրան դեմ հանդիման.

 -Դե,բժի՞շկ,ինչպես է որդիս:

 -Նրա վիճակը ծանր է,հարվածը անմիջապես նրա կողմից էր եղել,մեզանից ինչ հասնում էր արեցինք,մնացածը…

 -Բժիշկ, իմ որդին,ես ուզում եմ տեսնել իմ որդուն,-աղերսում էր Արաքսիան:

 -Կարող եք մեկ րոպեով մտնել,-չդիմանալով Արամի մոր թախանձանքներին`ասաց բժիշկը:

Արաքսիան հագավ բժշկական վերնազգեսը և մտավ վիրահատարան:Արամը դեռ նարկոզի մեջ էր:Արաքսիան Արամին տեսնելով սահմրկեց`Արամն ամնողջությամբ վիրակապված էր:Հարվածը կողքից էր եղել,ավտոմեքենայի դուռը մխրճվել ներս և ջախջախել էր Արամի մարմինը:Արաքսիան նորից ուշագնաց եղավ և վիրահատարանի բուժքույրերը նրան դուրս բերեցին վիրահատարանից:

Երբ նա ուշքի եկավ,իմացավ որ Արամն այլևս չկա:

* * *

-Բժիշկ,հիվանդն արդեն պատրաստ է,մնում է վերջնական զննեք նրան,-ասաց բուժքույրը։

 -Այո,այո,գալիս եմ,-լսեց Մանեն ծնարանի միջանցքից ծանոթ ձայնը:

<<Միթե՞ նա է,թե թվաց իրեն>>,-մտածեց Մանեն:<<Չէ,երևի ուղղակի հալուցինացիաների մեջ եմ,պատճառը երևի Արամն է:Ա ̃խ,աստված իˊմ, պաշտպանիր նրան,տեսնես ինչպե՞ս է>>։Մանեն ցանկացավ հարցուփորձ անել բուժքույրերին,բայց չհասցրեց`սկսվեց կծկվանքների հերթական փուլը:Այդ պահին ծնարան մտավ բժիշկը:

 -Բժիշկ,օգնեք,-խնդրեց Մանեն:Նա բժշկական համազգեստի մեջ չճանաչեց Գոռին:Գոռը նրա ձայնից շրջվեց`նա ճանաչեց Մանեին:Նա իրեն չկորցրեց ու պատասխանեց.

 -Ես այստեղ եմ հենց ձեզ օգնելու համար,մի անհանգստացեք:

 -Գո՞ռ, այդ դու ե՞ս,-հարցրեց Մանեն:-Միթե՞ ես չեմ զառանցում:

 -Ոչ,չես զառանցում,այդ ես եմ:Իսկ հիմա մի լարվիր ու թող օգնեմ քեզ:

 -Գոˊռ,Արամը…նա վթարի է ենթարկվել,ես չգիտեմ թե նա ինչպես է:

 -Մի խոսիր,ես կիմանամ և քեզ կասեմ,հիմա կենտրոնացիր ,որ օգնես քո բալիկին ծնվել:

 -Գոˊռ,օգնիիիի ̃ր…ցավում է:

Գոռը զննեց Մանեին և տեսավ ,որ արգանդի պարանոցի բացվածքը քիչ է`ընդամենը երկու մատնաչափ:Մանեն կծկանքների մեջ գոռում էր.

 -Գոˊռ,խնդրում եմ, օգնիր ինձ,փրկիր իմ երեխային:

 -Մանեˊ,օգնիր ինձ,ուժ գործադրիր:

 -Ցավում է ,էլ չեմ կարողանում,օգնիˊր,խնդրուու ̃մ եմ:

 -Մանեˊ,ինքդ էլ գիտես,պետք է օգնես ինձ,մի թուլացիր խնդրում եմ:

 -Գոˊռ,էլ չեմ կարողանում:

Մանեի մոտ կծկանքների փուլն անցավ, և նա մի փոքր հանգստացավ:

 -Գոˊռ,Արամից լուր բեր ,խնդրում եմ,-աղաչական հայացքով նայեց Մանեն Գոռին:

 -Մանեˊ,թող երեխադ ծնվի հետո,լա՞վ:

Մանեի մոտ սկսվեց կծկանքների նոր փուլը:Նա ցավից գալարվում էր ու անզորությունից գոռում.

 -Գոˊռ,իմ երեխան,ինչու՞ չի ծնվում:

 -Հիմա ,սիրելիˊս,հիմա կծնվի,գիտե՞ս նրա գլխիկն արդեն երևում է :

 -Ա ̃խ,ցավում է ,օգնիի ̃ր:

 -Հիմա,մի փոքր էլ ուժ գործադրիր,նա արդեն ծնվում է,դեˊ, սիրելիˊս,օգնիր մեզ:

Գոռի լարվածությունը գագաթնակետին էր հասել,նրա ճակատից հոսում էին քրտինքի կաթիլները:Նա վախենում էր Մանեի համար և վախենում էր սխալվել:Առաջին անգամ նրա մոտ առաջացավ անվստահության զգացողություն:Դեռ ուսանող տարիներից շատ ծնունդներ էր ընդունել,բայց երբեք այսքան չէր լարվել:Վերջապես երեխան ծնվեց.

 -Մանեˊ,քեզ նման հրաշք աղջիկ է ծնվել,-ասաց Գոռը և երեխային դրեց մոր կրծքին:

* * *

 Մանեին տեղափոխեցին հիվանդասենյակ:Լիաննան համոզվելով ,որ երեխայի և Մանեի մոտ ամեն ինչ նորմալ է ,շուտ գնաց:Նա ցանկանում էր լինել Արաքսիայի կողքին`կիսել նրա վիշտը: Մանեն զարմացավ ,որ մայրը շուտ գնաց,բայց մայրը պատճառաբանեց,որ մի քիչ վատառողջ է:Մանեն երեխային էր կերակրում,երբ հիվանդասենյակ մտավ Գոռը:Նա ամաչեց ու երեխային պառկեցնելով`ծածկոցով արագ ծածկեց կուրծքը:Գոռը մի պահ շփոթվեց,բայց հետո իրեն տիրապետեց.

 -Մանեˊ,մի ամաչիր,ես քո բժիշկն եմ:

 -Բժիշկ Վիրաբյաˊն,մենք լավ ենք ,կարող եք հանգիստ գնալ,-խիստ տոնով ասաց Մանեն:

 -Մանեˊ,դաժան մի եղի ̃ր,ես սիրում եմ քեզ:

 -Լռիˊր,չհամարձակվես սիրո անուն տալ,դու սիրել չգիտես:

 -Մանեˊ,ես չեմ կարողանում ապրել առանց քեզ,խնդրում եմ ամուսնացիր ինձ հետ,ես քո բալիկին էլ շատ սիրեցի,նա մեր բալիկը կլինի ,եթե կուզես:

 -Դու գժվել ե՞ս ինչ է,ես ամուսին ունեմ,իմ բալիկը հայր ունի,ինչ հիմարություններ ես խոսում:

 -Մանեˊ,փախիˊր,բաժանվիˊր ,մի գնա նրա մոտ,ես քեզ սիրում եմ,գիտեմ դու էլ ինձ ես սիրում…

 -Ես սիրում էի,էի…լսում ե՞ս,իսկ հիմա չեմ սիրում,սիրում էի, շատ էի սիրում:

 -Հիմա էլ ես սիրում,գիտեմ ,սիրում ես,գնանք ինձ հետ…

Գոռը մոտեցավ Մանեին,գրկեց նրան ուսերից,սեղմեց կրծքին ու սկսեց համբուրել նրա մազերը,ճակատը, աչքերը…

 -Մանեˊ,խնդրում եմ,մի պատժիր ինձ,արի ինձ հետ,ես մեռնում եմ առանց քեզ,հասկացիˊր ,սիրելիˊս:

 Մանեն մի պահ տրվեց նրա փաղաքշանքներին, սկսեց հավատալ,որ ամեն ինչ հրաշալի կլինի,հետո հիշեց Արամին ու կոպիտ ձևով հրեց Գոռին.

 -Գնաˊ,լսում ե՞ս,դու կոտրել ես իմ սիրտը,ես քեզ երբեք չեմ ների,երբեք,դու փոխել ես ինչ-որ մի չգիտեմ ինչի հետ,դու թույլ ես տվել,որ քո լպրծուն ընկերը իր կեղտոտ ձեռքերով դիպչի ինձ,դու տրորել ես մեր սերը…

 -Մանեˊ, խնդրում եմ, վերադարձիր ինձ մոտ:Ես գիտեմ, ես սխալ եմ գործել,բայց բոլորն էլ իրավունք ունեն սխալվելու,սիրելիˊս:

Գոռը նորից մոտ գնաց Մանեին,ամուր գրկեց, ու սկսեց շոյել նրա մարմինը:Նա շրթունքներով գտավ Մանեի շրթունքները ու սկսեց համբուրել:Նա համբուրում էր ինքնամոռաց,կարոտած,կրքոտ… Մանեն չէր դիմադրում.կամ ուժ չուներ,կամ չէր ուզում,կամ չէր գիտակցում,բայց նրան հաճելի էին Գոռի քնքշանքները:Գոռը, համբուրելով Մանեի երեսը, շրթունքներով իջավ դեպի պարանոց:Նա քաշեց Մանեի վրայից ծածկոցը և բացվեց նրա մերկ կուրծքը:Գոռը համբուրում էր Մանեի կուրծքը ու անընդհատ կրկնում.

 -Մանեˊ,սիրելիս,ես խանդում եմ,ես չեմ ուզում ,որ քո ամուսինը դիպչի քեզ,դու իմն ես,ես սիրում եմ քեզ ,սիրում եմ,սիրում եմ…դու իմն ես,ես քեզ սիրում եմ…

 -Գոռ,հեռացիր ,մի տանջիր մեզ երկուսիս:Ես ամուսին ունեմ,երեխա ունեմ…Մենք չենք կարող միասին լինել…Մենք կորցրել ենք մեր հնարավորությունը…խնդրում եմ ուղղակի գնա… հեռացիր իմ կյանքից…մի ստիպիր ինձ սխալներ անել…գնա,գնա…

- Մանեˊ,ես շնչահեղձ եմ լինում առանց քեզ,Մանեˊ,Մանեˊ,անու ̃շս,համո ̃վս,կյա ̃նքս,սի ̃րտս…Ախ աստված իմ,օգնիր համոզել նրան…

Մանեն ևս մեկ անգամ հրեց Գոռին իրենից,ծածկեց կուրծքը և ասաց.

 -Բժիշկ Վիրաբյան,ես ձեզ խնդրում եմ, տեղեկացեˊք, ինչպես է իրեն զգում իմ ամուսինը,նա վերակենդանացման բաժնում էր,երբ ինձ բերեցին այստեղ:

 -Մանեˊ,մի վանիր ինձ քեզանից,խնդրու ̃մ եմ:

Գոռը ծունկի եկավ նրա առաջ,բռնեց նրա ձեռքերը,մոտեցրեց իր երեսին ու սկսեց համբուրել.

-Ներիր ինձ սիրելիս,ներիր ու վերադաձիր ինձ մոտ,խնդրում եմ…

Մանեն անդրդվելի էր,նա ձեռքերը ազատեց Գոռի ձեռքերից ու երեխային գրկեց:Երեխան արթնացավ ու սկսեց լացել:Գոռը ստիպված էր դուրս գալ հիվանդասենյակից:

* * *

Մանեն շատ ծանր էր տանում Արամի մահը:Նա չէր ներում իրեն այն բանի համար,որ այդպես էլ չկարողացավ սիրել Արամին: Մանեն աղջկա անունը դրել էր Անի.մի անգամ,երբ դեռ նոր էին իմացել ,որ Մանեն հղի է, Արամն ասել էր,որ <<Անի>> է ծնվելու:

Հիմա Մանեն Անիի հետ զբոսայգում սպասում են Մելին: Մանեն անընդհատ մտածում էր,թե ինչպես է ինքն այսուհետ ապրելու:Հիմա նա պետք է աշխատի ամեն ինչ անել իր փոքրիկի համար,որպեսզի նա ոչնչի կարիք չզգա:Մանեն մտովի իր կյանքն էր դասավորում,երբ տեսավ Մելին,որը գալիս էր իրենց կողմ:Նա մանկասայլակը վարելով գնաց Մելին ընդառաջ:Երբ մոտեցան Մանեն տեսավ ,որ Մելի աչքերը խոնավ են`նա լաց էր եղել:Մանեն գրկախառնվեց ընկերուհու հետ և հարցրեց.

 -Մել,ինչ է պատահել,ի՞նչու ես տխուր,դու լաց ե՞ս եղել:

 Մելը հազիվ կոկորդում խեղդելով արցունքները ասաց.

 -Նարեկը բանակ է մեկնում:

 -Հա,գիտեմ,այսօր երեկոյան կանցնեմ հրաժեշտ տամ,առավոտյան չեմ կարող փոքրիկի հետ գնալ:

 -Դեմ չե՞ս լինի,եթե հիմա գնանք։

 -Միասի՞ն:

 -Այո,ես մենակ չեմ կարող գնալ,բայց ուզում եմ նրան բարի ճանապարհ մաղթել:

 -Լավ ,արի գնանք,բայց այդքան մի հուզվիր,նա հո մշտական չի գնում:

 -Մանեˊ,նա երկու տարի բացակայելու է:

 -Մեˊլ,դու սիրու՞մ ես Նարեկին:

 -Չգիտեմ,ես չեմ հասկանում թե ինչ եմ զգում,բայց որ չեմ ուզում նա հեռանա,դա փաստ է:

 -Իսկ նա՞…

 -Չգիտեմ։

Նրանք քայլելով դուրս եկան զբոսայգուց և քայլեցին դեպի կանգառ:

Նարեկենց տունը լիքն էր հարազատներով և նրա ընկերներով:Երբ Նարեկը տեսավ Մանեին ու Մելին մի տեսակ ուրախություն հայտնվեց նրա աչքերում:Նա անմիջապես նրանց դիմավորեց ու ուղեկցեց ծնողների սենյակ,քանի որ երեխան ճանապարհին քնել էր,և աղմուկից կարող էր արթնանալ:

 -Ինչ լավ եք արել,որ եկել եք,-ասաց նա:

 -Ինչպե՞ս ես,Նարեկ ջաˊն,առավոտյան ո՞ր ժամին ես գնալու,-հարցրեց Մանեն։

 -Լավ եմ,Մանե ջան,ութին տանից դուրս եմ գալու:

 -Պարզ է,Մել մնա Անիի մոտ,ես հիմա կգամ,լա՞վ,-ասաց Մանեն և դուրս եկավ նրանց մենակ թողնելու համար:

 -Լավ,մենք կհսկենք հրեշտակի քունը,-Մելի փոխարեն ասաց Նարեկը:

Մանեն դուրս եկավ իր հետևից ծածկելով դուռը:Մանեի դուրս գալուց հետո սենյակում լռություն էր տիրում:Ոչ Մելը,ոչ Նարեկը չգիտեին ,թե ինչ խոսեին:Նրանք իրար կողք նստած նայում էին Անիին:Լռությունը խախտեց Նարեկը.

 -Շնորհակալ եմ,-ասաց նա:

 -Ինչի՞ համար,-հարցրեց Մելը:

 -Որ եկար…

 -Նարեˊկ…

 -Մել,ոչինչ մի ասա,ուղղակի ինձ հետ եղիր,լա՞վ:

 -Նարեկ,ես չեմ ուզում,որ գնաս:

 -Ես էլ,չեմ ուզում հեռանալ քեձանից,բայց ուրիշ հնարավորություն չունեմ:Մել,ուղղակի չգիտեմ,վախենում եմ ,երբ վերադառնամ…

 Մելը մատով փակեց Նարեկի շրթունքները և չթողեց,որ նա շարունակի.

 -Նարեկ,ոչինչ մի ասա,ես քեզ կսպասեմ,քանի որ…

Նարեկը հայացքը հառեց Մելի աչքերին և սպասում էր ,որ նա խոսքը շարունակի:Մելը հայացքը իջեցրեց և առանց Նարեկին նայելու շարունակեց.

 -Քանի որ,դու այն մարդն ես,որին ես ուզում եմ նվիրել իմ ամբողջ կյանքը:

-Մել,ես սիրում եմ քեզ…

Նարեկը այս խոսքերի հետ գրկեց Մելին և բարձրացրեց ձեռքերի վրա:

 -Սիրում եմ,և դու էլ ես սիրում…և հիմա ես կարող եմ հանգիստ գնալ…

 -Նարեˊկ,չմոռանաս,որ այստեղ մի սիրտ հատուկ քեզ համար է բաբախում,-ասաց Մելը ցույց տալով իր կրծքավանդակը:

 -Չէ,սիրելիս ինչպես կարող եմ մոռանալ,ես աշխարի ամենաերջանիկ զորակոչիկն եմ…

Նա սկսեց համբուրել Մելին,ասես ուզում էր մտապահել նրա շրթունքների համը:Այդ ժամանակ Անին արթնացավ ու սկսեց լաց լինել:Մանեն երեխայի լացը լսելով եկավ, և Նարեկը դուրս եկավ սենյակից`հայացքը չկտրելով Մելից:

* * *
Արդեն անցել է երեք տարի Արամի մահից:Մանեն դասավորել է իր կյանքը:Նա հիմա աշխատում է տեղամասային պոլիկլինիկայում որպես մանկաբույժ:Նրանք Անիի հետ ապրում են իրենց բնակարանում:Անին արդեն մանկապարտեզ է հաճախում,նա դարձել է Մանեի կյանքի միակ նպատակը:Նա այլևս ոչ մի հետաքրքրություն չունի`միայն իր աշխատանքն ու երեխան:Արամի ծնողները նրա մահվան մեկ տարին լրանալուց հետո տեղափոխվել են նորից Ռուսաստան:Լիաննան հաճախ էր այցելում Մանեին:
Հիմա Մանեն պատրաստվում է գնալ Նարեկի ու Մելի հարսանիքին,իսկ Անին անհամբերությունից չարաճճիություններ է անում:
 Եկեղեցու բակում բոլորը հավաքված սպասում են հարսնացուին:Ահա վերջապես եկավ Մելը:Նա շատ գեղեցիկ էր և նրա մանկական ժպիտը նրան մի տեսակ թովչանք էր տալիս:Երբ Մելն ու Նարեկը խորանի մոտ հավեժական սիրո երդում էին տալիս,Մանեն հիշեց իր հարսանիքը:Նա շատ տխուր հարսնացու էր:Հարսնացու,որը երջանիկ չէր իր ամուսնության օրը,և չկարողացավ էլ երջանկացնել իր ամուսնուն:Մանեն նորից իրեն մեղավոր զգաց Արամի առաջ,չէ որ ինքը դեռ մինչև հիմա էլ սիրում է Գոռին:Նա այդպես էլ չկարողացավ մոռանալ իր առաջին ու միակ սերը:Նրան հիշողություններից ետ Անին.
 -Մամ,բա չենք գնում,-մրմնջաց Անին մոր հագուստը քաշելով:
 -Գնում ենք,արևս,իհարկե գնում ենք:
* * *
Մանեն աշխատանքը վերջացրել և պատրաստվում էր տուն գնալ,երբ ներքին հեռախոսով հայտնեցին,որ դրսում սպասող հիվանդ կա:Նա հանձնարարեց հիվանդին ներս ուղեկցել և ինքը անցավ շիրմայի հետև` նորից բժկական խալաթը հագնելու:Երբ դռան բացվելու ձայնը լսվեց,նա շիրմայի ետևից ասաց.
 -Ներս եկեք,հիմա կգամ,ես էլ արդեն պատրաստվում էի գնալ:
 -Մի շտապեք,ես քանի տարի է ձեզ սպասում եմ և ինձ դժվար չէ ևս մի քանի րոպե սպասել-ասաց ծանոթ ձայնը:
 -Գո՞ռ,ինչու՞ ես եկել:
 -Մանե՛,մենք այդպես էլ իրար չհասկացանք մեր վերջին խոսակցության ժամանակ:
 -Ամեն ինչ արդեն վաղուց հասկացել ենք և այլևս խոսելու ոչինչ չունենք:
 -Մանե՛,պետք չէ այդպես միանգամից մերժել ինձ,մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք:Հասկացիր մեր կյանքը դեռ առջևում է ,դու ինձ պետք ես:Ես սիրում եմ քեզ:
 -Գոռ,ես շտապում եմ,Անին հարևանուհու մոտ է:
 -Լավ,այդ դեպքում արի մեր խոսակցությունը ավարտենք մի ուրիշ վայրում,երբ դու կասես,հա՞,ի՞նչ կարծիքի ես:
 -Լավ:
 -Այդ դեպքում արի այսօր երեկոյան հանդիպենք այն նույն սրճարանում,որտեղ քեզ հանդիպեցի, երբ դեռ հղի էիր:
 -Այսօր չէ,թող մնա վաղ չէ մյուս օրը, լա՞վ:
 -Լավ,սիրելիս երբ կասես:
* * *
Գոռը դուրս եկավ հիվանդանոցից շատ բարձր տրամադրությամբ:Նա արագ գնաց տուն,սափրվեց,գեղեցկացավ և շտապեց Մանեի հետ հանդիպման:Ճանապարհին նա մեքենան կանգնեցրեց ծաղկի խանութի մոտ,իջավ և Մանեի համար գնեց նրա սիրելի վարդերից:Գոռը շտապում էր և ուզում էր րոպե առաջ հասնել սրճարան:Երբ հասավ նայեց ժամացույցին և տեսավ ,որ բավականին ժամանակ դեռ կա:Նա նստեց սեղանի մոտ,վառեց ծխախոտը և սկսեց ծխել:Նա մտածում էր թե ինչ պետք է ասի իր սիրելիին,ինչպես պետք է նորից արժանանա նրա սիրուն ու նորից գրավի նրա սիրտը:Րոպեներն անցնում էին,ու Գոռը արդեն սկսում էր անհանգստանալ:Արդեն մոտ քառասուն րոպե էր,ինչ նա սպասում էր:Ինքն իրեն կշտամբում էր,որ այդքան շուտ էր եկել,դեռ ծաղիկներն էլ արդեն սկսում էին թոռոմել:Վերջապես եկավ ժամը ութը,իսկ Մանեն դեռ չկար:Հանկարծ Գոռին մոտեցավ մատուցողուհին և հարցրեց.
 -Ներեցեք,դու՞ք եք Գոռ Վիրաբյանը:
 -Այո:
 -Սա խնդրել են ձեզ տալ,-ասաց մատուցողուհին և Գոռին հանձնեց մի ծրար:
 -Այո՞,իսկ ով:
 -Մի կին երեխայի հետ,երեկ երեկոյան,ասաց որ շտապում է,և որ սա այսօր հանձնեմ ձեզ:
 Գոռի աչքերի առջև մթագնեց:<<Դա Մանեն է եղել>>,-մտածեց նա:
 -Պարոն,ձեզ վատ ե՞ք զգում,որևէ բան կուզե՞ք:
 -Ոչ,ոչինչ,հաշիվը բերեք,-ակամա ասաց Գոռը:
 -Բայց դուք դեռ ոչինչ չեք պատվիրել:
 -Ուեմն գնացեք և ինձ հանգիստ թողեք,-ինքնատիրապետում կորցրած գոռաց Գոռը մատուցողուհու վրա:
Մանեի ծրարը այրում էր Գոռի ձեռքը:Նա չէր համարձակվում բացել ծրարը:Գոռը ելավ տեղից ու առագ դուրս եկավ սրճարանից`սեղանին թողնելով կարմիր վարդերը:Նա փողոցում նոր մի փոքր ուժ հավաքեց իր մեջ և բացեց ծրարը:Նա միանգամից զգաց ծանոթ օծանելիքի բույրը:Գոռը շտապ-շտապ բացեց նամակը և սկսեց կարդալ:
<<Սիրելի Գո՛ռ:Գիտեմ հիմա հնարավոր է ինձ չհասկանաս և մեղադրես:Ես գուցե շատ հարցերում եմ սխալ եղել և գուցե հիմա էլ սխալ եմ,բայց ես իմ խղճի առջև չեմ կարող մեղք գործել:Այո՛,դու ճիշտ էիր, երբ ասում էիր,որ ես սիրում եմ քեզ,այլևս անիմաստ է հերքել դա,չնայած հիմա արդեն ամեն ինչն է անիմաստ:Սիրելի՜ս,ես մեկնում եմ Հայաստանից,որպեսզի թոնեմ գոնե դու երջանիկ լինես:Մենք չենք կարող միասին լինել,դա իմ էությանը դեմ է:Ես չեմ կարող դավաճանել իմ ամուսնու հիշատակը:Ես հավատարիմ կլինեմ նրան մինչև մահ,չէ որ երդում եմ տվել աստծո առաջ>>:
Գոռի ձեռքը սկսեց դողալ,տառերն ասես փախչում էին տողերից:Նա կանգ առավ,շունչ քաշեց ու շարունակեց կարդալ.
<<Ես կաշխատեմ իմ կյանքը դասավորել,խնդրում եմ չփնտրես ինձ,այլևս անիմաստ է:Ես իմ որոշումը մի քանի տարի առաջ եմ կայացրել,և հիմա ետ դարձի ճանապարհ չկա:Ես գերադասում եմ ապել առանց սիրո,բայց հավատարիմ մնալ Արամին,դա է ինձ համար կարևոր:
Հուսով եմ կկարողանաս դու էլ քո կյանքը դասավորել:
Քեզ անչափ սիրող Մանե>>:
Գոռը ավարտեց կարդալը,նա նստեց գետնին ,Մանեի նամակը տարավ դեպի արցունքոտ աչքերն ու ասաց.
 -Ախ Մանե,հիմար աղջիկ դու քո հավատարմությամբ կործանեցիր մեր սերն ու ինձ…

ՎԵՐՋ
Ք.Սարգսյան



Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1984 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՍԵՐ, ՊԱՏՄՎԱԾՔ, ԿԻՐՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
avatar
0
1 Akasha • 14:11, 18.08.2013
vayyyyyy bayc inchi senc vat avart....tox mianar Gori het tenc chisht kliner..manavand vor Arami cnorxnere estex chein... dry
avatar
0
2 AKportal • 00:45, 19.08.2013
Vorovhetev inqn ir eutyamb havatarim mard er u char karox davachanel ir amusnu hishatakin
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
09:02
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ