Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 23 » ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (վերջին` 5-րդ մաս)
23:48
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (վերջին` 5-րդ մաս)

  Օրը երկուշաբթի էր:Երկար ու ձանձրալի անցավ կիրակի օրը:Արդեն կարոտել էի Լիզային,յուրաքանչյուր հանդիպումից հետո ավելի էի զգում նրա կարիքը,զգում էի որ ավելի եմ սիրում նրան:
 -Արա՞մ, այս ուր ես կորել,ամեն օր շուտ թողնում գնում ես դպրոցից,ինչքա՞ն ժամանակ է չենք շփվում,զրուցում իրար հետ:     -Գործերս շատ են Աննա ջան զբաղված եմ:
-Պա~հ-պա~հ-պա~հ,ինչ զբաղված տղա է,այդ ի՞նչ ես անում,որ գոնե մի անգամ չես էլ կարողանում զանգել,կամ մի երկու րոպե դասամիջոցներին հետս զրուցել:
 -Ուրեմն հարմար չի,որ չեմ զրուցում,-արդեն սկսում էի նյարդայնանալ,-սա էր մնացել պակաս,-մտքումս մտածում էի ես:     -Լավ-լավ մի բորբոքվի,ոչինչ երբ հարմար լինի այն ժամանակ էլ կզրուցենք,բայց աշխատի,որ մի փոքր շուտ հարմարեցնես պետք է կարևոր բանից խոսենք:
 -Ինչի՞ց,-հարցրի ես ու միանգամից մի բան անցավ գլխովս,-ոչ,միայն ոչ դա խնդրում եմ,-մտքումս խնդրեցի ես:
 -Երբ հարմար լինի այդ ժամանակ էլ կխոսենք:
 -Հիմա  խոսի'ր:
 -Եթե հիմա հարմար է ավելի լավ:
 -Չե' լավ թող մնա հետո,-ես միանգամից փոշմանեցի,վախենալով,որ իմ մտածածն է և տրամադրությունս կփչացնի,այդ դեպքում Լիզայի հետ չեմ կարողանա խոսել:
 -Գրողը տանի,հազիվ Լիզայի հետ հարաբերություններս սկսել էր մի փոքր լավանալ,հիմա էլ սա պիտի խանգարի,ինչու՞ գնացի այդ օրը նրա ծննդյանը,-մտքումս կռվում էի ինքս ինձ հետ,ուզում էի լաց լինել,պատկերացնելով գլխիս գալիքը,Լիզային կորցնելու վախը,և դեռ դպրոցը չավարտած պիտի երեխա ունենայի այն էլ ոչ իմ սիրած աղջկանից,մի կողմից էլ ծիծաղս էր գալիս,-երեխան կգա հոր վերջին զանգը նայելու...
 -Ինչու՞ փոշմանեցիր:
 -Չգիտեմ,բայց թող մնա ուրիշ անգամ:
 Հաջորդ ժամը Լիզայի դասն էր:Նա նստած էր իմ առջև կրկին:Նայում եմ նրան,իսկ նա ինձ մերթընդմերթ:
 -Երանի Լիզան լիներ Աննայի տեղում,-մտածում էի,-երանի նա ինձանից երեխա սպասեր,նա ինձ այդպես սիրեր: Այդ օրը հարմար չեղավ Լիզային,որպեսզի հանդիպեինք և այդպես տասներեք օր,մենք չկարողացանք մեր հանդիպումը կազմակերպել:
 Տասնչորս երրորդ օրն էր:Կրկին նույն բարում էինք,մեր միակ ու անփոխարինելի տեղում:
 -Գործերդ ինչպե՞ս են:
 -Լավ չեն:
 -Ինչու՞:
 -Որեվհետև արդեն երկու շաբաթ է չէինք եկել այստեղ:
 -Դե լավ էլ մի չափազանցրու:
 -Չեմ չափազանցնում,իսկ դու չէի՞ր  կարոտել մեր հանդիպմանը,-նա մի պահ ընկավ մտքերով,չգիտեր ինչ պատասխաներ,հետո փորձեց փոխել թեման:
 -Այսօր ու՞մ հաշվին ենք ուտելու:
 -Չե՞ս ուզում հարցիս պատասխանել,-նա նորից լռեց,-այդքան բարդ հա՞րց տվեցի:
 -Կարոտել էի,-հազիվ լսելի ձայնով գլուխը կախ պատասխանեց Լիզան:     -Ուրեմն այսօր էլ իմ հաշվին կուտենք,-նա մի թեթև ժպտաց:
Ես աթոռս նրան մոտեցրի,ավելի մոտիկ գտնվելու համար,բռնեցի նրա ձեռքը,իսկ նա հնազանդվում էր գլուխը կախ:
 -Ինչու՞ ես այսքան գեղեցիկ:
 -Հիմա կկարմրեմ,-ամաչկոտ ձայնով ասաց նա:
 -Ավելի լավ է հպարտանաս,իսկապես,կարծես հրեշտակ լինես,կուզեի շնորհակալություն հայտնել ծնողներիդ այսպիսի չքնաղ էակ լույս աշխարհ բերելու համար:Ծնողներդ որտե՞ղ են ապրում:
 -Ութ երրորդ դասարանում էի սովորում,երբ ծնողներս ավտովթարից մահացան:
 -Կներես չէի ուզում:
 -Ոչինչ:
 -Ցավակցում եմ,իսկ քույր,եղբայր չունե՞ս:
 -Ցավոք սրտի ոչ,միայնակ եմ:
 -Միայնակ էիր,հիմա արդեն միայնակ չես,ես կամ կողքիդ,-նա նայեց ինձ ժպտաց,ապա պատասխանեց:
 -Շնորհակալություն,դու իմ ամենալավ ընկերն ես:
 -Ես այդ մտքով չասացի:
 -Գիտեմ,բայց այդպես ավելի լավ կլինի,-ես լռեցի,չկարողացա ինչ-որ բան ասել,որպեսզի հակառակը նրան համոզեմ,նայեցի Լիզային մի քանի վայրկյան,ապա կամաց-կամաց գլուխս մոտեցրի նրա գլխին,իսկ նա ուղիղ աչքերիս մեջ էր նայում և ես զգուշությամբ համբուրեցի նրա շուրթերը...     Ես երջանիկ էի,վերջապես նա պատասխանեց իմ համբույրին,նա սիրում է ինձ,նա իմը կդառնա,ողջ աշխարհը կարծես ինձ տված լինեին:Զգում էի թե նրա սիրտը ինչպես է բաբախում համբուրվելիս:
 Երբ ավարտվեց մեր այսպես ասած առաջին հաջողված համբույրը,նա գլուխը նորից կախեց,կարծես ամաչում էր ինձանից,ճիշտ է վստահ եմ  նա չէր փոշմանել արածի համար, պարզապես վախենում էր,վախենում էր,որ մի օր ամուսինը կարող էր իմանալ և այս ամենը վատ ավարտ ունենար:     -Ես սիրում եմ քեզ...
 -Չպիտի էլ հանդիպենք,արդեն հեռուն ենք գնում,ավելի լավ է վերջ դնենք այս հանդիպումներին...
 -Սսսս,-ես մատս դրեցի նրա շուրթերին և չթողնելով,որ էլ շարունակի,-արի անկեղծ լինենք խնդրում եմ. Ի՞նչ ես զգում իմ հանդեպ,-նա մի փոքր մտածեց:
 -Չէի ասի թե անտարբեր եմ,քեզ հետ հաճելի է շփվել,զրուցել,դու լավ անձնավորություն ես քիչ կհանդիպես...
 -Չեմ ասում ինձ գովի,-ես ընդհատեցի նրան,-պարզապես ուզում էի իմանալ,թե ինչ ես զգում իմ հանդեպ:
 -Դժվար է բացատրելը,չգիտեմ...
 -Լավ մի շարունակի,ուրեմն երբ պատրաստ լինես այդ ժամանակ էլ կբացատրես:Ուզու՞մ ես մի հատ էլ սուրճ պատվիրեմ:Սուրճ էի առաջարկում,քանի որ ուտելուց հրաժարվել էր.ասելով,որ սոված չի:     -Ոնց կուզես:
-Իսկ դեռ չե՞ս սովածացել:
 -Ոչ թող սուրճ բերեն:
 Օրերը անցնում էին:Մոտենում էր վերջին զանգը:Մենք շաբաթը գրեթե երկու,երեք անգամ հանդիպում էինք բարում,զրուցում:Գնալով ավելի էին ջերմանում մեր հարաբերությունները,բայց ավելի շուտ ընկերական էին դրանք,ինչ արած փորձում էի համակերպվել հույս ունենալով մի օր կփոխվի այդ ընկերական շփումները և կդառնա երկու հակառակ սեռի բուռն սիրային հարաբերություններ,մեր մեջ միակ խոչնդոտը Լիզայի ամուսինն էր,չգիտեի ինչպես համոզեի,որպեսզի նրանից բաժանվեր:Նա վախենում էր,չնայած շատ կուզեր բաժանվեր,Լիզան նրան ատւմ էր,նրանք նույնիսկ երեխա էլ չունեին դեռ:
 -Արամ էլ ինձ չե՞ս սիրում:
 -Ինչի՞ց վերցրիր:
 -Դե էլ ինձ համար ժամանակ չես հատկացնում,չես ուզում,որ հանդիպենք,հիշու՞մ ես,ասում էի հետդ խոսելու բան ունեմ:
 -Հա հիշում եմ,-վերջ մի օր պիտի իմանայի ինչ պիտի ասեր,մտածեցի ավելի լավ է միանգամից իմանամ ինչ է ասում և իմ անելիքը իմանամ:     -Ես ուզում եմ իմանամ,թե ի՞նչ ես մտածում մեր հարաբերությունների մասին:
 -Ի՞նչ նկատի ունես,-մտածում էի որ հիմա նրանից կլսեմ սպասվածը:     -Այն,որ գիտես թե ինչքան եմ քեզ սիրում և հաճելի չի,որ արհամարվում ու անտեսվում ես:
 -Եվ միայն դա՞ է խնդիրը:
 -Իսկ դրանից ավել ի՞նչ էիր ուզում:
 -Հեչ,ոչինչ պարզապես մտածում էի,որ-ինչ որ բան է եղել,դե մենք խոսել ենք արդեն իմ կարծիքով այդ թեմայով:Ես քեզ չեմ ասում,թե քեզ սիրում եմ,քեզ համար խելագարվում եմ,բայց կարող եմ ասել,որ դու ինձ դուր ես գալիս և կարծում եմ ամեն ինչ միանգամից չի լինում,ժամանակը ցույց կտա թե հետագայում ինչ կլինի,-վերջապես սիրտս միքիչ թեթևացավ,երբ իմացա իմ մտածածը չի ասում,չնայած վախը դեռ սրտումս էր,բայց չէի էլ ուզում Աննային իզուր տեղը հույսեր տալ,եթե այդ վախն էլ չլիներ ես նրան կկանգնեյի ու կասեի,որ իրեն չեմ սիրում,որ ուրիշին եմ սիրում և պատրաստ եմ հանուն նրա ամեն քայլի:
-Ոչինչ մի որոշ ժամանակ էլ կսպասեմ և դպրոցը կպրծնենք ու էլ այդքան չենք հանդիպի,-մտածում էի ես ու միանգամից տրամադրությունս ընկավ,-Լիզային նույնպե՞ս չպիտի տեսնեմ էլ:Այդ միտքը էլ ինձ հանգիստ չէր տալիս:Ի՞նչ կարող եմ անել...
 Ծանր օրերը արդեն սկսվել էին,Վերջին զանգին էինք նախապատրաստվում,քննություններին:Սկսել էինք ավելի ուշ-ուշ հանդիպել ես ու Լիզան:Շաբաթ էր լինում,որ չէինք էլ հանդիպում:     -Արա~մ,արագացրու կուշանանք:
 -Մամ հիմա կվերջացնեմ,մի րոպե կոգնե՞ս փողկապս կապեմ,թարսի պես այսօր չի ստացվում:
 -Հիմա կգամ:
 -Ու՞ր է բռնի տեսնեմ,ի՞նչ ես ասում լավ էլ կապել էս:
 -Չէ դուրս չի գալիս:
 -Մի փոքր այս մասից սպասի ուղղեմ,ահա վերջ շատ սիրուն է,-մայրս ուղղեց փողկապս,ապա համբուրեց,-ծնունդտ շնորհավոր արդեն մեծ տղա ես դարձել,հայրտ կհպարտանար:
 -Շնորհակալություն մամ ջան:
 Մայիսի քսան հինգն էր` վերջին զանգի ու ծննդյանս օրը:Շտապում էինք դպրոց:
 Սկսվեց վերջին զանգի միջոցառումը:Հրաժեշտի խոսքեր,արցունքներ,ամբողջ ընթացքում աչքս Լիզայից չէի կտրում:Արցունքներս հազիվ էի խեղդում,նա այսօր էլ ավելի էր գեղեցկացել,ուզում էի իջնել բեմից,վազել գրկել նրան,բարցրաձայն գոռալ ու բոլոր հավաքվածներին ասել,որ խենթանում եմ նրա համար:
 Բոլորս հերթով մոտեցանք ուսուցիչներին ծաղկեփնջեր նվիրելու:Երբ հասա Լիզային ծաղիկները տվեցի նրան համբուրեցի,նրա աչքերը միանգամից արցունքներով լցվեցին և չգիտեմ որտեղից էր իմացել ծննդյանս մասին,նա ինձ մի բացիկ տվեց փոքրիկ,համբուրեց այտս,-ծնունդտ շնորհավոր,-ու շրջվեց,որպեսզի չտեսնեմ արցունքները:Սիրտս ճմլվում էր,չգիտեի ինչ անեի,ես նույնպես շրջվեցի ու վերադարձա բեմ:Վերջին հրաժեշտի երգն էր հնչում,շատ տխուր էր:Դահլիճը լուռ էր,բոլորի աչքները խոնավացել էին:Անհամբեր ուզում էի տեսնել,թե ինչ է գրված բացիկում:Ավարտվեց միջոցառումը:Սկսվեց աղմուկը,միմյանց շնորհավորանքները:Քայլեցի մի առանձին անկյուն,որպեսզի կարդամ գրածը:Բացում եմ այն և տեսնում ընդամենը երեք բառ ու բազմակետեր:
  <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...>>
Այդ բառերը կարդալուց սիրտս ավելի սկսեց ճմլվել:Շրջվեցի դահլիճի կողմը,որպեսզի նրան փնտրեմ,տեսա չկա,արագ իջա այդ ամբոխի մեջ նայեցի,բայց չգտա:Նա հեռացել էր դահլիճից: Ես նույնպես դահլիճից դուրս եկա,ամեն ուր աշակերտներ,պճնված մարդիկ,շնորհավորանքներ:Արագ-արագ մի կերպ ազատվեցի այդ ամբոխից,խեղդվում էի արդեն,ուզում էի մենակ մնալ,ուզում էի նրան գտնել,ուզում էի փախչել նրա հետ:Ծխախոտները մեկը մյուսից վառելով սկսեցի քայլել փողոցով:
     -Մի կողմ գնա' խելքդ թռցրել ե՞ս,-քիչ էր մնում ընկնեի մեքենայի տակ և վարորդը զայրացած ինձ վրա էր գոռում:Հանկարծ լսեցի հեռախոսիս զանգի ձայնը:Մի անգամ անջատեցի այն առանց նայելու,թե ով է,երկրորդ անգամ տեսա Կարենն է:
 -Ալո:
     -Էս ու՞ր ես քեզ ենք ման գալիս,բոլորս քեզ ենք սպասում շուտ արի',-ու անջատեց լսափողը:Ես նստա մայթեզրին մի քանի րոպե,մի փոքր ուշքի եկա ու վերադարձա:Այո բոլորը ինձ էին սպասում,որպեսզի շնորհավորեին ծնունդս:Ես լսում եմ նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները,սակայն ուշք ու միտքս Լիզան էր:
     Դե ինչ,այսքանով դեռ չավարտվեց մեր հրաժեշտը,առջևում ավարտական երեկույթն էր սպասում:Մի երկու ժամից սկսվելու էր այն,պետքե գնայինք փոխվեինք ու պատրաստվեինք երեկույթին:Միայն մի բանից էի վախենում,որ Լիզան կարող էր չգալ,իսկ եթե չգա ես կգնամ նրա ետևից և թքած,թե ամուսինը ինչ կանի,կթողնի չի թողնի:
     Ավարտական երեկույթը արդեն սկսվում էր:Բոլորը գեղեցկացել էին,հարդարվել,շպարվել,գեղեցիկ զգեստներ հագել,կարծես մի քանի ժամում մեծացած ու  չափահաս մարդիկ դարձած լինեին:
    Տխուր նստած էի հանկարծ ինչ-որ մի բան կարծես հուշեր ասեր գլուխդ բարձրացրու և նայիր դռանը:Եվ հենց գլուխս բարձրացնում եմ,նայում եմ դռանը,այն բացվում է և Լիզան ներս է մտնում:
     -Շնորհակալություն Տեր:
     Բոլորը ուրախացան Լիզայի գալու առթիվ:Բոլորը արդեն հասցրել էին սիրել նրան,նա բոլորի հետ շատ ջերմ էր վարվում դպրոցում,անմիջական:     Երեկույթի բացումը սկսվեց ինձ ուղղված շնորհավորանքներով:Լիզան թաքուն ինձ էր նայում, այնպես,որ ոչ ոք չնկատի,իսկ ես նրան:
     Սկսվեց ուրախությունը,բոլորը պարում էին,ուրախանում,միայն ես և Լիզան էինք տխուր:Քանի դեռ բոլորը զբաղված էին պարելով և ոչ ոքի ուշադրությունը մեր վրա չէր,ես մոտեցա նրան:
     -Ինչու՞ շուտ չէիր ասում այդ մասին:
 -Դու չէի՞ր ասում,երբ պատրաստ լինես այդ ժամանակ էլ կասես,-ես ձայն չհանեցի,ուզում էի համբուրել նրան,բայց ինձ հավաքեցի:
     -Էլ չե՞մ տեսնի քեզ:
     -Չգիտեմ,երևի ոչ,քանի՞ տարեկան դարձար:     -Տասնութ,քննություններից հետո գնում եմ բանակ,մի տարի ուշ եմ դպրոց գնացել,-այդ մասին լսելով Լիզան կարծես էլ ավելի տխրեց:
      Երգն ավարտվեց և հանգիստ երաժշտություն սկսվեց,սկսեցին տանգո պարել:
     -Կպարե՞ս հետս,-ձեռքս նրան մեկնեցի:Նա նայեց ինձ,ապա բռնեց ձեռքիցս,վեր կացավ տեղից,քայլեցինք դեպի մյուսները ու սկսեցինք պարել:Այդ երաժշտությունը ավելի էր տխուր դարցնում մեր սրտերը,ավելի էր այդ դաժան հրաժեշտի հուզումները ավելացնում:Լիզան չդիմացավ,արցունքները էլ չկարողացան սպասել և արեցին իրենց գործը միանգամից դուրս պոկվելով այդ գեղեցիկ աչքերից սահեցին այտերով ներքև:Նա թողեց ինձ և արագ քայլերով դահլիճից դուրս եկավ:Ես միանգամից նետվեցի նրա ետևից:
     -Լիզա~,Լիզա~,-իսկ նա սկսեց վազել միջանցքով,դեպի զուգարանն էր գնում:Ես էլ սկսեցի վազել նրա ետևից:Նա մտավ զուգարան ու դուռը փակեց:
     -Լիզա՞,քեզ վա՞տ ես զգում,-դռան ետևից հարցնում էի ես,-լսու՞մ ես ինձ,խնդրում եմ պատասխանի,-այդ պահին զուգարանի դուռը բացվեց և Լիզան միանգամից ինձ փաթաթվեց ու սկսեց կրքոտ համբուրել,նրա դեմքը ամբողջովին արցունք էր,նա դեռ լաց էր լինում:Ոչ մի անգամ նրան այդպիսի կրքով համբուրվելիս չէի տեսել:Մենք համբուրվելով կամաց-կամաց ետ գնալով մտանք զուգարան:
      -Ես սիրում եմ քեզ,-նա մեկ այդ բառերն էր կրկնում մեկ համբուրում,-սիրում եմ քեզ,ուզում եմ,որ քոնը լինեմ:
 -Ես Էլ քեզ եմ սիրում քաղցրս,դու իմ միակն ես,դու իմ հրեշտակն ես,մենք հենց հիմա կգնանք այստեղից,կփախչենք հեռու,մեզ ոչ ոք չի գտնի,խոստանում եմ:
     Նա իմը դարձավ վերջապես,ճիշտ է տխուր էինք,ոչ հաճելի տեղում,բայց ամեն դեպքում ավելի ռոմանտիկ ստացվեց դա:Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի,իմ թանկագին հրեշտակը արդեն ինձ սիրում էր,նա իմն էր և մենք պատրաստվում էինք միասին փախչել:
     -Այստեղ սպասիր,առաջ ես գնամ հետո դու կգաս,որ ինչ-որ բան գլխի չընկնեն,-ասաց Լիզան:
     -Լավ,-պատասխանեցի ես,համբուրեցի նրան ու նա քայլեց դեպի դուռը:     Լիզան բացում է զուգարանի դուռը և ես այդ պահին միայն ատրճանակի կրակոցն եմ լսում ու տեսնում,թե ինչպես է միանգամից Լիզան ընկնում հատակին:
     Մի՞ թե երազ է:Ի՞նչ է կատարվում:
     -Ոոոոո~չ... արթնացի' Արամ:Լիզաաաաաա~...
     Աչքերիս չեմ հավատում,կարծես երազ եմ տեսնում,ինչու՞ պիտի այսպես ավարտվի:
     -Պետք չի',այստեղ տու'ր ատրճանակը,տարե'ք այստեղից ատրճանակը,շու'տ արեք,-հազիվ մի կերպ խլեցին նրա գազազած ամուսնու ձեռքից ատրճանակը:
     -Թողե'ք ինձ,թողե'ք սպանեմ այդ շան թուլին,այստեղ արի փսլնքոտ,կսպանեմ քեզ,դու էլ պիտի մեռնես քո պոռնիկի հետ,կարծում էիք չգիտե՞մ,որ հանդիպում էք,ուզում էիք փախչե՞լ,այսքան ժամանակ իզու՞ր էի հետևում,դե հիմա էլ փախչեք,-նրան բռնել էին,չէին թողնում,որ ինձ էլ սպանի,բայց ափսոս չհասցրեց,կուզեի ես էլ մեռնել նրա հետ,ինչու՞ ապրել,եթե նա չկա ում համար ապրում էի:
     Չէի գիտակցում ինչ է կատարվում,մոտեցա Լիզային,որը հատակին պառկած էր և որին ոչ ոք չէր մոտենում:Նրա գլուխը ամբողջովին արյունով էր հեղեղված,իսկ ճակատի մեջտեղում փանփուշտն էր մխրճված,որը նույն ակնթարթին սպանեց նրան:Ես ծնկի իջա,գրկեցի նրա արյունոտ գլուխը,ամուր սեղմեցի կրծքիս ու ամբողջ ուժով գոռացի:     -Ոոոոոոոոոոոոոոոո~չ,-ապա ձայնս ու շունչս ինձ դավաճանեցին:Արցունքներս միախառնվել էին Լիզայի արյանը:Նա էլ չկար:Լիզան չկար էլ:
     Այդ պահին հիշեցի,որ դանակս գրպանումս է,որը միշտ հետս էի վերցնում:Համբուրեցի Լիզայի ճակատը,կամաց նրա գլուխը իջեցրի հատակին,փակեցի գեղեցիկ աչքրը,որոնք ինձ էին նայում վերջին անգամ,գրպանիցս հանեցի դանակը,թաքուն բացեցի այն,ձեռքիս մեջ պահեցի,ապա կանգնեցի,կամաց-կամաց քայլելով գնացի դեպի հավաքվածները,որտեղ և նրա ամուսինն էր գազազած,որի ձեռքերից բռնել էին:Բոլորը ինձ էին նայում Աննան,մայրս,Կարենը,իմ մյուս դասընկերներն ու դասընկերուհիները,նրանց ծնողները,ուսուցիչները:
     Հասնելով նրա ամուսնուն սկսեցի դանակով խելագարի պես հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին,այնպես,որ անհնարին էր էլ փրկելը:Ոչ ոք չէր սպասում,իմ այդ քայլին:Մի կերպ նրա դիակը ձեռքիցս տարան:Շուտով արդեն ոստիկանները հայտնվեցին և ձեռնաշղթաները ձեռքիս դուրս բերեցին այդ շենքից:Նրանք ինձ նստեցրին ոստիկանական մեքենան:Մայրս գոռում էր ետևիցս,լաց էր լինում:
     -Արաա~մ,ոոոո~չ Արամ այս ի՞նչ արեցիր...
     Ես արդեն բանտում էի ու քանի որ տասնութ տարիս լռացել էր,արդեն չափահաս էի և չափահասների բանտում անցկացրի այդ երկար ու դժոխալի տասներկու տարիները,որտեղ էլ երկու անգամ փորձեցի ինքնասպան լինել,բայց երկու անգամն էլ փոշմանեցի:Ես դեռ Լիզայի ու մորս գերեզմաններին պիտի այցելեի,ծաղիկներ դնեի նրանց վրա ու նրանց հոգիներին հանգստություն խնդրեի Աստծուց:
     Աշուն էր:Իմ բանտից ազատման հրամանը կարդացին:Ես արդեն ազատ էի:Դուրս եկա բանտի դարպասներից:Փողոցները ամբողջովին գույնզգույն տերևներով էին լցված:
     Ազատություն:Ազատություն,որը չգիտեի ինչի համար էր,ում համար:Առաջին իսկ պատահած ավտոբուսը նստեցի ու հասա քաղաք:Իջա մեր դպրոցի կողքի գտնվող  այգու մոտ:Մեքենաների ձայնը,մարդկանց աղմուկը կարծես խորթ լինեին արդեն:Քայլեցի դեպի այգին,որոշեցի այգու միջով անցնեմ ու այնտեղ պատահաբար տեսա Աննային,իր ամուսնու և իր երեխայի հետ:Մտքովս անցավ,որ կարող էր նա իմ երեխան լիներ,սակայն իմ բախտը Աննան չէր,ես Լիզային էի ընտրել,նրան էի սիրում,բայց ցավոք սրտի նա արդեն էլ չկա և այսպիսի ավարտ ունեցավ մեր սերը:Նրանք ինձ չտեսան,ես նրանց հեռվից էի նկատել:Հետո ես այն բարը գնացի,որտեղ Լիզայի հետ հանդիպում էինք:Նույնիսկ այնտեղ մի գավաթ սուրճ խմելուց էլ զրկվեցի:Այն արդեն չկար:Այդ բարի տեղում հիմա արդեն խանութ էր և այդ բարից միայն բարի հուշեր էին մնացել:
     Ես մեկ հատիկ սպիտակ մեխակ ու մեկ կարմիր վարդ վերցրի ու գերեզմանատուն գնացի:Սկզբում մորս գերեզմանին այցելեցի:
     -Ներիր մայրիկ ես չդարձա այն զավակը,որը ուզում էիր,որով կհպարտանայիր,ես սիրում էի նրան պարզապես,-ապա համբուրելով նրա գերեզմանաքարը,դնելով սպիտակ մեխակը,-Աստված հոգիդ լուսավորի,-հեռացա,գնալով դեպի Լիզայի գերեզմանը:Նայում եմ նրա նկարին ու լաց եմ լինում:
     -Ինչու՞ այսպես ավարտվեց սիրելիս,ինչպե՞ս քեզ ետ բերեմ,խոսի'ր,մի բան ասա խնդրում եմ,ինչու՞ ինձ մենակ թողեցիր:Ես համբուրեցի նրա նկարը,որը դաջված էր գերեզմանաքարի վրա,ապա դրեցի կարմիր վարդը:     -Սա իմ և քո` մեր երկուսիս պատմությունն է,-գրպանիցս հանեցի նոթատետրս,որտեղ բանտում եղած ժամանակահատվածում էի գրել,միջից ընկավ ածելին,որով երկու անգամ փորձել էի ինքնասպան լինել և նոթատետրը  Լիզայի գերեզմանաքարի վրա դրեցի:
     -Հոգուդ հանգստություն թող լինի,շուտով կհանդիպենք սիրելիս...                                                                                                           
 << Վերջին Զանգ >>      14.04.2008.                                                                                          00:53

Ա.Աղաջանյան



Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1657 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՊԱՏՄՎԱԾՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 vera • 21:40, 24.11.2013
Shat hetaqrqir patmutyun er, shnorhakalutyun. Ankexc asac, es ayl verjaban ei spasum, bayc irakanutyunn aveli dajan er pastoren. cry cry cry cry cry
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
10:56
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ