Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 22 » ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (մաս 4-րդ)
21:25
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (մաս 4-րդ)

Ես նույնպես նրան հետևելով,նրա ետևից քայլեցի դեպի իմ սեղանը,միաժամանակ մտածելով,թե ինչ կարող էր կատարված լինել այնտեղ,որ նա այդպես միանգամից որոշեց խոսել հետս,քանի որ ասել էի նա չէր կանչել և ուզում է պարզել,թե ով է կանչել այդ դեպքում:Դասն ավարտվեց:Ես որոշեցի մինչ նրա դուրս գալը դուրս գամ միջանցք և այնտեղ սպասեմ նրան:Մի երկու րոպե միջանցքում սպասելուց հետո,Լիզան դուրս եկավ դասասենյակից և ես միանգամից քայլեցի դեպի նա:
 -Դե լսում եմ,-նրան միանալով,մի քանի քայլ միասին քայլելուց հետո ասացի ես:
 -Կարո՞ղ ես բացատրել,թե ինչ է կատարվում,-վրդոհված հարցրեց Լիզան:
 -Ի՞նչ նկատի ունես,-հարցրի ես:
 -Ի՞նչ է նշանակում նա չէր կանչել:
 -Նկատի ունեի,որ ամուսինդ չեր կանչել:
 -Այդ դեպքում ո՞վ էր կանչել,-զարմացավ նա:
 -Ես,-իմ պատասխանից հետո միանգամից նա կանգ առավ:
 -Ո՞վ,-նա կարծես չհավատալով իր լսածին,փորձեց նորից լսել համոզվելու համար:
 -Այո,ես էի կանչում և ոչ մեկն էլ չէր հարցնում քեզ,իսկ ամուսինդ էլ չգիտեմ որտեղից հայտնվեց այդ պահին:
 -Իսկ մտածու՞մ էս,թե ինչ կլիներ,եթե նա մի քանի վայրկյան ուշ գար ու մեզ միասին միայնակ տեսներ միջանցքում:
 -Կներես,չէի պատկերացնում,որ նա կարող էր այդ պահին դպրոց գալ:       -Եվ ինչու՞ էիր ինձ կանչել:
 -Ուզում էի խոսել հետդ:
 -Ու դասի ժամի՞ն պիտի անեիր դա,այն էլ այդ ձևով:
 -Մտքովս դա անցավ,քանի որ ուրիշ հնարավորություն չէիր տալիս:
 -Դե լսում եմ,հիմա ունես այդ հնարավորությունը,կարող ես խոսել:
 Ես մի պահ մտածեցի,թե ինչ ասեմ նրան,ինչից սկսեմ,մտքերս լրիվ խառնվել էին իրար արդեն և եկա այն մտքին,որ այդ պահին հարմար չէր խոսելը:
 -Ուզում եմ միասին որևէ տեղ գնանք,որտեղ կկարողանանք նստել ու հանգիստ խոսել,-ասացի ես և միանգամից փոշմանեցի,մտածելով,որ հիմարություն արեցի,համոզված էի որ նա չէր ընդհունի առաջարկս ու կարող էի նաև այս հնարավորությունից էլ զրկվել:Մինչ ես մտածում էի այնպես անել սխալս ուղղելու և այդ հնարավորությունն էլ չկորցնելու համար,ուշացա... 
Նա արդեն տվեց իր պատասխանը:
 -Այդ դեպքում փողոցի վերջում գտնվող բարում կհանդիպենք:         -Ի՞նչ,-ես կարծես չհավատայի ականջներիս,-ուզում ես ասել,որ համաձայն ե՞ս:
 -Այո,ժամը երեքին այնտեղ կսպասես,-պատասխանեց նա ու հեռացավ:
 Ես քարացած մնացել էի տեղումս կանգնած,մի կողմից ուրախ էի,մյուս կողմից զարմացած նրա պատասխանից:-Ի՞նչը կարող էր նրան դրթել այդպիսի պատասխանի,-մտածում էի ես:Ամեն դեպքում նրա հետ առանձին խոսելու հնարավորություն էր ընձեռվել ու ոչ պատահական,այլ պաշտոնական ժամադրություն պիտի տեղի ունենար:Հիմա արդեն պետք է մտածել անելիքիս մասին:Նայում եմ ժամացույցին դեռ տասներկուսն էր:Ես որոշում եմ էլ մնացաց դասերին չնստել և գնալ պատրաստվել հանդիպմանը:
 Ժամը երեքն էր:Պայմանավորված բարի առջև,ձեռքիս մի կարմիր վարդ,սպասում էի Լիզային:Հանկարծ մի տաքսի է կանգնում:-Վերջապես մեր հանդիպւմը առաջին անգամ ժամանակին ու իմ ուզած ձևով կկայանա,-մտածեցի ես:
 Այդ ժամանակ տաքսու դուռը բացվում է և սիրտս սկսում է անկանոն բաբախել:Լիզան իջնում է տաքսուց,նա ընդամենը մեկ րոպե էր ուշացել ժամադրությունից:
 -Երկա՞ր ես սպասել,-մոտենալով ինձ,միանգամից հարցրեց նա:      -Ո'չ,թույլ չտվեցիր,որ սպասեմ,շնորհակալություն,չնայած պատրաստ եմ նույնիսկ հավերժ սպասել,-պատասխանեցի ես ու վարդը տվեցի նրան:     Լիզան վերցրեց այն,շնորհակալություն հայտնեց և մտանք բար:Իսկ մինչ նրա գալը բարում առանձին անկյունում սեղան էի պահել:Ներսում գրեթե մութ էր,այնտեղ լուսավորված էր կարմիր գույնի աղոտ լույսերով,որը ավելի ռոմանտիկ էր դարցնում նման ժամադրությունները:
 Մենք նստեցինք տվյալ սեղանի շուրջը,իրար դեմ դիմաց:Մի երկու րոպե լուռ էինք և հաճելի հանգիստ երաժշտություն էր,այնպիսի տպավորություն էր կարծես եկել եինք երաժշտություն լսելու:Նայում եմ Լիզային,նա գլուխը կախ նայում էր սեղանին ինչ-որ կետի ու այնպես կլանված,որ ես ել մի պահ անկախ ինձանից նայում եմ այդտեղ,սակայն ոչ մի առանձնահատուկ բան,նա պարզապես սպասում էր իմ քայլին,իսկ ես նրա:
 -Դե՞,կասե՞ս,թե ինչ էիր ուզում խոսել հետս,-տեսնելով որ ես ոչ մի քայլ էլ չեմ անում նա ինքը սկզբի քայլը արեց:
 -Նախ արի մի բան պատվիրենք,սոված կլինես հիմա,դպրոցից ես եկել,-պատասխանեցի ես ու միաժամանակ ձեռքով մատուցողուհուն հասկացրի,որ մոտենա մեր սեղանին:
 -Կարիք չկա,այդքան էլ սոված չեմ և հետո էլ ախորժակ էլ չունեմ ուտելու,-ասաց նա:
 -Ուրեմն չեմ խոսի այնքան ժամանակ մինչև ախորժակ ունենաս և հաց կուտես: Այդ պահին մատուցողուհին մոտեցավ մեզ:
 -Լսում եմ,-ասաց նա:
 Ես նայեցի Լիզային,որպեսզի լսեմ նրանից,թե ինչ է ցանկանում:
 -Ինձ սև սուրճ,-միանգամից ասաց նա:
 -Դառը,քաղցր,թե՞ կիսաքաղցր,-հարցրեց մատուցողուհին:      -Դառը,-պատասխանեց Լիզան:
 -Իսկ Ձե՞զ,-հարցրեց ինձ մատուցողուհին:
 Ես նորից նայեցի Լիզային,ապա մատուցողուհուն ու պատասխանեցի:      -Ինձ նույնպես,-նա հեռացավ և մենք նորից մնացինք մենակ:
 -Ինչու՞ հրաժարվեցիր հյուրասիրությունիցս:
 -Սուրճը նույնպես դու ես հյուրասիրում,-ժպտալով պատասխանեց Լիզան:
 -Բայց ես ուզում եմ,որ ինչ-որ բան ուտես,չեմ ուզում սոված մնաս:     -Իհարկե հաճելի է,երբ անհանգստանում են քեզ համար,մտածում են քո մասին,բայց շնորհակալություն չեմ ուզում հիմա,սուրճը կխմենք հետո,որ ուտել ուզեցի  կասեմ,չեմ ամաչի,-հետո նա մի պահ լռեց,ապա ասաց,- իսկ հիմա արի խոսենք շատ ժամանակ չունեմ,չեմ կարող երկար մնալ:     -Ամուսինդ ինչու՞ էր այսօր դպրոց եկել:
 -Իրավունք ունե՞մ այդ հարցին չպատասխանելու:
 -Լավ ,-պատասխանեցի ես,ապա փոխեցի հարցս,-նա քեզ նեղացնու±մ է:   -Ոչ,-մի քանի վայրկյան մտածեց Լիզան ու պատասխանեց:
 -Իսկ դու նրան սիրու՞մ ես,բայց խնդրում եմ,անկեղծ պատասխան եմ ուզում լսել և ոչ անցյալ անգամվա պես:
 -Իսկ ի՞նչ կփոխի իմ պատասխանը:
 -Խնդրում եմ...
 Նա նորից լռեց ու գլուխը կախեց: Մատուցողուհին կրկին մոտեցավ մեր սեղանին բերելով մեր պատվիրած երկու գավաթ սուրճը դնելով սեղանին հեռացավ:
 Ես գրպանիցս հանեցի ծխախոտս,մեկ գլանակ դրեցի բերանս,տուփը դրեցի սեղանին,ապա հանեցի կրակայրիչն ու վառեցի ծխախոտն ու սկսեցի ծխել:Իսկ Լիզան այդ ամբողջ ընթացքում գլուխը չբարձրացրեց և հարցիս այդպես էլ չպատասխանեց:
 -Խմիր չսառչի,-ասացի ես:
 -Ո'չ:
 -Ի՞նչ,եթե չես ուզում խմել,ուրեմն մի խմիր,հիմա ուտելու բան կպատվիրեմ,-ու շրջվեցի,որպեսզի մատուցողուհուն կանչեմ:
 -Ո'չ... Չեմ սիրում նրան,-հազիվ լսելի ձայնով ասաց նա:
 Ես նորից նրա կողմը շրջվեցի միանգամից,նա նայեց աչքերիս մեջ,ապա նորից կրկնեց:
 -Ես նրան չեմ սիրում,-ու տեսա,թե ինչպես են նրա գեղեցիկ այտերի վրայով գլորվում ներքև արցունքի կաթիլները:Ձեռքս սեղանի վրայով կամաց մոտեցրի նրա ձեռքին,որը սեղանի վրա դրված դողում էր,ուզում էի բռնել այն,սակայն նա մատները քաշեց ափի մեջ,ինչպես կրիան է գլուխը քաշում իր պատյանի մեջ և ուզում էր հեռացնել սեղանից,բայց երբ ձեռքս քնքշորեն դրեցի նրա բռունցքի վրա,նա թուլացրեց այն,նորից բացելով մատները տարածեց սեղանին ու նրա դողացող,նուրբ ու սառը,ձեռքը արդեն իմ ձեռքի տակ էր`ափիս մեջ:Ես սկսեցի մատներով զգուշությամբ շոյել նրա դաստակը,ապա աթոռս մոտեցրի նրա աթոռին,միաժամանակ նրա ձեռքից բռնած:
 -Ինչու՞  ամուսնացար նրա հետ,-նա նայեց աչքերիս մեջ ու մի քանի վայրկյան անց պատասխանեց:
 -Չգիտեմ...
 Ես նույնպես նրա աչքերին էի նայում:Գլուխս կամաց մոտեցրի նրա գլխին,որպեսզի համբուրեմ:Լիզան աչքերը փակեց և ես զգում էի,թե նա ինչպես է սպասում,որ իմ շուրթերը կդիպչեն իր գեղեցիկ ու ձեռքերի պես դողացող շուրթերին:Կարծում եմ նրա սիրտն էլ նույնքան արագ ու դողալով էր բաբախում,որքան իմը:
Եվ ահա ես զգում եմ նրա ջերմ ու հաճելի շնչառությունը:Մեր շուրթերը հպվում են միմյանց,սակայն այն ընդամենը մի քանի վայրկյան է տևում;Լիզան կարծես փոշմանում է արածի համար և միանգամից ձեռքը քաշելով ափիս միջից գլուխը հեռացնում է ինձանից,հայացքը փախցնում է ուրիշ ուղղությամբ,հասկացնելով,որ զղջում ու ամաչում է կատարվածի համար:
 -Մոռացիր կատարվածի մասին,-ասաց նա,իսկ ես նորից փորձեցի բռնել նրա ձեռքը և փորձեցի նորից համբուրել նրա համեղ ու քնքուշ շուրթերը սակայն այս անգամ վերջնականապես մերժում ստացա,-խնդրում եմ պետք չի,արդեն իմ գնալու ժամանակն է:
 -Ուզու՞ մ ես ասեմ նոր սուրճ բերեն,սրանք հիմա սառել են:
 -Չեմ ուզում,ավելի լավ է գնանք,-նա վեր կացավ տեղից ուղղեց հագուստը,պայուսակը վերցրեց և կանգնած սպասում էր ինձ միաժամանակ աչքերով փնտրելով մատուցողուհուն,որպեսզի հաշիվը փակենք ու հեռանանք:Մատուցողուհին նկատելով ,որ իրեն ենք փնտրում և ուզում ենք արդեն հեռանալ,մոտեցավ մեզ հաշիվը ձեռքին;Ես գրպանիցս հանեցի դրամապանակս,գումարը դրեցի սեղանին,իսկ սուրճի գավաթները  այդպես էլ առանց ձեռք տալու հեռացանք:Դուրս գալով բարից մի քառասուն ոտնաչափ լուռ քայլեցինք մինչև հասանք կանգառ,նույնիսկ հրաժեշտ չտվեցինք միմյանց,ոչ նա մի բառ ասեց,ոչ ես,Լիզան սուս ու փուս նստեց մեքենա,իսկ ես միայն կարողացա այդ պահին գիտակցել,որ պարտավոր եմ ինչպես ջենտլմեն նրա փոխարեն նախորոք վճարել տաքսու գումարը:     Ճիշտ է չգիտեմ,թե նա ինչ է մտածում հիմա,ինչ կլինի հետագայում,կկարողանամ հասնել իմ ամենամեծ երազանքին` Լիզային,իմը կդառնա նա ,թե ոչ,բայց ամեն դեպքում ինձ երջանիկ էի զգում և գոհ էի այսօրվա հանդիպումից:
 Ամբողջ գիշեր,չկարողացա քնել,ժամերը չէին անցնում,անհամբեր սպասում էի,երբ լույսը կբացվի,որպեսզի նորից նրան տեսնեմ,տեսնեմ թե ինչպես է իրեն պահում երեկվա կատարվածներից հետո:
 -Ինչու՞ չի եկել այսօր,-արդեն երրորդ ժամն էր` նրա դասը և ամբողջ դասամիջոցներին ուսուցչանոցի առջևում նրան էինք փնտրում ես ու Կարենը,սակայն նա չկար:
 -Ի՞ նչ իմանամ երևի կգա հիմա,-հույս տալով ինձ պատասխանեց Կարենը,չնայած ինքն էլ ինձ պես անտեղյակ էր,թե ինչու չի եկել:Ես պատմել էի արդեն Կարենին երեկվա հանդիպման մասին:Հնչեց երրորդ ժամի զանգը:Հույսս կորցրել էի:
 -Արի դասասենյակ գնանք,-ասացի Կարենին:
 -Շրջվի'ր,-պատասխանեց նա:
 -Ի՞նչ,-հարցրի, նա հոնքերով ետևիս կողմը ցույց տվեց:Ես իսկույն ետ շրջվեցի և տեսա Լիզան է գալիս,նորից նայեցի Կարենին ուրախ ժպտացի,-գնացինք:
 -Ու՞ր:
 -Դասասենյակ,-ու մենք գնացինք մինչև Լիզան կգար:
 Ես արդեն տեղումս նստած էի ու մի քանի րոպե մեր գալուց հետո նա եկավ:
 -Բարև ձե'զ:
 -Բարև,-պատասխանեցինք մենք:
 Լիզան այնպես կաշկանդված էր իրեն պահում,կարծես բոլորը գիտեին մեր հանդիպման մասին,նա անգամ ինձ չնայեց գոնե մի անգամ ողջ դասի ընթացքում,միայն վերջում երբ դասն արդեն ավարտվել էր,պայուսակը վերցնելուց մի ակնթարթ աչքերիս մեջ նայեց ու հեռացավ:
 -Ի՞ նչ անեմ լավ,-մտածեցի ես ու որոշեցի գնալ նրա ետևից:Մի քանի րոպե նա արդեն գնացել էր դասասենյակից և ես մինչև ուսուցչանոց գնացի այնտեղ հարցրի ասացին,որ տուն է գնացել:Անհաջող օր էր այսօր,այդքան անհամբեր սպասելուց հետո չկարողացա գոնե հետը մի բառ խոսել:     Հաջորդ օրը վերջապես կարողացա նրա հետ խոսել:
 -Ո՞ նց ես:
 -Լավ եմ շնորհակալություն:
 -Ամուսինդ հո չի՞  նեղացրել:
 -Ոչ,բայց պետք չի,որ մեզ միասին տեսնեն:
 -Հասկանում եմ քեզ,ուրեմն արի դասերի վերջում հանդիպենք բարում:      -Մոռացիր այն օրվա  կատարվածը,չեմ ուզում էլ հիշեմ,թե ինչ է եղել:     -Բայց ես ոչինչ չասացի այն օրվա մասին:
 -Դե ուրեմն կարիք չկա կարծում եմ նորից հանդիպելու,ես համաձայնվեցի հանդիպել,որպեսզի բացատրեի քեզ,որ վերջնականապես վերջ տայի այս պատմությանը,բայց ուրիշ բան ստացվեց,ինչը չպիտի լիներ:
 -Իսկ ես կարծում եմ կարող ենք այսօր նորից այդ բարը գնալ և դու ինձ կբացատրես այն ամենը ինչը ուզում էիր,հա' նաև ինձ պարտք ես մնացել:    -Այսի՞ նքն,-զարմացավ Լիզան:
 -Այսինքն այն,որ սուրճ պատվիրեցիր,չխմեցիր ու ես իզուր տեղը վճարեցի,ու հիմա այսօր պիտի գնանք ես կպահանջեմ ետ կբերեն այդ սուրճը և դու կխմես,-նա ծիծաղեց:
 -Ուրեմն ես հին սուրճի՞  եմ արժանի:
 -Դե ես ոնց հասկացա դու նորը չես սիրում խմել,պատվիրում ես ու թողնում ես որ հնանա:
 -Լա՞վ,ես քեզ դեռ ցույց կտամ,թե ինչպիսին եմ սիրում սուրճը խմել:     -Ուրեմն ժամը քանիսի՞ ն բարում քեզ սպասեմ,-հազիվ նրա տրամադրությունը բարցրացել էր և սկսել էր հետս արդեն կատակել,սակայն այդ հարցս նորից լրջացրեց նրան,նորից դարցավ նա այն նույն Լիզան տխուր,մտածկոտ:
 -Չե Արամ մենք էլ չպիտի հանդիպենք:
 -Բայց դու ինձ արդեն խոսք տվեցիր,-նա զգաց որ իմ տրամադրությունը նույնպես ընկավ և չէր ուզում տխրեցներ ինձ:Երկուսս էլ սովորության համաձայն լուռ էինք:Անցավ մի քառասուն վայրկյան:
 -Վերջին անգամ,սուրճի խաթեր,-ասաց նա ինձ նայելով ժպտաց,չնայաց զգացվում էր,որ կեղծ ժպիտ էր,պարզապես ինձ չտխրեցնելու համար էր անում:Նա ճիշտ էր տրամադրությունս շատ էր ընկել:Ես նույնպես կեղծ ժպտացի,իբրև համաձայն եմ:
 -Դե այսօր չեմ կարող վաղը նույն ժամին կհանդիպենք նույն տեղում,նայի չուշանաս հա~:
 -Չեմ ուշանա,-տխուր տոնով պատասխանեցի ես:
 -Մինչ վաղը,իսկ հիմա տուն եմ գնում,-ասաց Լիզան ու հեռացավ:
 Մի խոսքով այդ օրն էլ մի կերպ անցկացրի:Օրը արդեն վաղն էր` պայմանավորված ժամը,պայմանավորված տեղում սպասում էի նրան:Տասը րոպե է արդեն անցել,նա ուշանում է,-ոչինչ երևի ուր որ է հիմա կգա,-ինքս ինձ հույս էի տալիս:Արդեն քսան րոպե,քսան հինգ,երեսուն,-երևի ինչ-որ բան է եղել,էլ չի գա,բայց ամեն դեպքում մի հինգ րոպե էլ կսպասեմ,-մտածում էի:
 -Վաղուց ե՞ս սպասում,-միանգամից շրջվեցի այդ քնքուշ ձայնից:Այո չեք սխալվում Լիզան էր:Նա այնպես էր եկել ետևիս կողմից,որ չէի զգացել:     -Հույսս արդեն կորցրել էի,-պատասխանեցի ես:
 -Վախենում էիր,որ պիտի հավերժ սպասե՞ս,-կատակեց Լիզան:
 -Ահա:
 -Ուրեմն կարիք չկա արդեն այստեղ եմ,-նա ժպտաց,-դե՞, գնա՞նք:     -Խնդրեմ,-պատասխանեցի ես,ձեռքով ցույց տալով բարի դուռը: Կրկին մեր նույն անկյունում տեղավորվեցինք,այս անգամ նույնպես խնդրել էի,որպեսզի պահեն մեզ համար այդ տեղը:
 -Դե ինչ,այսօր ուտելու բան կպատվիրե՞ս,թե էլի ախորժակ չունես:
 -Եթե չպատվիրեմ ի՞նչ ես անելու,-ժպտալով հարցրեց Լիզան:
 -Ոչինչ, դրամ կխնայեմ,-կատակով պատասխանեցի ես:
 -Այդ դեպքում իմ հաշվին կուտեմ:
 -Ավելի լավ,-ու ես մատուցողին ձեռքով կանչեցի,-և ի՞նչ ես պատվիրելու:
 -Կպատվիրեմ կտեսնես:
 -Իսկ կարո՞ղ եմ,ես էլ քո հաշվին ուտել:
 -Դեռ կմտածեմ:
 Մատուցողն արդեն մեզ էր մոտեցել:
 -Լսում եմ,-ասաց նա:
 -Ինձ մեկ սենդվիչ և նարնջի հյութ խնդրում եմ,-ասաց Լիզան:     Մատուցողը նայեց ինձ,որպեսզի լսի թե ես ինչ եմ պատվիրելու:
 -Ինձ նույնպես,-նա գլխով արեց ու հեռացավ պատվերները կատարելու:     -Բայց ես դեռ չէի մտածել,-ժպտալով ասաց Լիզան:
 -Դե ես ել ինքս կվճարեմ:
 -Լավ սիրտդ կախ մի գցի քեզ համար էլ կվճարեմ,-ես նայեցի նրա աչքերի մեջ,մի պահ լրջացա և ընկա մտքերով,-որքա~ն գեղեցիկ է նա,ի՞նչ անեմ,որպեսզի այս չքնաղ հրեշտակի հետ  հանդիպումը չվերջանա,որ այն հավերժ լինի,-ի՞նչ եղավ,-տեսնելով իմ տարօրինակ հայացքը հարցրեց նա:
 -Ո-ոչինչ:
 -Ասացի կվճարեմ,էլ ինչի՞ ես մտածում:
 -Վախենում եմ.
 -Ինչի՞ց:
 -Այն մտքից,որ կարող է այս հանդիպումը ավարտվել: Լիզան նույնպես լրջացավ,նայեց ներքև` սեղանին,ապա նորից ինձ:
 -Արի նորից չանրադառնանք այդ թեմային,խնդրում եմ:
 -Եթե խոսք տաս,որ սա վերջին հանդիպումը չի լինի:
 -Չեմ կարող:
 -Ինչու՞,ի՞նչ վատ բան կա դրանում,ինչու՞ չես ուզում,որ կրկին հանդիպենք,-նա լռեց,նորից նայեց ներքև,-ինչու՞ չես բաժանվում նրանից,ինչու՞ ես կյանքդ փչացնում:
 -Չեմ կարող:
 -Ինչու՞:
 -Եթե անգամ բաժանվեմ էլ,մենք չենք կարող միասին լինել,ես մեծ եմ քեզանից ու քո ուսուցչուհին եմ հասկացիր դա:
 -Ինձ համար մեկ է,ինչքան ես ինձանից մեծ և իմ ուսուցչուհին ես,թե ոչ,մյուս անգամ խնդրում եմ էլ այդպիսի բաներ  չասես ինձ:
 -Դու հիմա չես հասկանում Արամ,դեռ փոքր ես,հետո կհասկանաս,որ այս ամենը անիմաստ էր,հետո կհիշես ու կծիծաղես քեզ վրա,բոլորն էլ կարող են այսպես հրապուրվել ինչ-որ մեկով և մտածեն,որ սիրում են,որ առանց նրա չեն կարող ապրել,քո կյանքը դեռ առջևում է,դու դեռ կգտնես քո իսկական կեսին,իսկ ես այդ ժամանակ կուրախանամ քեզ համար և երջանկություն կմաղթեմ,իսկ դու կհասկանաս,որ ես ճիշտ էի...
 -Էլ մի շարունակի շատ եմ խնդրում,-մինչ այդ,որ լուռ լսում էի,էլ չդիմացա,-ես վստահ եմ,այդպիսի բան չի լինի,ես սիրում եմ քեզ,սիրում եմ ու պատրաստ եմ սպասելու այնքան,որքան որ պահանջվի,այնքան մինչև դու համոզվես,որ իսկապես սիրում եմ քեզ և հասկանաս առանց քեզ չամ կարող,ամեն անգամ քեզ տեսնելուց չես պատկերացնի,թե ինչ է հետս կատարվում և ամեն անգամ ավելի եմ սիրահարվում ու համոզվում,որ չեմ սխալվել ընտրության հարցում:
 Այդ պահին մատուցողը եկավ և բերեց մեր պատվերները:
 -Խնդրեմ,բարի ախորժակ,-դնելով սեղանին մեր սենդվիչներն ու հյութերը հեռացավ նա:
 -Դե կեր այսօր էլ սրանք չսառչեն:
 Լիզան ձայն չհանեց,լուռ վերցրեց սենդվիչն ու մի փոքր կծեց այն,նորից դրեց ափսեի մեջ:Ես նույնպես վերցրի կծեցի,որպեսզի ընկերակցեմ նրան,չնայած ախորժակ չունեի:
 -Համեղ է,ես մի հատ էլ կպատվիրեմ,-փորձեցի նորից կատակել,նրա տրամադրությունը բարձրացնելու համար,-կվճարես չէ՞,-նա ձայն չհանեց,-արդեն վախեցա՞ր:Նորից նրա դեմքին մի թեթև ժպիտ հայտնվեց:  
-Չեմ վախենում: 
 -Ուրեմն հիմա մատուցողին կկանչեմ,դու էլ ուզում ե՞ս:
 -Ոչ:
 -Լավ այդ մեկի համար ես կվճարեմ:
 -Վճարելու համար չեմ ասում:
Ես նորից մատուցողին կանչեցի:
 -Երկու հատ ել սենդվիչ խնդրում եմ:
 -Բայց ես չեմ ուզում,-մատուցողը նայեց Լիզային,ապա նորից ինձ:     -Երկու հատ էլ բերեք,-նա հեռացավ:
 -Ասացի չեմ ուզում:
 -Ես ինձ համար եմ պատվիրել:
 -Բայց դու մի հատի թույլատվություն հարցրիր:
 -Ես էլ ասացի,որ մեկի համար ես եմ վճարելու:
 -Վերջ տակից դուրս եկար:
 -Ու՞մ է պետք:
 -Ինչու՞:
 -Կրկին հանդիպելու հնարավորություն չեմ կարողանում ձեռք բերել ու քանի որ էլ հնարավորություն չեմ ունենալու այսպիսի համով սենդվիչներ ուտելու ,այսօր պիտի այնքան ուտեմ,որպեսզի տեղը հանեմ:
 -Ինչու՞ չես կարող:
 -Առանց քեզ չեմ կարող ուտել,առանց քեզ էլ այսպիսի համ չի ունենա:     -Դե լավ,կարող ես ևս մի անգամ ուտել:
 -Ի՞նչ,մենք մի.-կը,կրկին կհանդիպե՞նք այստեղ,իսկ ե՞րբ:
 -Չգիտեմ դեռ,բայց վերջին անգամը կլինի ու խոսք տուր,որ էլ այսօրվա պես պատճառ չես գտնի հանդիպելու:
 -Չեմ տա:
 -Ուրեմն այդպես էլ մնա առանց սենդվիչ ուտելու:
 -Լավ,լավ կտամ:
 -Ձեր սենդվիչները,խնդրեմ,-մատուցողը արդեն բերել էր մեր սենդվիչները:
 -Շնորհակալություն,-պատսախանեցինք մենք,իսկ նա հեռացավ:     -Սկսե՞նք ուտել:
 -Սկսենք,-պատասխանեց Լիզան ու սկսեց ուտել իր առաջին սենդվիչը:Ես նույնպես:Առաջին սենդվիչը գրեթե միաժամանակ վերջացրինք:
 -Տա՞մ,-ափսեով սենդվիչը նրան ուղղելով հարցրի ես:
 -Չե դու կեր,քեզ համար էիր պատվիրել:
 -Ես կատակում էի,մեկը քոնն է:
 -Չե իսկապես չեմ ուզում շնորհակալություն:
 -Եթե չուտես կմտածեմ,որ հաշիվը փակելու համար չես ուտում:
 -Ինչ ուզում ես մտածի:
 -Ուրեմն ես նույնպես չեմ ուտի,-նա վերցրեց սենդվիչը և մենք սկսեցինք միասին ուտել մեր սենդվիչները,սակայն ավարտին չհասցնելով,նա մի փքր ուտելուց հետո էլ չկերավ,իսկ ես կարելի է ասել կեսը կերել էի:Նորից լռություն տիրեց:Նորից հաճելի,հանգիստ երաժշտություն էր:Նրան էի նայում,հիանում էի նրա գեղեցկությամբ:Հանկարծ անկախ ինձանից բառերը դուրս թռչեցին բերանիցս:
 -Ես սիրում եմ քեզ Լիզա...
 Նա նայեց ինձ: -Գնալու ժամանակն է երևի:
 -Ի՞նչ,բայց դեռ սուրճը չենք խմել,մոռացե՞լ ես,որ սուրճի համար էինք եկել:
 -Սուրճը թողնենք մյուս անգամ:
 -Այսօրվա գործը չեն թողնում վաղվան:
 -Չե իսկապես արդեն ուշ է,երկար նստեցինք,ամւսինս հիմա ինձ է սպասում:
 Նորից լսելով ամուսնու անունը նյարդերս իրար խառնվեցին,ուզում էի մի վատ բան ասել նրա հասցեին,բայց ինձ զսպեցի:
 -Դե մատուցողին ասա թող հաշիվը բերի:
 Ես ձեռքով կանչեցի մատուցողին,նա եկավ:
 -Մեր հաշիվը բերեք խնդրում եմ:Մի րոպե հետո նա վերադարձավ հաշիվը ձեռքին:Լիզան պայուսակը բացեց,որպեսզի դրամ հանի վճարելու համար:Ես արագ գրպանիցս հանեցի դրամապանակս,հաշիվը դրեցի այդ գրքույկի մեջ:
 -Սպասի' Արամ:
 -Շնորհակալություն,-ասացի մատուցողին:
 -Խնդրեմ,-պատասխանեց նա և ուզում էր հեռանալ:
 -Մի րոպե սպասեք,-ասաց Լիզան:Նա կանգնեց:
 -Ազատ եք,կարող եք գնալ,-ասացի ես:Նա նայեց Լիզային ու հեռացավ:     -Ինչու՞ այդպես արեցիր,-նեղացած հարցրեց Լիզան,-չե՞ որ պայմանավորվել էինք,որ ես եմ վճարելու:
 -Մյուս անգամ:
 -Մյուս անգամ էլ չի լինի:
 -Դե լավ գնացինք հո երեխա չե՞ս,-նա նայեց ինձ ու քայլեց:Մենք դուրս եկանք բարից,տխուր չէի որովհետև պիտի դեռ էլի հանդիպեինք և մտածում էի այդ հանդիպմանն էլ կհամոզեմ մի նոր հանդիպում:
 -Վաղը գալու ե՞ս դպրոց:
 -Ոչ,-պատասխանեց նա:
 -Ինչու՞,-նայելով նրան զարմացած հարցրի ես:
 -Որովհետև վաղը կիրակի է:
 -Ախ հա,ափսոս:
 -Ինչի՞ այդպես հոգոցով:
 -Վաղը չեմ կարող քեզ տեսնել:
 -Մի օր կդիմանաս ոչինչ:
 -Բա որ չդիմացա:
 -Կդիմանաս,կդիմանաս:
 Մի քանի քայլ էլ լուռ քայլեցինք մինչև հասանք կանգառ:
 -Դե ես արդեն պիտի գնամ,շնորհակալություն հյուրասիրության համար,հաճելի ժամանակ անցկացրինք:
 -Քեզ նույնպես,առանց քեզ տեղի չեր ունենա այս հանդիպումը,-Լիզան ժպտաց և արդեն ուզում էր նստել մեքենան,ես բռնեցի նրա ձեռքը:Նա նայեց ձեռքիս,ապա աչքերիս:
 -Կարո՞ղ եմ գնալ:
 -Հա իհարկե,-ու ես թողեցի նրա գեղեցիկ ձեռքը:Նա նստեց մեքենան,դուռը ծածկեց,իսկ ես արագ մոտեցա վարորդին վճարեցի:
 -Անփորձանք տեղ կհասցնեք,-վարորդը տարիքով մարդ էր,ժպտաց բեխերի տակից ու գլխով արեց,իբրև այո:Տաքսին շարժվեց:Լիզան ձեռքով հրաժեշտ տվեց միջից ու հեռացան:Ես էլ տաքսու ետևից կանգնած այնքան նայեցի մինչև անհետացավ ու էլ չերևաց այն:


Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1466 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՊԱՏՄՎԱԾՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
01:25
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ