Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ՈՒրբաթ, 19.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 28 » Խանդ. Սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում
14:42
Խանդ. Սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում
«Ով չի ճաշակել խանդի պատճառած տանջանքը՝ նա սեր չի ապրել»... այսպես են սրիում արտահայտվել «դասական» խանդոտները՝ կարծելով, որ հենց խանդի ուժգնությունն է խոսում սիրո ուժգնության մասին: Սակայն, իրականում խանդը մարդկային ամենակործանարար,ամենահիվանդագին ու անկառավարելի զգացմունքներից, հիվանդություններից մեկն է:

Խանդի էությունն այն է, որ խանդոտ մարդը չի կարող մտքով անգամ պատկերացնել, թե ինքը միակը չէ սիրելիի ինտիմ կյանքում: Դա նշանակում է, որ խանդին մշտապես ուղեկցում են տագնապը, զայրույթը, կասկածը, ատելությունն ու չարությունը, հուսահատությունն ու անվերջանալի հոգեկան ցավը: Իսկ ու՞ր է այստեղ սերը: Ընդ որում՝ տանջվում է ոչ միայն նա, ում խանդում են, այլև հենց խանդողը. նրա կյանքում մշտական, անվերջանալի տառապանք է, քանի որ չկա ունակություն կառավարելու սեփական զգացմունքները:
Գոյություն ունեն խանդի 4 տեսակ՝ [size=10] Դեպրեսիվ, մանիակալ,պարանոիդալ և բաժանման վախ: Խանդը չի ճանաչում ո՛չ տաչիք, ո՛չ սեռ: Այն առաջանում է սիրելիին կորցնելու մտավախությունից: Այն համարվում է կործանարար ու բացասական, քանի որ այն կործանում է հարաբերություններն ու սերը:
Պետք է նշեմ, որ խանդն ավելանում է ցածր ինքնագնահատականի արդյունքում, երբ զուգընկերներից մեկը վստահ չէ իր անձի կայացածության, գրավչության մեջ: Նա մշտապես իրեն համեմատում է բոլոր հնարավոր ու անհնարին «սիրեկանների կամ սիրուհիների» հետ և երբ համեմատությունն իր օգտին չի լինում, մտածում է, որ սիրելին մշտապես ձգտում է փոխարինող գտնել: Եվ ստացվում է այնպես, որ խանդոտը, ցուցաբերելով անհանգստություն, ենթագիտակցորեն կասկածում է սիրելիին իր իսկ գործած մեղքերի մեջ: Նման փակուղային շրջապտույտից գրեթե անհնար է դուրս գալ, քանի որ շատ բարդ է անվստահությունից կուրացած մարդուն որևէ բան բացատրել կամ ապացուցել:

Համենայն դեպս, բոլորին, և հատկապես խանդոտներին խորհուրդ է տրվում.
1. Ցանկալի չէ զուգընկերոջը կամ զուգընկերուհուն հարցնել նրա անցյալի մանրամասների մասին:
2.Ցանկալի չէ ամեն օր հսկել նրա վարքը՝ ուր գնաց, ում հանդիպեց և այլն:
Քանի որ անհավատարմության հնարավորությունն ավելի շատ ձեր երևակայությունն է:

Իսկ նրանց, ովքեր պարբերաբար անհիմն խանդի են արժանանում, խորհուրդ է տրվում.
1. Մի՛ ընկեք թակարդը, մի՛ փորձեք արդարանալ ի պատասխան անհիմն խանդի: Խանդոտ ամուսինը ոչ հազվադեպ համոզված է լինում, որ դուք անհավատարիմ եք նրան և այդ պատճառով անաչառ չէ խանդի պահին: Հետևելով արդյունավետ հաղորդակցման միջոցներին՝ հայտնեք նրան, թե ինչ զգացմունքներ են առաջացել ձեր մեջ:
2. Աջակցե՛ք ձեր զուգընկերոջը՝ խանդի հետ կապված խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունել: Դուք կարող եք համոզել նրան միասին հոգեբան-խորհրդատու որոնել: Ամեն դեպքում գործեք վստահաբար: Մի բավարարվեք ժամանակավոր զինադադարով: Խանդը կարող է վկայել այն մասին, որ հարաբերություններում խնդիրներ են առաջացել որոնց մատների արանքով չի կարելի նայել:
3. Զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքի հարցում մի՛ առաջնորդվեք խղճահարության սկզբմունքով: Անգամ այն դեպքում, երբ կարեկցում եք նրան, թույլ մի տվեք ձեզ արդարացնել նրա կասկածներն ու մեղադրանքները: Նա պետք է ինքը գուխ հանի իր խնդիրներից: Ինքնասպանություն ու բռնություն գործադրելու սպառնալիքը վկայում են այն մասին, որ դուք դարձել եք պարտադրման ու մանիպուլյացիայի ծայրահեղ ձևերի առարկա: Իսկ վերջինս նշանակում է, որ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջացել և անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
4. Վերլուծե՛ք ձեր հարաբերությունները և ջանացեք որոշել՝ արդյոք դրանք կարելի՞ է համարել առողջ: Եթե զուգընկերոջ կամ զուգընկերուհու խանդը և սեփականատիրության զգացումն անհաղթահարելի են, ապա նման փոխհարաբերությունները ձեզ թույլ չեն տալիակատար խաղաղություն զգալ: Անգամ, եթե սիրում եք ձեր ամուսնուն, արժե մտածել այն մասին, թե կա՞ արդյոք հարաբերությունների պահպանման իրական հնարավորություն հետագայում: Փորձեք ստեղծված իրավրճակը քննարկել փորձառու խորհրդատուի հետ: Այսպիսով՝ դուք կարող եք կարևոր քայլ անել ձեր անձնական, հոգեկան հավասրակշռությունը պահպանելու հարցում:

Վեջում ավելացնեմ, որ սերը նման է կրակի, այն պետք է միշտ բոցավառել, սնուցել ու ջերմություն հաղորդել: Ուշադրության անգամ փոքրիկկ նշանները ուրախություն, թարմություն ու ներդաշնակություն են հաղորդում հարաբերություններին: Փոխադարձ անվստահությունը, անարգանքն ու անտարբերությունը կարող են քայքայել ձեր ընտանեկան անդորրը, մարել սերն ու վերջ տալ երջանկությանը: Իսկ սերը կորցնելը կարող է ակնթարթ տևել, այն դեպքում, երբ գտնելու համար երբեմն ամբողջ կյանքն էլ քիչ է: Մտածեք այս մասին և ամեն անգամ նախքան խանդի ազդեցության տակ վիրավորելը կամ աղմկոտ տեսարան ստեղծելը՝ փորձեք սթափեցնել, այդ պահին յուրահատուկ արգելակող ապտակ տալ ինքներս մեզ: Սերը նախևառաջ վստահություն է:


Նյութի հեղինակ` vera

Նյութի աղբյուրը` ...
Vera-ի բոլոր նյութերը:| Դիտել են 2274 անգամ:|
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Գրանցվել
02:26
ОбновитьСмайлыУправление мини-чатом