Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Հինգշաբթի, 28.03.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 19 » ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (մաս 2-րդ)
21:33
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ (մաս 2-րդ)

Օրեր են անցնում,գնալով ավելի էր սկսում ինձ դուր գալ Լիզան:Ես նրա ոչ մի դասը բաց չէի թողնում,նույնիսկ մի վայրկյան չէի ուշանում նրա դասերից:Իսկ Աննայի հետ հարաբերությունները զուտ ընկերական էին,չնայած նա այդ պայմանին համաձայնվել էր նրա համար,հույս ունենալով,որ ընթացքում կպատասխանեմ նրա զգացմունքներին:Օրերը շարունակում էին անցնել,շաբաթներ,ամիսներ:Լիզան արդեն նկատում էր,որ անտարբեր չեմ իր հանդեպ:Մի քանի օրից ձմեռային արձակուրդներն էին:Մոտենում էր ամանորը:

    Դեկտեմբարի երեսուն մեկի գիշերն էր,բոլորս` ողջ դասարանով աշակերտ,թե ուսուցիչ պետք է հավաքվեինք ամանորը դիմավորելու:Դեռ ժամը տասնմեկն էր,կամաց-կամաց գալիս էին բոլորը,բայց դեռ Լիզան չկար,անհամբեր էի,թէ երբ եմ տեսնելու նրան:Տասներկուսին քսան էր պակաս դուրս էի եկել բակ,էլ չէի համբերում:Հանկարծ մթության մեջ տեսնում եմ,որ ինչ-որ մեկը գալիս է,սիրտս սկսում է արագ բաբախել:Նա մոտենում է և տեսնում եմ,որ Աննան է:Նա տեսնելով ինձ սկսում է քայլել իմ կողմը:Մոտենալով ինձ նա համբուրում է ձախ այտս,բարևում է,հետո հարցնում:

-Էս ինչու՞ ես դրսում:

    -Ձանձրացա ներսում,դուրս եկա մի հատ ծխեցի:

   -Դե եթե վերջացրել ես ու ինչ-որ մեկին չես սպասում գնանք ներս,-և նա միանգամից մտնում է թևս:Ես նայում եմ նրան դժգոհ հայացքով,իսկ նա նորից է հարցնում,իբրև չի նկատել դժգոհությունս:

   -Գնա՞նք,-ես առանց պատասխանելու ստիպված նրան չնեղացնելու համար սկսում եմ քայլել հետը:Մենք միասին մտնում ենք ներս,այնպիսի տպավորություն էր կարծես մարդ ու կին լինեինք:

  -Օ~,լավ էլ սազում եք իրար հետ,-տեսնելով մեզ մեր դասընկերները սկսում են կատակել,-մենակ երեխաներն են պակասում,-հարսանիքը ե՞րբ է,-ինձ էլ չե՞ք կանչի հարսանիքին,-և այդպիսի բաներ:Ես չնայած նյարդայնանում էի նրանց այդ հիմար կատակներից,բայց փորձում էի թաքցնել զայրույթս,որպեսզի չփչացնեի տոնը:Իսկ Աննային համոզված եմ դուր էր գալիս,ճիշտ է նա էլ դա էր թաքցնում,բայց ես զգում էի,թե հոգու խորքում ինչքան ուրախ էր նա:

   Յոթ րոպե էր մնում ամանորին,սակայն նա չկար ու չկար:Հինգ րոպե,չորս,երեք,նյարդերս արդեն գեր լարվել էին,տեղս չեի գտնում,բոլորը ներկա էին արդեն,բայց նա ինչու՞ չէր գալիս:Դահլիճում աղմուկ էր,բոլորը ուրախ էին,անհամբեր սպասում էին,թե երբ է տասներկուսը խփելու:Ուղեղս այնպես էր անջատվել,որ աղմուկը չեր լսվում արդեն,սիրտս այնպես էր բաբախում,կասեիր հիմա ուր որէ դուրս կթրչի կրծքավանդակիցս:Ականջներիս լսվում է ժամացույցի զանգերի ձայնը:Նայում եմ պատի ժամացույցի սլաքներին,ապա նայում եմ իմ ժամացույցի սլաքներին:Տասներկուսն էր:Այնպիսի տպավորություն էր,կարծես տասներկուսին պիտի ական պայթեր և ողջ աշխարհը պիտի հոդս ցնդեր ու միայն նա կարող էր վնասազերծել այդ ականը և փրկել բոլորիս:Դրսում սկսվում է գեղեցիկ հրավառությունը,բոլորը սկսում են միմյանց շնորհավորել,բոլորի դեմքին տեսնում եմ ուրախ ժպիտներ,իսկ ես արձանացել էի տեղումս ու չէի հասկանում,թե ինչ է կատարվում:Զգում էի,որ ինչ-որ մեկը արջևումս կանգնած ձայն է տալիս:

    -Արա~մ,Արա~մ,-լսում եմ,որ անունս են տալիս,բայց կարծես երազում լինեի,մի քանի անգամ անունս լսելուց հետո,վերջապես ուշքի եմ գալիս և տեսնում եմ,որ Աննան է ձեռքին երկու շամպայնի գավաթ:

    -Արա՞մ,դու լա՞վ ես:

    -Հա,-պատասխանում եմ նրան այնպիսի տոնով,որ չնկատի:Նա շամպայնի մի գավաթը ինձ է ուղղում,ես վերցնում եմ այն:

    -Շնորհավորում եմ,-նայելով աչքերիս մեջ առաջինը շնորհավորելով գավաթը խփում է իմ գավաթին:

    -Ես նույնպես,-պատասխանում եմ նրան:

    -Խմենք մեզ համար,-ավելացրեց նա ու գավաթը մոտեցրեց շուրթերին մի կում խմեց,հետո տեսնելով,որ ես չեմ խմում ասաց:

    -Դու չե՞ս խմում,-ես առանց պատասխանելու նրան նույնպես գավաթը մոտեցրի շուրթերիս ու միանգամից դատարկեցի այն:

    -Քիչ խմի,քիչ խմի,-այն կողմից ծիծաղելով մեզ էր մոտենում Կարենը,-էս ինչու՞ եք առանձնացել,չե՞ք ուզում մեզ միանալ:

    -Արդեն գալիս ենք,-պատասխանում եմ ես:

    -Շնորհավորում եմ երկուսիդ ամանորն էլ,-մեզ մոտենալով ասաց Կարենը:

    -Քոնն էլ,-միաժամանակ պատասխանում ենք ես ու Աննան:Մենք միանում ենք մյուսներին,նրանք բոլորը զվարճանում էին,ես փորձում էի այնպես անել,որպեսզի չնկատեին,որ անտրամադիր եմ,սակայն Կարենը նկատում է և գլխի է ընկնում ,թե ինչն է պատճառը:Մենակ նստած էի մի անկյան վրա,նա մոտեցավ ինձ ու միանգամից ասաց:

    -Ամուսինը չի թողել,որ գա:

-Ի՞նչ գիտես,-հարցրի ես:

    -Զանգել էր տիկին Մարտիրոսյանին,ես այդտեղ էի,լսեցի:Մարտիրոսյանը մեր հանրահաշվի ուսուցչուհին էր:

    -Ինչու՞ ես հիմա ասում,-զայրացած խփում եմ առջևումս դրված գավաթին,այն շուռ է գալիս և միջի գինին թափվում է սեղանին,ապա տարածվելով լցվում է հատակին:Ես վեր եմ կենում տեղիցս ու արագ հեռանում եմ այդտեղից,իսկ Կարենը միանգամից գալիս է ետևիցս:

    -Սպասի’ր,Արա~մ,-բայց ես ուշադրություն չեմ դարձնում,արագ քայլերով դահլիճից դուրս եմ գալիս և ուղիղ գնում եմ դեպի բակ,հանում եմ ծխախոտը վառում եմ այն ու սկսում եմ ագահորեն ծխել:Կարենը ինձ է միանում:Նա նույնպես մի ծխախոտ է վառում,ապա ասում:

    -Եթե շուտ ասեի չէիր մնա,-այդ պահին Աննան է գալիս:Նա կարծես ամեն մի քայլափոխիս հետևեր:

    -Ինչ որ բա՞ ն է եղել,-մեզ մոտենալով հարցրեց նա:

    -Ինչու՞ ես ինձ հետևում,ուրիշ անելիք չունե՞ս,-զայրացած պատասխանում եմ ես:

    -Արամ քեզ ի՞նչ է եղել:

    -Գնա’ այստեղից,մյուս անգամ էլ ետևիցս ման չգաս:

    -Լավ հանգիստ Արամ,-Կարենը տեսնելով,որ արդեն չափից շատ եմ նյարդայնանում,փորձում էր հանգստացնել ինձ,իսկ Աննային մխիթարում էր,որպեսզի չնեղանա:

    -Ան ջան բան չի եղել գնա ներս հիմա կգանք,միքիչ ջղայնացած է կանցնի ոչինչ,մի նեղացի մեր Արամն է էլի,չգիտե՞ս նրան,-իսկ նա վիրավորվածությունը թաքցնելու համար կեղծ ժպտալով գլխով դրական նշան արեց,շրջվեց ու ետ գնաց:Տոնը ավարտվում է:Բոլորը հեռանում են իրենց տները:Ես ու Կարենը Աննային տուն ենք ուղեկցում:Ճանապարհին ես ու նա լուռ էինք,իսկ Կարենը ողջ ճանապարհին խոսում էր,չնայած,որ երկուսս էլ չէինք լսում նրան:Աննային տուն հասցնելուց հետո,ես ու Կարենը սկսում ենք միասին քայլել ամայի փողոցով:Ճիշտ է ուժեղ ցուրտ

էր,բայց գեղեցիկ լուսնյակ գիշեր էր և հաճելի էր քայլելը:Փողոցները դատարկ էին,բոլորը երևի ամանորը դիմավորելուց հետո հոգնած գնացել էին քնելու:Նայում եմ լուսնին փողոցի հորիզոնում երևացող,որը կարծես վայրեջք էր կատարել երկրի վրա ու Լիզային եմ հիշում,պատկերացնում եմ,թե ինչ սքանչելի կլիներ հիմա,եթե Կարենի փոխարեն Լիզան քայլելիս լիներ հետս,կգրկեի նրան կհամբուրեի այս գեղեցիկ լուսնի լույսի տակ,կզրուցեի հետը,ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կզգայի:

    -Նրա մասին ես չէ՞ մտածում,-տեսնելով,որ լուռ մտքերով եմ ընկել երկար լռությունից հետո հարցրեց Կարենը:Իսկ ես ոչինչ չեմ պատասխանում,կանգ եմ առնում,ծխախոտ եմ հանում,մի հատիկ հյուրասիրում եմ նրան,մի հատիկ ել ես եմ վառում ու նորից սկսում ենք քայլել:

    -Բա սրա վերջը ի՞նչ է լինելու,ախր նա ամուսնացած է,ի՞նչ ես մտցրել գլուխդ,վերջ տուր թող գնա,Աննան շատ լավ աղջիկ է,քեզ համար գժվում է,քո տարիքին է,դու էլ երեխա չես,որ ես ասեմ նոր հասկանաս:Ես նրա ասածին ոչ մի արձագանք չեմ տալիս:

    -Քեզ հետ եմ խոսում Արամ:

    -Չգնա՞նք տուն,արդեն ուշ է,-նա ասածիս վրա կանգ է առնում և զարմացած ու զայրացած ինձ է նայում,ապա ասում:

    -Էս ի՞նձ ես դրել հիմարի տեղ,թե՞ քեզ:Ես մի ժամ է քեզ հետ եմ խոսում,քարոզ եմ կարդում,իսկ դու քեզ այնպես ես պահում ասես քեզ հետ չլինեմ,-հետո նա միանգամից զայրացած ասում է:

    -Ուշ է,ուշ է,բարի գիշեր,գնացի ես,-ու նա հեռանում է:Ես մնում եմ մենակ կանգնած փողոցի կենտրոնում:

    Արդեն կամաց-կամաց լուսանում էր և գնալով ավելի էի զգում օդի սառնությունը:Սկսում եմ քայլել դեպի տուն:Տուն հասնելով թաքուն ներս եմ մտնում տեսնում եմ մայրս հյուրասենյակում ինձ սպասելով քնով էր ընկել բազմոցի վրա:Որոշում եմ արթնացնել,որպեսզի գնա իր ննջարանում

քնի,սակայն փոշմանում եմ,գնում եմ մի ծածկոց եմ բերում գցում վրան,ապա նստում եմ հատակին մեջքս բազմոցին հենում ու քնում նրա կողքին:

    -Արթնացի’ Արամ,կուշանաս դպրոցից,-մայրս էր ինձ ձայն տալիս:Արձակուրդներն արդեն ավարտվել էին և դասերն արդեն սկսվել էին:Այդ ընթացքում այդպես էլ ինձ բախտ չի վիճակվում Լիզային տեսնել:

Նայում եմ ժամացույցին դեռ ութն էր,մտածում եմ դեռ շուտ է,նորից գլուխս բարձին եմ դնում ու նորից լսում եմ մորս ձայնը:

    -Արա~մ վեր կաց կուշանաս:

    -Մամ դեռ շուտ է:

    -Շուտ չի,շուտ չի,վեր կաց չուշանաս առաջին օրով,ես քեզ գիտեմ,մինչև հագնվես,մինչև նախաճաշես դասերդ կսկսվեն:

    -Լավ մամ արդեն վեր եմ կենում,-սակայն նորից վեր չեմ կենում,շրջվում մյուս կողմից եմ պառկում:Մի քանի րոպե հետո նորից եմ լսում մորս ձայնը և վերջապես հագնվում եմ,նախաճաշում  և ճամփա եմ ընկնում դպրոց:Չէի շտապում,քանի որ առաջին դասը Լիզայինը չեր:Երկրորդ ժամին հազիվ դպրոց եմ հասնում:Տրամադրությունս բարձր էր,երկար ընդմիջումից հետո վերջապես նրան նորից պիտի տեսնեի:

    -Բարև Արամ:

    -Բարև Ան ջան,ո՞նց ես:

    -Ես լավ եմ,շնորհակալություն,դու՞:

    -Ես նույնպես:Աննային նույնպես ամանորի այն գիշերից հետո չէի տեսել:

    -Արձակուրդտ լավ անցա՞վ,-հարցրի ես:

    -Այո գյուղ էի գնացել,շատ հետաքրքիր անցավ,բա~այց,-հետո նա մի պահ լռեց,ապա շարունակեց,-բայց կարոտում էի:

    -Դպրոցի՞ ն,-փորձեցի այնպես անել իբրև գլխի չեմ ընկնում,որ ինձ նկատի ունի:

    -Քեզ…

Նա աչքերիս մեջ նայելով,այնպես արտասանեց այդ բառը,որ իսկապես նրա ձայնի ու աչքերի մեջ կարծես տեսնեի այդ կարոտը:

    -Ես էլ,բոլորին կարոտել էի,-պատասխանում եմ ես,փերձելով այնպես անել,որպեսզի թեման նորից չկենտրոնացնի ինձ ու իր զգացմունքների վրա:Նա գլուխը կախում է մի ակնթարթ,ապա նորից նայելով ինձ հարցնում  է:

    -Իսկ համարդ ինչու՞ էս անջատել,ամբողջ արձակուրդներին զանգել եմ,բայց միշտ անհասանելի է եղել:

    -Ուրիշ համար եմ օգտագործում հիմա,այդ համարը կորցրել եմ,-բայց չէի կորցրել պարզապես փոխել էի,որովհետև գիտեի,որ պիտի անվերջ նրա զանգերին պատասխանեի:

    -Բա ինչու՞ չէիր ասել,որ փոխել ես,դու գոնե գիտեիր իմ համարը չէ՞:

    -Դե~…Ու այդ պահին իմ բախտից ֆիզիկայի ուսուցիչը գալիս է,

    -Լավ գնանք դասասենյակ Միրզոյանը եկավ,հետո կխոսենք,-ու միանգամից քայլում եմ դասասենյակի կողմը,իսկ Աննան գալիս է ետևիցս:

    Ֆիզիկայի դասն ավարտվում է:Դուրս եմ գալիս միջանցք Կարենի հետ,Աննան արդեն միջանցքում էր և ինձ էր սպասում:Տեսնելով նրան որոշում եմ ես մոտենալ,մտածելով այդպես ավելի լավ կլինի,միանգամից մի բան կհորինեմ կպրծնեմ,քան նա անվերջ ընկնի ետևիցս:Կարենը մնում է տեղում,իսկ ես մոտենում եմ նրան:

    -Դե լսում եմ,-ասաց նա,իսկ ես միանգամից ձեռքս մեկնելով նրան,նայում եմ աչքերի մեջ ու ասում եմ:

    -Հեռախոսդ տու’ր:

    -Ինչի՞դ է պետք:

    -Տու’ր ասում եմ:

    Նա հանում է հեռախոսը և տալիս է ինձ:Ես վերցնում եմ այն,համարս գրանցում եմ մեջը ու տալիս եմ նրան:

    -Կարող էիր և չտալ:

-Գիտեմ,բայց տվեցի չե՞,ուրեմն էլ կարիք չկա երկարացնելու:

    -Բայց…

    -Կներես,-ես ընդհատում եմ նրան,-մարդ պիտի տեսնեմ,գնամ քանի զանգը չի տվել,-ու առանց էլ որևէ բան ավելացնելու հեռանում եմ նրա մոտից,ապա Կարենին եմ մոտենում ու գնում ենք այդտեղից:

    Հնչում է երրորդ ժամի զանգը,սիրտս սկսում է անկանոն բաբախել:Վերջապես հիմա կտեսնեմ Լիզային:Կարենը նկատում է,թե ինչքան անհանգիստ ու լարված եմ,նա նայում է ինձ,բայց ոչինչ չի ասում:Մենք վերադառնում ենք դասասենյակ:Իմ տեղում նստած եմ,ուսուցչական սեղանի առջևում գտնվող աշակերտական նստարանին,որը Կարենի հետ էի փոխել Լիզայի հայտնվելուց հետո,առաջ ես նստում էի ամենավերջին շարքում,բայց այժմ նրան մոտիկ գտնվելու համար նստում էի այդտեղ:Հանկարծ բացվում է դասասենյակի դուռը,սիրտս քիչ է մնում կանգնի ուրախությունից,սակայն տեսնում եմ մեր համադասարանցիներից մեկն էր ուշացած ներս շտապում:Այնպես էի լարվել,որ ամեն մի թխկոցից նայում էի դռանը նշանակություն  չուներ,թե որ կողմից էր լսվում այդ ձայնը:Առջևումս մի գրիչ էր դրված,վերցնում եմ այն ու սկսում եմ անկանոն գծեր քաշել սեղանին դրված գրքերի վրա:

    -Ինչու՞ է ուշանում,աչքիս ամուսինը լրիվ չափերն անցնում է,-մտքումս կռվում էի նրա ամուսնու հետ ու այդ պահին նորից է բացվում դասասենյակի դուռը և նա ներս է մտնում:Բոլորս ոտքի ենք կանգնում:

    -Աստված իմ,բայց ի~նչ գեղեցիկ է նա:

    -Բա~րև ձեզ,-վերջապես եկավ նա,վերջապես նորից լսեցի նրա գեղեցիկ ձայնը:Բոլորը պատասխանում են նրա բարևին,իսկ ես ուրախությունից չկարողացա բարձրաձայն բարևել նրան,ես մտքումս եմ պատասխանում նրա

 

բարևին,միաժամանակ աչքս նրանից չկտրելով հիանում  նրա գեղեցկությամբ:

    -Երեխեք ջան կներեք,որ ուշացել եմ,խցանման մեջ եի մնացել,նստեք,-ու նա մոտենալով իր սեղանին,պայուսակը դրեց այնտեղ,իսկ մեր հայացքները մի ակնթարթ խաչվեցին,ապա նա փախցնելով ինձանից հայացքը նայեց ներքև ու նստեց:Ինձ թվում էր նրա հետ ինչ-որ բան այն չէր չնայած,որ նա ասում էր խցանումների պատճառով է ուշացել,բայց իմ կարծիքով պատճառը նրա ամուսինն էր:

    -Աշխատանքը սկսվում է աշխատանքների գործիքների պատրաստումից,Էնգելսի խոսքերով դա -<<Մարդկային ամբողջ կյանքի առաջին հիմնական պայմանն է,ընդ որում այն աստիճան,որ մենք պետք է ասենք աշխատանքն է ստեղծել մարդուն>>,-ճիշտ է նա դաս էր պատմում,բայց նրա ձայնից ու հայացքից կզգայիր,որ նա միաժամանակ այլ բանի մասին էր մտածում,այլ խնդիրներ ուներ:Նայում էի նրան,նրա շուրթերին,աչքերին,ուզում էի վեր կենալ տեղիցս և բոլորի աչքի առաջ մոտենայի նրան,գրկեի ամուր,համբուրեի ու ամբողջ ձայնով,շնչով գոռայի,որ ես քեզ սիրու~մ եմ,ես սիրու~մ եմ նրան,լսու՞մ եք:Մինչ ես մտքումս երազում էի նա դեռ դաս էր պատմում,-Կենդանիները միայն օգտվում են բնության պարգևներից,իսկ մարդը աշխատանքի ընթացքում փոխում է բնությունը,կենդանիները նույնպես փոխում են բնությունը,բայց,-ու այդ պահին մեր հայացքները նորից հանդիպում են միմյանց և մի ակնթարթ նա կարծես մոռանար ինչի մասին էր խոսում,ապա նորից հայացքը ինձանից փախցնելով վերհիշեր ու շարունակեր,-բայց ոչ կանխամտածված,այլ միայն այն պատճառով,որ գտնվում և ապրում են բնության մեջ:Համեմատած մարդու ներգործության հետ նրանց ազդեցությունը բնության վրա չնչին է:

    Նայում եմ ժամացույցին հինգ րոպե էր մնում զանգին:Մտածում եմ այսօր դասերի վերջում,ինչ ուզում է լինի

պիտի մոտենամ ու խոսեմ նրա հետ,բայց նաև մտածում եմ,թե ինչպես ասեմ նրան,որ ուզում եմ խոսել հետը:Լիզան ավարտում է դաս պատմելն ու բացատրելը և մեխանիկորեն նայում է ինձ ու տեսնում է,որ դեռ իրեն եմ հետևում աչքերով:Նա մոտենում է իր սեղանին,ապա նստում է,նորից ինձ է նայում ու ասում է:

    -Դասերի վերջում կմոտենաս ինձ,ես ոչինչ չեմ պատասխանում,բնազդաբար վերցնում եմ գրիչը,գլուխս կախում եմ ու սկսում եմ նորից ինչ-որ բաներ խզբզել գրքերի վրա,իսկ կողքից նայողը կմտածեր,որ նրա ասածը ինձ չեր վերաբերվում:Դասերն ավարտվում են:Մի կողմից ուրախ եմ,որ վերջապես Լիզայի հետ առանձին խոսելու հնարավորություն է ընձեռվել,մի կողմից էլ անհանգիստ,թե ինչ պիտի նա ասի ինձ:Դուրս էի եկել դպրոցի բակ ու նրան էի սպասում:

    -Արա՞մ,-շրջվում եմ դեպի ձայնը տեսնում եմ Աննան է,-էս ու՞մ ես սպասում:

    -Կարենին:

    -Բայց Կարենը գնաց,-այո նա ճիշտ էր Կարենը գնացել էր,բայց ես նրան խաբում եմ:

    -Նա նորից դպրոց է մտել,երևի չես նկատել նրան:

    -Դե սպասենք թող գա միասին գնանք,-ասաց Աննան:

    -Չե Ան ջան դու գնա մենք տեղ պիտի գնանք:

    -Գնացեք,ձեզ ո՞վ բռնեց,միասին կգնանք,ճանապարհից կբաժանվենք դուք կգնաք ձեր տեղը ես էլ տուն կգնամ:

    -Չէ մենք այդ կողմով չէնք գալիս,-ես փորձում էի ամեն կերպ նրանից ազատվել ու հնարավորինս չափով շուտ,բայց չեր ստացվում:

    -Վաղը ծնունդս է,անպայման կգաս,ասաց նա:

    -Մենակ ե՞ս:

    -Չէ~,բոլորին էլ կանչելու եմ,-ապա մի պահ լռեց,հետո շարունակեց,-առաջինը քեզ եմ ասել:

-Շնորհակալություն,-պատասխանեցի ես,բայց ամբողջ ուշք ու միտքս Լիզան էր,մտածում էի ուր որ է կգա,իսկ Աննան դեռ այստեղ է և ամեն ինչ կփչանա,էլ եսիմ կկարողանամ խոսել հետը նորմալ,թե սա կանգնած կլինի գլխներիս:

    -Իսկ ինչու՞ վախեցար մենակ գալուց,ասե՞նք մենակ քեզ էի կանչել ուրեմն չէի՞ր գալու:

    -Չէ,չվախեցա պարզապես հարցրի:

    -Ուրեմն կգայի՞ր,եթե մենակ քեզ կանչեի:

    -Հա’,-միանգամից կարճ ու կոնկրետ դրական պատասխան եմ տալիս նրան,որպեսզի շուտ պրծնեմ նրանից:Մտքումս կռվի մեջ էի մտել Աննայի հետ ու այդ պահին իմ բախտից նրա ընկերուհիներից մեկը դուրս եկավ դպրոցից և տեսնելով Աննային քայլեց դեպի մեզ:

    -Աննա~,տուն չէ՞ս գալիս,-հարցրեց նա:

    -Գալիս եմ,-պատասխանեց Աննան:

    -Դե արի,-նրանց տները գտնվում էին միևնույն փողոցի վրա:

    -Մի րոպե սպասի հիմա կգամ:

    -Դե վաղը յոթին կսպասեմ,գնացի հա…-ապա համբուրելով այտս ավարտեց բառի շարունակությունը,- …ջողություն:Ես գլխով եմ անում,համաձայնության նշան ցույց տալով ժպտում եմ նրան,իսկ մտքումս ասելով,-վերջապես պրծա:Նրանք գնում են,իսկ ես մնում եմ այդտեղ:Ոչ մեկը չկար բակում,մենակ ես էի,գրեթե բոլորը արդեն տուն էին գնացել:Անհանգիստ քայլում եմ այս կողմ,այն կողմ մերթընդմերթ նայելով դպրոցի դռներին:Գրպանիցս հանում եմ ծխախոտի տուփը,բացում եմ,որպեսզի միջից մի հատիկ հանեմ ու ծխեմ,բայց տեսնում եմ,որ դատարկ է այն:Քայլում եմ դեպի աղբարկղը տուփը գցելու համար,ձեռքիս մեջ սեղմում,ճզմում եմ այն,նետում եմ աղբարկղը,ապա նորից վերադառնում եմ իմ տեղը` դպրոցի մուտքի առջև:Եվս մի քանի անհամբեր րոպեներ և վերջապես Լիզան հայտնվում է:Նորից զգացի սրտիս անկանոն բաբախյունը:Ձեռքս տանում եմ գրպանս,ապա հիշում եմ,որ ծխախոտ չունեմ,նորից հանում եմ ձեռքս գրպանիցս,ապա

նորից եմ մտցնում,նորից եմ հանում մինչև նա մոտենում է ինձ:

-Կներես,որ սպսեցրի տնօրենի մոտ ժողովի էինք չգիտեի,որ այսքան երկար կտևի,-մոտենալով ինձ միանգամից ասաց նա:

    -Ոչինչ,-պատասխանեցի ես և փորձում էի ինձ այնպես պահել,որպեսզի թաքցնեի լարվածությունս,իսկ նա միանգամից անցավ գործին:

    -Իմ կարծիքով գլխի ես ընկնում,թե ինչի մասին պիտի խոսենք ու քանի,որ ես շատ ժամանակ չունեմ անցնենք բուն թեմային:

    -Լսում եմ,-ասացի ես այնպիսի տոնով կարծես չգիտեի ինչ նկատի ուներ նա:

    -Կարո՞ղ ես բացատրել,թե ինչու՞ ես ինձ այդպես նայում դասերի ժամանակ,-նա այնպես էր ասում կարծես չգիտեր,որ ինձ դուր է գալիս:

    -Որովհետև դուր ես գալիս ինձ ու ոչ միայն…

    -Էլ մի շարունակի,-նա ընդհատում է ինձ,-ուշադիր ինձ լսի:

    -Բայց ես դեռ չեմ ավարտել հարցիդ պատասխանը:

    -Էլ կարևոր չի ավարտը,-նա չէր թողնում,որ ես ավարտեմ իմ ասածը,-այսպես ենք պայմանավորվում ուրեմն,էլ մյուս անգամ ինձ այդպես չես նայում,-այս անգամ արդեն ես եմ ընդհատում նրան ու անցնում եմ այսպես ասած կտրուկ գործողությունների:

    -Ես սիրում եմ քեզ ու դա մանկական հրապուրանք չի պարզապես,ճիշտ է ինձանից մեծ ես,բայց դա ինձ համար խոչնդոտ չի հանդիսանում,միգուցե կմտածես,կամ մտածում ես,որ չեմ գիտակցում ինչ եմ անում,որ երեխա եմ,բայց դա այդպես չի,ես այնքան եմ քեզ սիրում,որ ոչ ոք,ոչ մի շնչավոր չի կարող կանգնել իմ ճանապարհին ու չի կարողանա նեղացնել քեզ,իսկ եթե այդպիսի մարդ հայտնվի ես նրան կսպանեմ,-այդ խոսքերն ասելուց Լիզայի ամուսնուն էի հիշել և նկատի ունեի հենց նրան,չնայած ինձ չէի պատկերացնում մարդասպանի դերում,-և հիմա ուզում եմ գոռալ,ուզում եմ բոլորին ասել,

որ

քեզ սիրում եմ խելագարի պես,-իսկ նա,որ լուռ ինձ էր լսում մինչ այդ,նորից սկսում է խոսել:

    -Արամ ինձ լսիր լա՞վ,ես ամուսնացած եմ,ամուսին ունեմ,դու ինձանից փոքր ես ու իմ աշակերտն ես,ես քո ուսուցչուհին և աշխատի մյուս անգամ այսպիսի բաներ չանես,ես չեմ ուզում,որ դու իզուր տեղը պրոբլեմների մեջ ընկնես,աշխատի աշակերտ ուսուցիչ հարաբերությունները չխառնել մյուս անգամ:

    -Իսկ դու սիրում ե՞ս նրան,-հարցրի ես:

    -Հուսով եմ ինձ հասկացար,-նա խուսափեց հարցիս պատասխանից,ես նրան ցավոտ հարց էի տվել,նա մի պահ ընկավ մտածմունքների մեջ,ապա պատասխանեց:

    -Այո,-բայց հստակ երևում էր,որ նրա պատասխանը կեղծ էր և ինքն էլ կարծես չհավատար իր պատասխանին:

    -Մինչև երբ պիտի քեզ խաբես,-նա լուռ գլուխը կախեց,ապա աչքերը խամրեցին,լցվելով արցունքներով:Ձեռքս տարա դեպի Լիզայի դեմքը,մատներս հպվեցին նրա գեղեցիկ,արցունքի կաթիլներից խոնավացած այտերին,ապա գլուխս աստիճանաբար մոտեցնելով նրա գլխին,փորձեցի համբուրել նրա գեղեցիկ շուրթերը:Նա մի պահ կարծես հիպնոզացած լիներ,նրա շուրթերը դողում էին,արդեն ուզում էին հպվել շուրթերս նրա շուրթերին,սակայն նա միանգամից ուշքի գալով զգաց,որ արդեն այսպես ասած հեռուն է գնում,գլուխը թեքեց շուրթերն ինձանից փաղցնելու համար ու ասաց:

    -Հեռացի’ր ու էլ չկրկնվի այսպիսի բաներ,-նա ասաց դա առանց իմ կողմը նայելու ու հեռացավ:Ես մնացել էի տեղումս կանգնած,չգիտեի ինչ անեի,հիմա արդեն ես կարծես հիպնոզացած լինեի չէի գիտակցում,թե ինչ էր կատարվել:Գնում եմ մոտակա բարը,գարեջուր եմ պատվիրում ու զանգում եմ Կարենին:Մենակ նստած խմում էի և մի քսան րոպե չանցած,անհանգստացած եկավ Կարենը:

    -Ի՞նչ է եղել,-միանգամից հարցրեց նա:

    -Նստիր,-հանգիստ հրավիրում եմ նրան նստելու:Նա նստում է:

    -Դե ասա տեսնեմ:

    -Նրա հետ խոսեցի:

    -Ու՞մ,-զարմացավ նա,հետո գլխի ընկնելով,բայց կարծես չհավատալով,-լու՞րջ ես ասում,Լիզայի հետ ե՞ս խոսացել:

    -Եվ ոչ միայն,քիչ էր մնում,որ համբուրեի նրա շուրթերը

    -Լիզայի շուրթե՞րը:

    -Հա,ինչու՞ ես զարմանում:

    -Ուրեմն մարդավարի բացատրի հասկանամ,ի՞նչ է նշանակում քիչ էր մնում համբուրեի:

    Ես պատմում եմ նրան ամենայն մանրամասնությամբ:Հետո մի երկու ժամ այնտեղ նստելուց հետո դուրս ենք գալիս բարից,հրաժեշտ ենք տալիս միմյանց ու հեռանում ենք:Հաջորդ օրը նորից գնում ենք դպրոց:Նորից Լիզայի դասն էր:Նորից նա դաս էր պատմում մեզ:Նորից ես հայացքով հետևում էի նրան,նրա ամեն մի քայլը,ամեն մի շարժ ու ձևը,ուշադիր հետևում էի,թե ինչպես են նրա շուրթերը բացվում փակվում խոսելիս:

    -Մինչև վերջերս մարդկությանը բաժանում էին երեք մեծ ռասաների` ավստրալոնեգրոիդ,եվրոեպոիդ,մոնղոլոիդ:

Ռասաներն իրարից տարբերվում են մաշկի,մազերի,աչքերի գույնի,քթի շրթունքների ձևի այլ առանձնահատկություններով,-նայում եմ նրան փորձում եմ գուշակել,թե նրա ասած,որ ռասային է պատկանում ինքը,բայց գալիս եմ այն եզրահանգման,որ նա այդ երեք ռասաներից ոչ մեկին էլ չի պատկանում,նա այնպիսի ռասայի է պատկանում,որը մարդկությունը դեռ չի հայտնաբերել այն,-այսպիսի տարբերություններ մի ժամանակ առաջացել են զանազան բնական պայմաններում ապրող պոպուլյացիաններում:Օրինակ` մաշկի գույնը կարող էր առաջանալ որպես օրգանիզմի պաշտպանական հարմարանք արևի վառ ճառագայթների դեմ:

    Նա խոսելու ընթացքում բնազդաբար մերթընդմերթ ինձ էր նայում,բայց և իսկույն էլ փախցնում  ինձանից հայացքը այնպես,որպեսզի չնկատեի ես:Իսկ ես այդ ընթացքում մի երկտող եմ գրում թղթի վրա,-<<Դասերի վերջում խնդրում եմ արի դպրոցի այգին խոսելու բան ունեմ ,կսպասեմ այնտեղ>>,-ու այնպես եմ դնում նրա սեղանի վրա,որպեսզի նա տեսնի,որ ես եմ դրել այն:Լիզան ավարտում է ու գալիս նստում է իր տեղը,ապա վերցնում գրածս թուղթը,առանց կարդալու պատռում է այն ու մեկնելով ինձ ասում է այնպիսի տոնով,որ բոլորը տեսնեն,բայց գլխի չնկնեն,թե դա ինչ էր:

    -Արամ ջան,սա կգցե՞ս աղբարկղը,-ես վեր եմ կենում տեղիցս,զայրացած ու դժգոհ նայում եմ նրա աչքերին,վերցնում եմ նրա ձեռքից պատռած թղթի կտորները,ապա տանում եմ գցում եմ այն աղբարկղը ու վերադառնում նստում եմ տեղս:

    -Շնորհակալություն:

    -Խնդրեմ,-վիրավորական տոնով պատասխանեցի ես:Դասն ավարտվում է:Լիզան վերցնում է պայուսակն ու դասամատյանը և դուրս է գալիս դասասենյակից:Ես միանգամից նետվում եմ նրա ետևից:

    -Լիզա~,-սակայն նա ոչ մի արձագանք չի տալիս,ես արագ-արագ քայլերով հասնում եմ նրան:

    -Ինչու՞ այդպես արեցիր,-իսկ նա պատասխանեց:

    -Ես քեզ ի՞նչ էի զգուշացրել,չէի՞ ասել,որ աշակերտ ուսուցիչ հարաբերությունները չխառնես,մյուս անգամ էլ անունով չդիմես ինձ,իսկ հիմա շրջվիր ու ետ գնա,ետևիցս էլ չնկնես էլ:

    -Դասերի վերջում դպրոցի այգում կսպասեմ,խնդրում եմ կգաս,-այդ ասելուց հետո ես լքում եմ նրան:

    Դասերի վերջում գնում եմ դպրոցի այգին ու Լիզային եմ սպասում:Երկար սպասելուց հետո տեսնելով,որ չի գալիս զայրացած գնում եմ տուն:Ժամը ինն էր լինում արդեն:Հանկարծ լսում եմ հեռախոսիս զանգի ձայնը,նայում տեսնում եմ Աննայի համարն էր ու միանգամից հիշում եմ,որ այսօր նրա ծննդյան օրն էր,իսկ ես մոռացել էի:Արդեն երկու

ժամ գրեթե անցել էր հրավիրված ժամից և տեսնելով,որ չկամ զանգել էր ինձ:

    -Ալո,-վերցնում եմ հեռախոսը:

    -Ինչու՞ խաբեցիր,-միանգամից հարցրեց Աննան:

    -Ինչու՞ եմ խաբել,գործ ունեի միքիչ,բայց վերջացրի ու հիմա գալիս եմ այդտեղ,-խաբելով փորձեցի արդարանալ:

    -Դե արագացրու բոլորն արդեն եկել են,իսկ դու չկաս,-ու նա անջատում է հեռախոսը:

    Ես հագնվում եմ,գնում եմ մոտակա խանութը,մի հատ մեծ խաղալիք արջուկ եմ վերցնում ու շտապում եմ նրանց տուն:Երբ սեղմում եմ նրանց դռան զանգի կոճակը մի վայրկյան հետո բացվում է այն,նա կարծես ձեռքը դռան բռնակի վրա դրած սպասեր իմ զանգին:

    -Բարև:

    -Բարև:

    -Ծնունդտ շնորհավոր,-ես համբուրում եմ նրան,ապա արջուկն եմ հանձնում:

    -Շնորհակալություն,-պատասխանեց նա,ապա մի ակնթարթ լռեց աչքերիս մեջ նայեց ու շարունակեց,-մտածում էի չես գա,դե ներս գնանք:Ես ներս եմ գնում նրա ուղեկցությամբ և տեսնում եմ,որ մեր բոլոր դասընկերներն իսկապես ներկա էին բացի ինձանից:Բոլորին  բարևում եմ,անցնում եմ առաջ,տեղավորվում եմ սեղանի շուրջ,այսինքն,նստում եմ այն տեղը,որը ինձ համար էր պահված` Աննայի կողքին:Նորից շարունակվում է արարողությունը,բայց արդեն իմ ներկայությամբ,որն Աննայի համար մեծ ուրախություն էր:Նրան շնորհավորում էին,բաժակաճառեր էին ասում նրան,իսկ նրա ուշադրությունը անվերջ կենտրոնացած էր ինձ վրա:Նրան պարի են հրավիրում,իսկ նա ինձ է նայում,թույլտվություն ստանալու համար:Ես գլխով եմ անում իբր թույլ եմ տալիս և նա գնում է պարելու:Ես մնում եմ մենակ գրեթե բոլորը պարում էին,իսկ ես Լիզայի մասին էի

մտածում,նրան էի հիշում ու նրան հիշելով նյարդայնանում էի,նրա վերջին արած քայլերի ու հանդիպմանը չգալու համար:

    -Էլի նրա մասի՞ն ես մտածում,-տեսնելով,որ էլի մենակ ու անտրամադիր նստած եմ,ինձ մոտենալով հարցրեց Կարենը:

    -Տեսա՞ր այսօր ինչ արեց,-միանգամից զայրացած պատասխանեցի ես:

    -Ի՞նչ արեց,-զարմացաց հարցրեց նա:

    -Բա չտեսա՞ր,որ պատռած թղթերը տվեց ինձ,տարա աղբարկղը գցի:

    -Է հա,ի՞նչ եղավ,որ:

    -Ո՞նց ինչ եղավ,գոնե չկարդաց էլ,թե ինչ եմ գրել:

    -Մի րոպե հասկանամ,փաստորեն դու էիր տվել այդ թուղթը իրեն ու որի վրա բան էիր գրել այո՞,-նույնիսկ Կարենը գլխի չեր ընկել այդ թղթի մասին,իսկ ես մտածում էի բոլորը գլխի են ընկել հիմա,թե դա ինչ թուղթ էր:

    -Այո,-պատասխանում եմ ես:

    -Եվ ի՞նչ էիր գրել:

    -Գրել էի,որ դասերի վերջում իրեն կսպասեմ այգում,բայց նույնիսկ չկարդաց էլ,դրանից հետո,երբ զանգը տվեց մոտեցա ու ասացի,որ կսպասեմ այնտեղ…

    -Եկա՞վ,-չհամբերելով,ասածս չթողնելով,որ ավարտեմ,ընդհատելով հարցրեց Կարենը:

    -Հա’ եկավ:

    -Ինձ վրա ինչու՞ ես զայրանում,բա ի՞նչ էիր ուզում,քո կարծիքով պիտի գա՞ր:

    Այդ պահին երգն ավարտվում է ու պարողները վերադառնում են իրենց տեղերը նստելու,սակայն Աննան չկար:Տեսնելով,որ նա չկա զարմացած սկսեցի աչքերով նրան փնտրել և տեսա,որ նա երաժիշտների մոտ է և ինչ-որ բաներ է ասում նրանց,ապա վերադառնում է իր տեղը` կողքիս,իսկԿարենը արդեն վերադարձել էր իր տեղը:Մի քանի րոպե անց երաժիշտները սկսում են նվագել:Հանգիստ

ռոմանտիկ երաժշտություն էր:Բոլորը սկսում են միմյանց հրավիրել տանգո պարելու:


Ա.Աղաջանյան



Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1976 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՊԱՏՄՎԱԾՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
11:39
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ