Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ՈՒրբաթ, 17.05.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 11 » Նոր տարին տարբեր երկրներում
17:28
Նոր տարին տարբեր երկրներում
Նոր տարին սպասված ու սիրված տոն է: Այն եզակի տոներից, որին անհամբերությամբ են սպասում ամբողջ աշխարհում: Տարբեր ժողովուրդներ տարբեր ավանդույթներ ունեն` կապված տոնի հետ, սակայն բովանդակային առումով դրանք նման են: Հայաստանում Ամանորը հունվարի 1-ին նշելու ավանդույթը ընդհանրացել է ոչ վաղ անցյալում, իսկ մինչ այդ, Նոր տարվան զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն նշվում էր Նավասարդը: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տոնի նախապատրաստման ընթացքում առանձնակի կարևորություն է տրվում բնակարանի մաքրությանը. հնարավորինս դուրս են նետվում անպետք իրերը, լվացվում ու մաքրվում են ամանեղենն ու սպիտակեղենը: Բնակարանը հարդարվում է, զարդարվում: Նախկինում զարդարանքները ոչ միայն գեղագիտական նշանակություն ունեին, այլև` չարխափան ու բարեբեր, և Նոր տարվա հետ հմայում, հեռացնում էին բոլոր չարիքները: Սովորույթի համաձայն` ընտանիքի բոլոր անդամները լողանում են, հագնում տոնական հագուստ, ցանկալի է` նոր:

Նման սովորույթներ կան աշխարհի տարբեր երկրներում: Օրինակ` Իտալիայում նույնպես կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Իտալացիները պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու սովորույթը: Ընդհանրապես Եվրոպայի շատ երկրներում կա հնուց ձևավորված «առաջին օրվա մոգություն» կոչվող մի սովորույթ, որի համաձայն տարվա առաջին օրվա պահվածքով որոշում են, թե ինչ է սպասվում տվյալ մարդուն գալիք տարում: Այդ պատճառով բոլորն այդ օրը նոր շորեր են հագնում և աշխատում պարտք չվերցնել: Շատ երկրներում կեսգիշերին երազանք են պահում` հավատալով գալիք տարում դրանց իրականացմանը: Իսպանիայում, Պորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում: Բելգիայում բոլոր ազգականները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, և բոլոր տներում երեք րոպե հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը: Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով:

Ամանորը դիմավորելու բազմաթիվ հետաքրքիր սովորույթներ ձևավորվել են նաև մեզ մոտ, որոնցից շատերը մինչ օրս պահպանվում են և լայնորեն կիրառվում: Հայ գյուղացիներն Ամանորի գիշերը եկեղեցու զանգերի հետ բացում էին տան դուռը` հին տարվա չարքերը դուրս անելու և նոր տարվա բարիքներն ընդունելու համար: Առավոտյան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի երկար տարիներ իր տնից անպակաս լիներ: Այդ օրն առհասարակ ծախս չէին անում և խուսափում էին մեկը մյուսին փոխ տալ` հատկապես թթխմոր և դրամ: Ամանորի նախօրեին ամենուր հաց էին թխում. եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Նորոգում էին նաև թթխմորը: Ընթրիքից հետո` կեսգիշերին, երիտասարդները գնում էին թարմ` Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Տան առատությունը ապահովելու համար վաղ առավոտյան նոր բերած ջուրը ցանում էին տան անկյուններում: Հացից ու ջրից զատ` նորոգվում էր նաև կրակը, քանի որ դեռևս քսաներորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, և օջախի վրա էին կերակուր պատրաստում:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Նոր տարվա տոնական խնջույքն սկսվում է դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Այդ օրը հիմնականում այցելություններ չեն լինում, և ընթրիքի ժամանակ պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը: Տան ավագը բարձրացնում է բաժակը և օրհնում սեղանը, շնորհավորում ընտանիքի անդամների Նոր տարին: Շատ տեղերում ընդունված է եղել առաջին բաժակի հետ մեղր համտեսելը, որպեսզի ամբողջ տարին քաղցր զրույցներ ունենան և միմյանց լավ վերաբերվեն:

Հնում Նոր տարվա գիշերը տան դուռը երբեք չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն էին մտնում առաջինը աջ ոտքը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Ամանորին բոլոր հյուրերը խիստ ցանկալի են: Այցելում են ազգի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, նախկինում նաև` քահանային և համայնքի ղեկավարին:

Տոնի գլխավոր նախապատրաստությունները ուտեստների շուրջ են: Տոնական ճաշատեսակների ընտրությունը խոսում է տարբեր ազգերի սովորույթների ու հավատալիքների, նրանց ազգային մտածելակերպի մասին: Իտալիայում, օրինակ, Ամանորի սեղանին պարտադիր մատուցում են խաղող, ընկույզ, ոսպ, որոնք առատության, երկարակեցության և բարեկեցության խորհրդանիշ են, իսկ Միացյալ Նահանգներում ընդունված է վերջին տասներկու զանգերը հնչելու ժամանակ խոզապուխտի հետ ուտել սիսեռ և բակլա, ինչքան շատ` այնքան լավ, քանի որ դա երջանկություն, հարստություն և առատություն է բերում: Այստեղ ավանդական տոնական ուտեստը տարբեր միջուկներով լցոնած հնդկահավն է: Գերմանիայում ճաշատեսակները մատուցում են զարդարված խնձորով, ընկույզով ու չամիչով: Խնձորը բարու և չարի հակասության ընդունումն է, իսկ ընկույզը` համեղ միջուկով և ամուր կեղևով, խորհրդանշում է կյանքի գաղտնիքներն ու դժվարությունները: Անգլիայում այդ օրը քաղցրակուտապ են ուտում և լցոնած հնդկահավ` բանջարեղենային սոուսով: Ֆրանսիայում Նոր տարվա և Սուրբ ծննդի սեղանին միշտ տապակած կամ սպիտակ գինով եփած հնդկահավ կա, իսկ Ավստրիայում Ամանորի սեղանին բադի, սագի, հավի կամ հնդկահավի մսից պատրաստված ճաշատեսակներ չեն մատուցվում: Որոշ նախապաշարմունքների համաձայն` այս երեկո թռչնի միս ուտել չի կարելի, քանի որ հաջողությունը երես կթեքի: Լեհաստանում և Ուկրաինայում տոնական ընթրիքի ժամանակ մատուցում են տասներկու տեսակի կերակուր. այստեղ ավանդական են համարվում առանց մսի ճաշատեսակները: Ճապոնիայում Ամանորը դիմավորում են շատ զուսպ` առանց ավելորդ ուրախությունների: Այստեղ ըստ հավատալիքների` գալիք տարում ուրախություն է բերում ծովային կաղամբը: Բակլան և սիսեռը Նոր տարվա սեղանին առողջության խորհրդանիշն են, խաշած ձուկը` հանգստության և ոգու ամրության, խավիարը` երջանիկ ընտանիքի և շատ երեխաներ ունենալու:

Նոր տարվա համար պատրաստվող ուտեստների տեսականին և դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնն են եղել հայոց շատ ազգագավառների համար, սակայն դրանք երբեմն տարբերվել են պատրաստման եղանակով, մատուցելու և ճաշակելու ժամանակով, անուններով: Ամանորի համար պատրաստվող ուտելիքներն ունեին չարը կանխարգելող, հմայող, հաջողություն ապահովող և գուշակություններ անելու միտումներ: Ձավարեղենը, ընդեղենը, բոլոր տեսակի հատիկները համարվում էին հմայող, հաջողություն բերող ուտելիքներ և ապահովում էին կյանքի հարատևությունն ու մշտնջենականությունը: Հատուկ խորհուրդ ունեին նաև մրգերի որոշ տեսակներ, մասնավորապես` խնձորը և նուռը: Այս մրգերի բեղմնավորման և առատացման զորության մասին պատկերացումները շատ տարածված էին, և դրանք ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էին, այլև պարտադիր էին այդ օրվա նվիրատվություններում, երբեմն` նաև գուշակություններում:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ հավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրա սավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիով բացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնում հատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ են սովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում է ածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով: Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտել հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլ հնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայման կզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայման պետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող` երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ: Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին առավոտ կանուխ աղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,- ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն է բերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինը կհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէ նաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է:

Չեխիայում ևՍլովակիայում մեծ անհամբերությամբ են այդ տոնին սպասում երիտասարդ աղջիկները, չէ՞ որ հենց Ծննդյան օրվա գիշերն են իմանում`  կամուսնանա՞ն, թե՞ ոչ: Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանք գլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթե հողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապա շուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպի սենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասել ևս մեկ տարի:

Իռլանդիայում Նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ու ցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրան կընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնեն պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել. «Թող խաղաղություն լինի այս տանը և ամբողջ աշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնը դիմավորում է իր տանը: 12-ն անց կեսին իռլանդացիները դուրս են գալիս  քաղաքի կենտրոնական լուսավորված ու տոնական զարդարված հրապարակը:
Նոր տարին ուրախ են դիմավորում Բուլղարիայում: Երբ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի շուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերը հանգչում են: Այդ րոպեներն անվանում են «ամանորյա համբույրների րոպեներ», որոնց գաղտնիքը պահպանում է մթությունը:
Իսպանացիների համար, որոնք ամեն առիթ օգտագործում են ուրախ ֆիեստա կազմակերպելու համար, հիմնական տոնը  մնում է Սուրբ ծնունդը: Այդ երեկոն անցկացնում են բացառապես ընտանիքի հետ, ճոխ սեղանի շուրջը,  և, ի դեպ, որքան աղքատ է ընտանիքը, այնքան ճոխ ու հարուստ է սեղանը, քանի որ տանտիրուհին հենց այդ օրվա ընթրիքի համար է  ջանում պահեստավորել ամենահամեղ մթերքները: Ընդ որում, չնայած տարիքին, համադամասերները` մեծից փոքր, նախապատվությունը տալիս են քաղցրեղենին, որը կարող է մատուցվել տասնյակ տարբերակներով. գինու խմորով պատրաստված կարկանդակներ, նշով թծվածքներ, քիմիոնով թխվածքաբլիթներ:  Ինչ վերաբերում է նվերներին, ապա դրանք հիմնականում ստանում են երեխաները:  Նախօրեին երեխաները պատուհանից կախում են գուլպան, որն առավոտյան լի է լինում զանազան նվերներով: Իսկ դեկտեմբերի 31-ին` Սուրբ Նիկոլասի օրը, իսկական տոն է ընկերների շրջապատում: Այս դեպքում արդեն ոչ ոք կաշկանդված չէ կրոնական ծեսերով, և ամեն ոք զվարճանում է, ինչպես սիրտը կուզի: Լինում է, որ միասին են օրը նշում ամբողջ հարկաբաժնով կամ շենքով, մտնելով հարևանի տուն սիրած սանգրիի կամ ռեխի բաժակով  և   հյուրասիրության ափսեով:
Ֆրանսիական Ձմեռ պապը` Պեր Նոելը, գալիս է ամանորյա գիշերը և նվերներ թողնում երեխաների կոշիկներում: Նրան, ում բաժին է հասնում բակլան` եփած ամանորյա կարկանդակում, ստանում է «բակլայի թագավոր» տիտղոսը, և տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին: Տոնածառի մոտ դրվում են սանտոններ` փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդության` լավ գինեգործ-տանտերն անպայման պետք է բաժակով չրխկացնի գինու տակառին, շնորհավորի դրա տոնը և խմի ապագա բերքի համար:
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի բնակիչների համար հիմնական ամանորյա իրադարձությունը տեղի Ձմեռ պապիի` Սուրբ Նիկոլասի ժամանումն է  քաղաքի նավահանգիստ:  Դա սովորաբար տեղի է ունենում դեկտեմբերի առաջին օրերին: Մնացած բոլոր նախաամանորյա ժամանակը հոլանդացի երեխաները ջանում են չարություն չանել, որպեսզի արժանանան Նիկոլասի  և նրա ծառա «Սև Պիտի» երկար սպասված նվերներին: Այս երկրում տոնակատարությունները տեղի են ունենում բավական ավանդական ձևով, եթե հաշվի չառնենք պարտադիր չմշկասահքը քաղաքի սահադաշտում: Մնացած սկանդինավյան երկրների համար Սուրբ ծնունդից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ամանորյա շաբաթն ուղղակի հեքիաթային է անցնում: Լապլանդիայի փոքր Ռոմանիեմի քաղաքում` բևեռին մոտ, ըստ ավանդության, ապրում է ամենաիսկական Ձմեռ պապը: Հենց այստեղից է նա մեկնում Ծննդյան գիշերվա ճամփորդության, որպեսզի հասցնի բաժանել մոլորակի երեխաների նվերները:
Խստաբարո ավստրիացիների համար ամանորյա գիշերը  տարվա մեջ անլուրջ լինելու գրեթե միակ հնարավորությունն է. այդ երեկո մեծ թե փոքր անագե արձանիկներ են գնում, որոնք հալեցնում են գդալի վրա, մոմի կրակով, այնուհետև հալոցքը լցնում են հատուկ նախապատրաստված փոքրիկ ափսեի մեջ: Նայած, թե ինչ գծագրություն կընդունի սառչող հեղուկը,  կարելի է ենթադրել, թե ինչ է սպասում արձանիկի տիրոջը գալիք տարում: Աստված մի արասցե, որ ստացվի 13 թիվը: Իսկ ահա արևը կամ սրածայր գլխարկը՝ հիանալի են:
Ընկերական շրջապատում ուրախանալու համար ավստրիացիները տաք գինի են խմում` գլինտվեյն, և քանի որ գինու քանակը սահմանափակ չէ, իսկ Սիսիի տնտեսող սերունդների խորտիկներն այնքան էլ առատ չեն, առավոտյան արական սեռի գրեթե յուրաքանչյուր երկրորդ ներկայացուցիչը, փաստորեն, ոտքի վրա չի կանգնում:  Հունվարի 1-ին բոլոր քաղաքներն ու գյուղերն ասես քարանում են. ժողովուրդն արթնանում է միայն երեկոյան և գնում մոտակա խորտկարանը, որպեսզի ալկոհոլից հյուծված օրգանիզմն ամրացնի նրբերշիկով ու տաք… թթու կաղամբով:
Շատ  արտասովոր են ամանորյա տոնակատարությունները Ավստրալիայում: Ձմեռ պապն ազդարարում է  նոր տարվա գալուստը` հայտնվելով Սիդնեյի լողափերում: Նոր տարվա երեկոյան ընդունված է մեծ խմբերով այցելել տարբեր հասարակական վայրեր` բաց երկնքի տակ, որտեղ հրավառություն է: Ավստրալիական ամանորյա հանդիսության առանձնահատկությունը դրա բացակայությունն է կեսգիշերից հետո: Ավստրալիացիներն արթնանում են առավոտյան 5-6-ին` հաշվի չառնելով հանգստյան կամ տոնական օր լինելը, և պառկում են քնելու երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ: Այնպես որ, ամանորյա կեսգիշերը բացառություն է: Բայց  ժամը 00.10-ին, այնուամենայնիվ, արդեն անկողնում են:
Ծագող արևի երկրում` Ճապոնիայում, քաղաքների և գյուղերի բոլոր բնակիչները փետրվարի 1-ին դուրս են գալիս փողոց` դիմավորելու արևածագը: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց նոր տարվա առթիվ և նվերներ փոխանակում: Իսկ երեկոն հաճելի է անցկացնել ընտանիքում: Եվ որպեսզի չար ոգիներին տուն չթողնեն, նրանք տան շեմին կախում են ծղոտի պսակներ: Նրանք կարծում են, որ դա իրենց երջանկություն է բերում: Նրանք նաև սովորություն ունեն ծիծաղել նոր տարվա գալստյան պահին:
Նոր տարվա տոնակատարությունը շատ գեղեցիկ է Չինաստանում: Ամբողջ երկիրը նման է մի մեծ փայլուն գնդի, քանի որ տոնական ծիսակատարության ժամանակ, որը ընթանում է նոր տարվա գիշերը Չինաստանի փողոցներում, մարդիկ մեծ թվով լապտերներ են վառում, որպեսզի լուսավորեն իրենց ճանապարհը դեպի նոր տարի: Քանի որ նրանք կարծում են, թե նոր տարին շրջապատված է չար ոգիներով և անմաքուր ուժերով,  որոնց վախեցնում են  հրավառության միջոցով:
Իսկ Իրանում նոր տարին դիմավորում են մարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուց մի քանի շաբաթ առաջ փոքրիկ ծաղկամաններում ցորեն են ցանում:  Նոր տարվա ժամանակ արդեն սերմերը ծլած են լինում, ինչը խորհրդանշում է գարնան և նոր տարվա գալուստը:
Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսեր կան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկ զարդարում են իրենց վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով: Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն ունեն: Օրինակ` երեխաների համար նվերները դրվում են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ սկուտեղին:


Նյութի հեղինակ` vera

Նյութի աղբյուրը` vvvv
Vera-ի բոլոր նյութերը:| Դիտել են 1289 անգամ:|
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Գրանցվել
09:12
ОбновитьСмайлыУправление мини-чатом