Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 19 » ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (մաս 1-ին)
01:59
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (մաս 1-ին)

   Մենք արդեն տաս երրորդ` ավարտական դասարանում էինք:Դասերը նոր էին սկսվել,դեռ սեպտեմբերի հինգն էր:Ոմանք դասասենյակում նստած,ոմանք միջանցքում,սպասում էինքուշացող` կենսաբանության ուսուցչուհուն:Տասնհինգ րոպե արդեն դասերը սկսվել էին,բայց նա դեռ չկար:Ես դասասենյակում էի այդ ժամանակ,երբ իրար խառնված,այն աշակերտները,ովքեր որ միջանցքում էին,շտապում էին դասասենյակ:

    -Երեխե~ք,երեխե~ք, Պողոսյանը եկավ,սուս մնացե’ք,արա’գ նստեք տեղներդ:

    Պողոսյանը մեր դպրոցի տնօրենն էր,նա շատ խիստ մարդ էր,բոլորը վախենում էին նրանից,նույնիսկ ուսուցիչներն էին նրա ներկայությունից ազդվում:

    Մենք արագ տեղավորվում ենք,ով որտեղ հասցնում է և տնօրենը ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:Նա բարևում է մեզ,մենք փոխադարձ պատասխանում ենք նրա բարևին ու նա միանգամից տխուր տոնով հայտնում է:

    -Սիրելի տաս երրորդցիներ,այսօր առավոտյան ժամը ութին մոտ,մահացել է ձեր դասղեկը,մեր շատ սիրելի կենսաբանության ուսուցչուհի` տիկին Ամիրյանը:Հետո նա զննողական հայացքով աչքի անցակցրեց աշակերտներին,ապա հարցրեց:

    -Բոլորը տեղում ե՞ն: 

    -Այո,-պատասխանեցինք մենք:

    -Դե ուրեմն քանի որ ուրիշ փոխարինող ուսուցիչ չունենք,հանգիստ կնստեք դասարանում և չեք աղմկի,մինչև տեսնենք ինչ կլինի:Հետո նա հեռանում է դասասենյակից:Մի քանի րոպե լռություն էր տիրում դասասենյակում,ապա սկսվում է արդեն բանբասանքներն ու քննարկումները:Գրեթե բոլորը ուրախ էին այդ լուրի կապակցությամբ,քանի որ բոլորը ատում էին նրան:i

Չնայած ես էլ մեկ-մեկ պահեր էին լինում,որ եթե հնար լիներ կսպանեի նրան:Նրա հանդեպ այդ ատելությունը նրանից էր,որ նա շատ խիստ էր և բոլորին ցածր էր գնահատում:Ինչ խոսք լավ մասնագետ էր,հազվադեպ կհանդիպես այդպիսի մասնագետի և ափսոս էր կորցնել նման ուսուցչուհու:

    Նրա հուղարկավորության արարողությունն էր,բոլորը` աշակերտ,թե ուսուցիչ մասնակից էին արարողությանը:Տեր Հայրը աղոթում էր նրա հոգու հանգստի համար,բոլորը լուռ էին,ես նույնպես:Նայում եմ տիկին Ամիրյանին,կարծես քնած լինի և ուր որէ պիտի արթնանա:Մտքիս մեջ մտածում եմ:

    -Ինչ հետաքրքիր ու դաժան է կյանքը,նա դեռ երկու օր առաջ ողջ էր,դաս էր պատմում մեզ,հարցնում,զայրանում,որ չէինք սովորել,իսկ այսօր արդեն չկա և մի քանի րոպե հետո նրան հանձնելու ենք հողին ու ամեն մեկս անցնում ենք մեր գործերին,նորից շարունակվում է կյանքը:Հանկարծ նկատում եմ,որ մեր համադասարանցի Աննան,որը ինձ էր սիրահարված,ուշադիր նայում էր աչքերիս:Նայում եմ նրան,բայց նա հայացքը կարծես չէր ուզում ինձանից կտրել:Ես գլուխս կախում եմ նրանից հայացքս փաղցնելու համար,ինձ թվում էր հիմա բոլորը կնկատեն,թե նա ինչպես է նայում ինձ:

    Արարողությունը ավարտվում է,տիկին Ամիրյանին հողին ենք հանձնում:Բոլորս հերթով ցավակցելով նրա հարազատներին հեռանում ենք:Ամեն  մեկը ինչպես ասում էի գնում է իր գործին:Մի տեսակ տխուր էի:Մենակ մտքերի մեջ ընկած քայլում էի:Հանկարծ զգում եմ,որ ինչ-որ մեկը ետևիցս գալիս է,կարծես ինձ հետևելով:Շրջվում  տեսնում եմ Աննան է:Մի պահ կանգնում եմ,որ նա հասնի ինձ,ապա սկսում ենք արդեն միասին քայլել:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Աննան խախտեց տաղտկալի լռությունը:

-Տխու՞ր ես,-հարցրեց նա:

    -Ինչի՞ց վերցրիր,-պատասխանեցի ես:

    -Ուրախ էլ չես,-ասաց նա նայելով ինձ:

    -Ուրախանալու առիթ չեմ տեսնում,-պատասխանելով նրան նորից սկսեցինք լուռ քայլել:

    -Տուն ե՞ս գնում,-հարցրի ես:

    -Դե~, երևի,կամկածով պատասխանեց Աննան:

    -Այսի՞նքն:

    -Իսկ դու ու՞ր ես գնում,-հարցս անպատասխան թողնելով հարցրեց նա:

    -Իսկ ի՞նչ կապ ունի,թե ես որտեղ եմ գնում:

    -Դե լավ ինչու՞ ես զայրանում վրաս:

    -Ե՞րբ զայրացա,-փորձեցի քողարկել զայրույթս:Նա ճիշտ էր ես այնպիսի տոնով ասացի,որ ցանկացած մեկն ել կզգար դա:

    -Տուն եմ գնում,իսկ դու՞,-փորձեցի ավելի մեղմ տոնով խոսել նրա հետ:

    -Իսկ ես կուզեի,որ միասին մի տեղ գնայինք,զրուցեինք,

սակայն  մրութդ այնպես ես կախել,հետս էլ այնպես ես խոսում,որ էլ չգիտեմ ինչ եմ անելու,կամ ուր եմ գնալու:

    -Արի թողնենք մի ուրիշ անգամ լա՞վ,հիմա տրամադրություն չունեմ ոչ մի բանի տեսնու՞մ ես նույնիսկ իրար էլ չենք հասկանում հիմա:

    -Ոչինչ կհասկանանք,ես չեմ նեղանում քեզանից,-նա այնպես էր արտասանում բառերը,որ մի պահ խղճացի նրան,բայց նորից պնդեցի իմ ասածը:

    -Էլ չշարունակենք լա՞վ,ասացի ուրիշ անգամ,կարծում եմ անիմաստ կլինի նորից կրկնելը:

    -Լավ,-ճարը կտրած ասաց նա,-բայց խոստումդ կկատարես:

    -Եղավ,դե արի քեզ ճանապարհեմ գնա:Մի հիսուն մետր քայլեցինք միասին մինչև հասանք կանգառ,նրան հրաժեշտ տվեցի:

     -Դե վաղը դպրոցում կհանդիպենք,առայժմ:

     -Չես ուզում նույնիսկ համբուրե՞լ ինձ,ասաց նա:Ես գլուխս

մոտեցրի նրա գլխին,նա փորձեց համբուրել շուրթերս բայց ես շուրթերս փախցրի և առաջացրի գլուխս դեպի նրա ձախ այտի կողմը,համբուրեցի նրա այտը,իսկ նա նույնպես ստիպված համբուրեց իմ այտը:Մի խոսքով մի կերպ պրծնում եմ նրանից:Նա գեղեցիկ է,ինձ այդպես սիրում է,ոչ մեկին ուշադրություն չի դարցնում,բայց չգիտեմ,թե ինչն է ինձ նրանից վանում,ինչու չեմ կարողանում պատասխանել նրա զգացմունքներին:Աննային ճանապարհելուց հետո միանգամից գնում եմ տուն:Տուն մտնելով մայրս սկում է հարցեր տալ,թե ոնց անցավ արարողությունը:Սակայն ցանկություն չունեի խոսելու,նույնիսկ չճաշեցի,ախորժակ չունեի:Ես փակվում եմ սենյակումս վերցնում եմ դասագրքերս փորձում եմ դասերս սովորել,մի քանի տող կարդում եմ սկսում եմ ընկնել մտքերի մեջ,մեկ Աննային էմ հիշում մեկ տիկին Ամիրյանն էր գալիս աչքերիս առաջ:Հետո գրքերը մի կողմ եմ նետում,պառկում եմ մահճակալիս,որպեսզի քնեմ մի քիչ գոնե ցրվելու համար,սակայն դա էլ չի ստացվում:Առավոտյան հագնվում եմ,որպեսզի գնամ դպրոց,սակայն ճանապարհին միտքս փոխում եմ,մտածելով,որ նորից պիտի հանդիպեմ Աննային,նորից պիտի գլուխս տանի,ես էլ պիտի իզուր տեղը նեղացնեմ նրան,տրամադրություն էլ չունեմ էլի:Որոշում եմ գնալ մոտակա դպրոցիկողքինգտնվող այգին:Ինձ համար քայլելով մինչև հասնում եմ այգին ժամը տասն է դառնում:Հանկարծ հեռախոսս սկսում է զանգել:Ձեռքս տանում եմ հանում եմ այն գրպանիցս և էկրանի վրա տեսնում եմ Աննայի հեռախոսի համարը:Մտքիս մեջ մտածում եմ,-էս ի±նչ բան է դասի չեն,ու նույն րոպեին հիշում եմ,որ երկրորդ ժամը մեր մոտ կենսաբանություն է,-տեսնելով Աննայի համարը անջատում եմ հեռախոսը հիմնական ու նորից դնում եմ գրպանս:Դասաժամերն ավարտվում են:Ես վերադառնում եմ տուն:Մտնելով տուն մայրս միանգամից զայրացած սկսում է հարցեր տալ:

    -Որտեղի՞ց ես գալիս,-ես միանգամից գլխի եմ ընկնում,որ նա տեղյակ է իմ դպրոց չգնալու մասին և անիմաստ կլիներ խաբելը,թե գնացել եմ,նաև գլխի էի ընկնում,որ Աննան զանգած կլինի տուն և նա ասած կլինի այդ մասին,քանի որ չէի պատասխանել նրա զանգին փորձել է ինձանից վրեժ լուծել:

    -Մամ լավ էլի,տրամադրություն չունեմ,-փորձեցի խուսափել պատասխանից,քայլեցի դեպի սենյակիս կողմը:

    -Ուրեմն տրամադրությունո՞վ ես որոշում դպրոց գնա՞լ,թէ՞ չէ:Ես ոչինչ չեմ պատասխանում միանգամից գնում եմ սենյակս,մտքումս կռվելով Աննայի հետ:Հաջորդ առավոտ կրկին պատրաստվում եմ դպրոց գնալ,մայրս առավոտյան էլի սկսում է հետս կռվել,թե.

    -Էլի գնում ես թրև գալու՞ և այդպիսի բաներ:

    -Չէ մամ գնում եմ դըպ-րոց,-ու դուրս գալով տնից գնում եմ ուղիղ դպրոց:Ճանապարհին անհամբեր սպասելով,թե երբ պիտի հասնեմ,որպեսզի Աննային տեղը դնեմ:Հասնում եմ դպրոց,մտնում եմ դասասենյակ,դեռ մի հինգ րոպե կար մինչ դասերի սկսվելը,միանգամից Աննային եմ փնտրում:Նա դասասենյակում չեր,ուզում եմ դուրս գալ դասասենյակից և նա հայտնվում է առջևումս:

    -Բարև…միանգամից բարևում է նա և էլի,ինչ որ բան էր ուզում ասել,բայց չհասցրեց,քանի որ ես միանգամից հարձակվեցի նրա վրա:

    -Մեկ րոպեով կարող ե՞նք առաննձնանալ,-հարցրի ես,քանի որ նա մենակ չեր,նրա հետ մեր մյուս դասընկերուհին էր`Լուսինեն:

    -Իհարկե,-պատասխանեց նա:

    -Լուս ջան կներես,բան պիտի հարցնեմ էլի Աննայից:

    -Հարցրու Արամ ջան,-ժպտալով ասաց Լուսինեն ու մեզ թողեց մենակ:

     -Դե~,ի՞նչ պիտի հարցնես,-անհամբեր հարցրեց Աննան:

    -Դու լավ գիտես:

     -Նկատի ունես,թե ինչու՞ էի զանգում,հա՞:

     -Էլ մի քեզ գցի չոլերը:

     -Այդ դեպքում ի՞նչ նկատի ունես:

    Արդեն նյարդայնանում էի:

    -Ասում եմ դու լավ գիտես,թե ինչ նկատի ունեմ,-զայրացած ձայնս արդեն բարձրացնելով ասացի ես:Այդ պահին հնչում է դասերը սկսվելու զանգը:

    -Սպասում եմ,շուտ արա պատասխանի:Մինչ ես փորձում էի նրան համոզել,որպեսզի խոստովանի,հայոց լեզվի ուսուցչուհին եկավ:

    -Անցե’ք դասարանները,չեք լսու՞մ զանգի ձայնը:

Մենք անցնում ենք դասարանները:Դասն ավարտվելուց հետո դուրս ենք գալիս դասամիջոց:Ես որոշում եմ էլ չանրադառնալ այդ թեմային և գլուխ չդնել Աննայի հետ:Ընկերոջս` Կարենի հետ դուրս եմ գալիս դասասենյակից և անմիջապես ետևիցս լսում եմ Աննայի ձայնը:

    -Արա~մ,սպասիրմի րոպե:

    -Կար դու կամաց-կամաց գնա տեսնեմ ինչ է ասում:Կարենը ընկնում է առաջ մեզ մենակ թողնելու համար,իսկ Աննան մոտենում է ինձ:

    -Դե՞,լսում եմ,ի՞նչ ես ասում:

    -Նախ արի տոնդ փոխիրլա՞վ:

    -Ասելու ե±ս,թե՞ գնամ:

    -Հա լավ,ինչու՞ ես իմ հանդեպ այդպես տրամադրված:

    -Էլի՞ բան ունես ասելու,թե՞ վերջացրիր,-նա նայեց աչքերիս մեջ մի քանի վայրկյան,ապա կտրուկ ու նեղացած տոնով ասաց:

    -Գնա'…

   Ես այդպես էլ անում եմ,նրան թողնում եմ այդտեղ կանգնած ու առանց ոչ մի բան ասելու շրջվում գնում եմ:Կարենը ինձ էր սպասում մեզանից միքիչ հեռու,քայլում եմ դեպի նրա մոտ և սկսում ենք քայլել արդեն միասին:

     -Ի՞նչ էր ասում,-հարցրեց նա:

     -Չգիտեմ:

     -Բա ո՞վ գիտի:

     -Ի՞նչ իմանամ,ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ասել:

    -Ինչու՞ ես տանջում աղջկան,չե՞ս տեսնում,ինչպես է քեզ սիրում,բա…

    -Վերջ տու’ր,էլ այդ թեմայով չխոսես Կարեն,-ընդհատելովնրանասացիես:Նա միանգամից ձայնը կտրեց ու էլ չշարունակեց,քանի որ արդեն նյարդայնանում էի:Մի քանի րոպե լուռ քայլելուց հետո Կարենը փորձեց թեման փոխել և ուրիշ հարց տալ:

    -Բա երեկ ասում ես ինչու՞ դպրոց չէիր եկել:

    -Դպրոցի տրամադրություն չունեի:

    -Բա Ալլա մորաքույրն ինչու՞ էր  որոշել երեկ դպրոց գալ,բան չասե՞ց,որ եկավ տուն:

    -Մամաս դպրոց է՞ր եկել,-Կարենը մորաքույր էր ասում մորս:

   Ես միանգամից կանգ եմ առնում ու հիշում եմ խեղճ Աննային,թե ինչպես էի մեղադրում նրան մի բանի մեջ,որի մասին նա նույնիսկ գաղափար էլ չուներ:

    -Ի՞նչ եղավ,-տեսնելով,թե ինչպես միանգամից կանգ առա ու մտքերի մեջ ընկա,հարցրեց Կարենը,-Արա՞մ:

    -Ես էլ խեղճ Աննային էի մեղադրում,մտածում էի,թե նա է ասել մորս,որ դպրոց չեմ եկել:

Մենք վերադառնում ենք դասասենյակ Աննային գտնելու և նրանից ներողություն խնդրելու համար,սակայն նա դասասենյակում չեր,հարցնում ենք ,թե չե՞ն տեսել Աննային,պատասխանում են,որ նա ջղայնացած,աչքերը արցունքներով լցված,եկել է դասասենյակ պայուսակը վերցրել ու տուն է գնացել:Ես շտապում եմ գնալ նրա ետևից,մտածելով որ կհասնեմ,բայց չեմ հասնում,նա երևի արդեն տուն էր հասել:Չնայած որ դեռ երկրորդ ժամը նոր էր սկսվել,բայց էլ չեմ վերադառնում դպրոց:Հաջորդ օրը նույնպես չեմ գնում դպրոց:Անվերջ Աննային էի զանգում,բայց նրա համարը անհասանելի էր լինում միշտ:Մյուս օրը գնալով դպրոց իմանում եմ,որ Աննան նույնպես դպրոց չի հաճախել և իմանում եմ նաև,որ նոր ուսուցչուհի է եկել կենսաբանության` տիկին Ամիրյանին փոխարինող:

Զանգը հնչում է:Երկրորդ ժամն էր,կենսաբանության դաս:Ալարում եմ դասի նստել և պատրաստվում եմ տուն գնալ:

    -Չե՞ս ուզում տեսնել նոր ուսուցչուհուն,-Կարենը իմանալով,որ տուն եմ գնում,փորձում էր ինձ համոզել.որպեսզի մնայի ու տեսնեի նոր ուսուցչուհուն,-մենակ տեսնես ինչ սիրունիկն է:

    -Ի՞նչ անեմ,սիրունիկ է,սիրունիկ չի ինձ չի հետաքրքրում:

    -Լուրջ մեծ բան կկորցնես,եթե չմնաս ու չտեսնես:

    -Մի օր կտեսնեմ էլի:

    -Լավ է,որ մահացավ Ամիրյանը,թե չե հիմա սրան չէին բերի,մենք էլ չեինք տեսնի…

    -Կարե՞ն:

    -Ի՞նչ:

    -Հո չե՞ս գժվել:

    -Ի՞նչ ասացի որ:

    -Էլ այդպիսի բան չասես,-Կարենը ձայնը կտրեց և կարծես զգալով իր սխալը փոշմաներ ասածի համար:

    -Դե լավ,ես տուն եմ գնում,դասերից հետո ազատ լինես երևա,տանը կլինեմ:

    Ես Կարենին հրաժեշտ եմ տալիս ու գնում եմ տուն,ճանապարհին կրկին Աննային զանգելով,սակայն կրկին ու կրկին նրա համարը անհասանելի էր:Ես արդեն անհանգստանում էի նրա համար,մտածում էի մի բան եղած չլինի՞ նրա հետ:Հասնում եմ տուն,բայց մինչև ներս մտնելը որոշում եմ ետ դառնալ և գնալ Աննաենց տուն,իմանալու համար,թե ինչ է կատարվում նրա հետ:

    Ես արդեն նրանց դռան արջև եմ:Ձեռքս մեկնում եմ զանգի կոճակին ու ընկնում եմ երկմտանքի մեջ,-արժե՞ սեղմել,թե՞  ետ գնամ,-բայց մինչ երկմտում էի բնազդաբար ձեռքս սեղմում է կոճակը և ներսից լսվում է զանգի ձայնը:Ինչ արած,քանի որ արդեն սեղմել էի ստիպված էի մնալ,չնայած արդեն փոշմանել էի:Դուռը բացվում է:

    -Ի՞նչն է քեզ բերել այստեղ:Այո դուռը Աննան էր բացել,նա մի պահ զարմացած նայեց ինձ ու հարցրեց:Աննան չեր սպասում,որ ես կարող էի իրեն այցելել:

    -Կարո՞ղ եմ ներս գալ:

    -Հա իհարկե,ներս արի:

    -Շնորհակալություն:

    Նա ինձ ուղեկցում է հյուրասենյակ և ես միանգամից նկատում եմ,որ նա մենակ է տանը:

    -Մենակ ե՞ս,-հարցրի ես:Նա գլխով դրական նշան արեց:

    -Հեռախոսդինչու՞ ես անջատել:

    -Իսկ հեռախոսն ինչի՞ս է պետք,եթե չեմ կարող խոսել այն մարդկանց հետ ում սիրում եմ և ցանկանում եմ հետները խոսել,ում հետ խոսելու կարիգ ունեմ,-տխուր պատասխանեց նա:

    -Մենակ ինձանով չի ավարտվում կյանքը,քեզ կարող են ուրիշներն էլ զանգել,քո ընկերները,ընկերուհիները,

հարազատները:

    -Ես թքած ունեմ ուրիշների վրա,-նա արդեն չկարողացավ իրեն զսպել և այնպիսի տոնով ասաց,որ ես չգիտեի այդ պահին ինչ ասեի:Գրպանիցս հանում եմ ծխախոտի տուփը,միջից մի հատիկ հանելով,վառում եմ կրակայրիչը,որպեսզի վառեմ այն ու հիշում եմ,որ ուրիշի տան մեջ եմ գտնվում և կարելի է թույլատվություն հարցնել:

    -Կարող ե՞մ ծխել,-Աննան չպատասխանեց,նա գնաց դեպի պահարանը,վերցրեց մոխրամանը,բերեց դրեց առջևս,հետո գնաց խոհանոց:Ես վառեցի ծխախոտը ու սկսեցի ծխել,միաժամանակ մտածելով,ինչ ասել Աննային,որպեսզի չնեղացնեմ:Վառած ծխախոտը վերջանում է,բայց դեռ Աննան խոհանոցից չեր եկել:Ես հանգցնում եմ ծխախոտը մոխրամանի մեջ և որոշում եմ գնալ խոհանոց նրա ետևից,այդ պահին նա դուրս է գալիս խոհանոցից,ձեռքին մի

  սկուտեղ,որով նա սուրճ էր բերում:Ես նստում եմ նորից տեղումս,իսկ նա սուրճի մի գավաթը հյուրասիրում է ինձ,մյուսը` դնում է իր արջև:Երկուսս էլ լուռ էինք,ես վերցրի սուրճի գավաթը,մի կում արեցի,նորից դրեցի տեղը ու ասացի:

    -Չպիտի գայի:

   Իսկ նա ոչինչ չպատասխանեց:Նորից լռությունը շարունակեց պատել մեզ:Եվս մի ծխախոտ եմ հանում վառում ու սկսում եմ շարունակել խմել սուրճս:Այնպիսի արագոթյամբ էի խմում կարծես,ինչ-որ բանից ուշանայի և պիտի արագ խմեի գնայի:Սուրճը խմում վերջացնում եմ,լռությունը շարունակվում էր:Նայում եմ Աննային տեսնում եմ գլուխը կախած նայում է հատակին,ինչ-որ մի կետի,իսկ սուրճը դեռ արջևում դրած էր:

    Ի՞նչ ասեմ լավ,որ այսպես հիմարացած չնստենք ու որ չնեղացնեմ նրան:

    -Իմացել ե՞ս,որ նոր ուսուցչուհի է եկել կենսաբանության,-փորձեցի մի թեմայից խոսել,բայց նա ոչ մի արձագանք չտվեց ասածիս,հետո զգացի,որ հիմար հարց էր այդ պահի համար:

    -Ինչու՞ որոշեցիր այցելել ինձ,-հարցրեց նա երկար լռությունից հետո:

    Քիչ էր մնում մոռանայի ինչի համար էի եկել և այդպես էլ հեռանայի առանց գործս կատարելու,-մտքումս հիշելով,թե ինչու էի եկել և լավ էր,որ նա այդ հարցը տվել էր ես որոշում եմ անել այն ինչի համար,որ եկել էի:

-Եկել էի քեզանից ներողություն խնդրելու և իմանալու,թե ուր

ես կորել,-պատասխանեցի ես:

    -Ինչի՞ համար,-հազիվ լսելի ձայնով հարցրեց նա:

    -Այն օրվա համար,որ չէի հավատում քեզ,ես մտածում էի,որ դու ես մորս ասել դպրոց չգալուս մասին,կներես լա՞վ:Նա քմծիծաղ տվեց և դողացող ձայնով ասաց:

    -Շնորհակալ եմ,որ անհանգստացել ես ինձ համար,բայց գնա,խնդրում եմ:

    -Ան…-նա ընդհատում է ինձ:

    -Ծնողներս ուր որէ կգան:

    -Բայց…

    -Գնա Արամ:Ես էլ ոչինչ չեմ ասում,վեր եմ կենում տեղիցս,ծխախոտն ու կրակայրիչը վերցնում եմ սեղանից,դնում եմ գրպանս ու քայլում եմ դեպի դուռը,իսկ նա մնում է տեղում նստած:Նրա կողքով անցնելիս տեսնում եմ,թե ինչպես են արցունքի կաթիլները սահում նրա գեղեցիկ այտերով:

    Մի քանի օր հետո նորից դպրոց եմ գնում:Կենսաբանություն էր առաջին ժամը:Դասերը արդեն սկսվել էին,ես ուշացումով մտնում եմ դասասենյակ և միանգամից Կարենի խոսքերն եմ հիշում,տեսնելով մեր նոր ուսուցչուհուն,(մենակ տեսնես ինչ սիրունիկն է,-մեծ բան կկորցնես,եթե չմնաս):Իսկապես նա ճիշտ էր ասում,ես փոշմանել էի,որ վերջինն էի տեսնում նրան,նա իսկապես գեղեցկուհի էր:

    -Միգուցե բարևեք և ներկայանա՞ք,-ասաց նա ու քանի որ ինձ առաջին անգամ էր տեսնում և տեսնելով,որ արձանացել կանգնել էի,առաջինը ինքը դիմեց քայլի:Մինչ ես փորձում էի բառեր գտնել իրար կապելու համար,որպեսզի ներկայանայի,մեր դասընկերուհիներից մեկը` Լիանան,պատասխանեց իմ փոխարեն:

    -Ինքը Արամն է միշտ,որ հարցնում էիք,թե որտեղ է և ինչու՞ դասի չի նստում:

    -Ուրեմն Արամը դուք ե՞ք,-նայելով ինձ ոտքից գլուխ ասաց նա:

    -Այո:

    -Այդ դեպքում ինչու՞ դասերին չեք հաճախում:

    -Դե~ե~,-կակազելով մտածում էի,թե ինչ ասեմ և վերջապես մի բան պատասխանում եմ,-դե անձնական խնդիրներ ունեի:

    -Ե±վ,վերջացրե՞լ եք ձեր անձնական խնդիրները:

    -Որոշ չափով,-պատասխանում եմ ես:

    -Ուրեմն աշխատեք դասերի հաշվին չլուծել այդ խնդիրները:Ես ձայն չեմ հանում:

    -Իսկ գիտե՞ք,թե ես ով եմ,-հարցրեց նա:

    -Կարծում եմ այո:

   -Եվ ո՞վ եմ:

   -Մեր նոր ուսուցչուհին եք,-հետո ավելացնում եմ,-կենսաբանության:

   -Ուրախ եմ,որ գիտեք,դե անցեք նստեք:

   -Իսկ ձեզ ինչպե՞ս դիմենք,-հարցնում եմ ես և միաժամանակ մի երկու ոտք քայլում եմ առաջ ու սպասում հարցիս պատասխանին:

    -Ազգանունս Մելիքյան է:

   Ստանալով հարցիս պատասխանը անցնում եմ նստում եմ տեղս:Ամբողջ դասի ընթացքում հիանում էի նրանով:Մտածում էի,տեսնես քանի՞ տարեկան է,ամուսնացած է ամուսնացած չի,երեխաներ ունի չունի և այդպիսի բաներ:Դասն ավարտվում է:Լսվում է զանգի ձայնը,ժամանակը այնպես արագ անցավ կարծես մի րոպե անցներ,ինչը չէիր ասի ուրիշ ժամանակ:

   Դուրս ենք գալիս դասամիջոց:

   -Դե՞,հավանեցի՞ր Լիզային,-հարցրեց Կարենը:

   -Անունը Լիզա՞ է:

   -Հա լավիկն է չէ՞,բա որ ասում էի չէիր հավատում:

   -Դե ոչինչ,նորմալ է,-փորձեցի արհամարական պատասխանել,քանի որ կարծես խանդեի նրան:

   -Դու լրիվ ձեռքից գնում ես ախպերս,ինչպե՞ս կարող ես չհավանել նրան,ես արդեն սկսում եմ ուրիշ բաներ մտածել,-ծիծաղելով ասաց Կարենը,-ոչ մի աղջկա չես հավանում,Աննայի նման գեղեցկուհուն չես հավանում,Լիզային չես հավանում:

   -Ասենք հավանեցի,ի՞նչ կփոխվի:

   -Ո՞նց ինչ կփոխվի,խեղճը գժվում է քեզ համար:

   -Ի՞նչ ես խոսում,նա առաջին անգամ էր ինձ տեսնում:Կարենը այս անգամ ավելի բարձրաձայն սկսեց ծիծաղել:

   -Ի՞նչ ես ծիծաղում:

-Չե դու լուրջ ձեռքից գնաում ես,հետո էլ ասում ես,թե չես հավանել նրան,ամբողջ ուշք ու միտքդ Լիզան է,իսկ ես Աննայի մասին էի խոսում:Այդ պահին ես զգում եմ,որ ինքս ինձ մատնեցի:Չգիտեի ինչ ասեի,որպեսզի տակից դուրս գայի:Թեման փոխելու համար սկսում եմ Աննայից հարցեր տալ:

    -Աննան էլի չի՞ գալիս:

    -Գալիս է,-պատասխանում է նա:

    -Բա այսօր ինչու՞ չեր եկել:

    -Դասասենյակում նստած էր չտեսա՞ր նրան:Քանի որ մտածում եմ,որ Կարենը փորձում է ձեռք առնել,ես չեմ հավատում նրան ու այդ պահին տեսնում եմ Աննային:Նա ինձ տեսնելով սպասում էր,որ կմոտենայի և կխոսեի հետը,բայց ես անտարբեր նայելով հեռանում եմ:

Ա.ԱՂԱՋԱՆՅԱՆ



Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1606 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՊԱՏՄՎԱԾՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
05:53
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ