Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ՈՒրբաթ, 03.05.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 7 » ԽԱՆԴ ԵՎ ԽԱՆԴԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
15:24
ԽԱՆԴ ԵՎ ԽԱՆԴԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:

Թեթև խանդի զգացմունքը կարող է հանդիսանալ խթանող գործոն ամուսնական կյանքում, այսինքն կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգ մտցնի ամուսնական հարաբերություններում, որը իհարկե միապաղաղ կյանքի դեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնի սիրո զգացմունքը:Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնական կյանքում: 

Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:

 Լինում են դեպքեր, երբ սկսում են ամուսիններին հետևել, նույնիսկ վարձում են հետախույզ, որպեսզի բռնացնեն դեպքի վայրում: Իհարկե ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինը այդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանց համար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, և միշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքը իհարկե փոփոխում է ընտանեկան հարաբերությունները բացասական իմաստով: Զուգնըկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության:

Իհարկե, լինում է հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին և փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայում ամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել բազմաթիվ խանդի տեսարաններ: Հոգեբուժության մեջ գոյություն ունի «հիվանդագին խանդ» հասկացություն: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, տղամարդկանց սեռական խանգարումների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Որևէ տրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին: Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններին կամ անկողնում գամված զուգընկերոջը, կամ էլ ուղղված լինի մոտիկ ազգակիցներին երեխաներին և այլն: 

Խանդը` առաջանալով ամուսիններից մեկի մոտ բերում է այն բանի, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսինները, որն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ու օտարացնում նրանց:Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, որի ֆոնի վրա զարգանում են սեռական ցանկության կորուստ, սեռական անկարողություն տվյալ անձի նկատմամբ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստ, ամուսնական պարտականություններից խուսափելու համախտանիշ և այդպիսի անձնավորությունները ավելի են հակված դավաճանելու իրենց զուգնըկերոջը:

Ստացվում է այնպես, որ ինչքան մենք ուժեղ ենք խանդում այնքան ստեղծում ենք նպաստավոր պայմաններ դավաճանությունների համար:Իսկ կարո՞ղ է խանդը բացակայելԻհարկե կա կանանց և տղամարդկանց մի ստվար զանգված, որոնք ասում են, որ ի սպառ չունեն այդ զգացմունքը: Նրանք օրինակ ուշադրություն չեն դարձնում, երբ ամուսինը պարում է երիտասարդ կնոջ հետ, կամ երբ որ նա ուշ է գալիս տուն, առանց որևէ պատճառի տանից բացակայում է, կամ էլ որ տարբեր կանայք են զանգահարում և այլն:Պետք է իհարկե գտնել այդպիսի վերաբերմունքի պատճառը:

Մի դեպքում դա կարող է լինել անտարբերություն ամուսնու նկատմամբ, որի հիմքում կարող է լինել հոգեբանական պաշտպանվածությունը ավելորդ չհուզվելու, չջղայնանալու և այդ ձևով խուսափելու ստեղծված իրավիճակից: Այս դեպքում պետք է պարզել ամուսնանալու դրդապատճառը և իհարկե առկա է աններդաշնակության գործոնը: Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութական կախվածության մեջ լինել ամուսնուց և չուզենալով կորցնել այդ կարգավիճակը աչքերը փակում է ամեն ինչի նկատմամբ: Մյուս դեպքում ամուսիններից մեկը ապրում է անհոգ կյանքով և կարծում է, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրեն չդավաճանեն: Դա որոշ դեպքերում կապված է ամուսինների անձնային առանձնահատկությունների հետ:

 Երրորդ դեպքում խանդի բացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկն ու մեկի չափազանց ինքնավստահության հետ, երբ համարում են, որ նրանց այնքան են սիրում, որ չեն կարող ուշադրություն դարձնել ուրիշների վրա: Որպես օրենք երբ այդ ամուսինները իմանում են դավաճանության մասին, ապա դառնում են ամենախանդոտները և պատրաստ են վրիժառության` պատասխան դավաճանության: Որոշ ամուսիններ թույլ են տալիս իրենց երկրորդ կեսին միայնակ հանգստանալ և շատ ժամանակ ուրախ են, որ նա բացակայում է: Այստեղ իհարկե կա դրական մասնիկ, այն է` որ հանգստից հետո ավելի մեծ կարոտելով և ցանկությամբ կհանդիպեն, բայց պետք է նայել և այդ վարքագծի արմատներին կամ դրդապատճառներին, որոնք նորից հանգեցնում են ամուսնական աններդաշնակությանը: Որոշ դեպքերում առկա է և թաքնված ազատություն և խանդի բացակայություն, երբ ամուսինները միմյանց թույլ են տալիս լայն ազատություն իր բոլոր հետևանքներով: 

Ամփոփելով վերոնշյալը` կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ:

Կատեգորիա: ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ | Դիտել են 2443 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՍԵՐ, ԿԻՆ, ԿԻՐՔ, ՍԵՔՍ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
10:31
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ