Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Կիրակի, 28.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 3 » Սեր թե՞ հավատարմություն (Մաս 2-րդ)
12:27
Սեր թե՞ հավատարմություն (Մաս 2-րդ)

* * *

 Արդեն սեպտեմբերի սկիզբն է:Մանեն ամեն օր գնում է դասի,իսկ դասերից հետո Արամը նրան տուն է տանում:Արամը հիմա իր գործերը այնպես է դասավորել,որ կարողանա կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

 Հիմա էլ Արամը մեքենայում նստաց սպասում է Մանեին:Նրանք պետք է գնան տեսնելու իրենց նոր բնակարանը,որտեղ վերանորոգման աշխատանքներ են դեռ կատարվում:Տան ամեն մի աշխատանք կատարվում է Մանեի ճաշակով:

 Մանեն եկավ,բացեց մեքենայի դուռը և նստեց Արամի կողքին:

 -Եկա՞ր, սիրելիˊս,-կնոջը համբուրելով` հարցրեց Արամը:

 -Եկա,բայց մի փոքր լավ չեմ զգում ինձ,կլինի՞ այսօր չգնանք բնակարան,ուզում եմ պառկել:

 -Սիրելիˊս,հինգ րոպեով մտնենք նոր գնանք,այնտեղ հարցեր կան, որոնց դու պետք է լուծում տաս:

 -Լավ,բայց միայն խոստացիր, որ արագ դուրս կգանք ու անմիջապես տուն կգնանք:

 -Լավ,անուˊշս,խոստանում եմ:

 Մեքենան կանգնեց հինգհարկանի շենքի բակում:Արամը իջավ մեքենայից,գնաց Մանեի կողմի դուռը բացեց և ձեռքը մեկնեց նրան.

 -Արի համոˊվս:

 Մանեն բռնեց Արամի ձեռքը և իջավ մեքենայից:Տան դուռը բացեց մի միջին տարիքի տղամարդ.

 -Օ ̃,տիկին Մանեˊ,դուք մեզ պատվել եք ձեր այցով,համեցեք ձեր բնակարան,-կատակեց նա:

 -Շնորհակալ եմ,Հակոբ ջաˊն,գործերն ինչպե՞ս են:

 -Լավ,-պատասխանեց Հակոբը`միաժամանակ աթոռ առաջարկելով տան տերերին,-մինչև նոր տարի ամեն ինչ ավարտին կհասցնենք:

 -Այ դա լավ նորություն է,-ասաց Արամը,-փաստորեն նոր տորին կարող ենք մեր նոր բնակարանում դիմավորել:

* * *

 Առավոտյան զարթուցիչի ձայնը արթնացրեց Մանեին:Նա ալարկոտ բացեց աչքերը, անջատեց զարթուցիչը ու նորից քնեց:

 -Մանեˊ,սիրելիˊս դասի չե՞ս,-հարցրեց Արամը:

 -Չէ,Արաˊմ,ինձ լավ չեմ զգում,այսօր տրամադրություն չունեմ գնալու:

 -Մանեˊ,վերջերս քեզ անընդհատ վատ ես զգում,արի այսօր գնանք բժշկի:

 -Չէ,կանցնի,մի քիչ կպառկեմ ու կկազդուրվեմ,մի փոքր թույլ եմ ուղղակի:

 -Լավ, ոնց կուզես,ես մի քիչ գործեր ունեմ ,կգնամ ու շուտ կգամ,իսկ դու պառկիր,ոչինչ չանես :

Արամը գնաց`Մանեին թողնելով պառկած:Մանեն այլևս չկարողացավ քնել:Նա հանկարծ հասկացավ,որ իր ամսականը ուշանում է և իր վատ զգալու պատճառը կարող է հենց դա լինել:Նա արագ վեր կացավ ու գնաց լոգարան թեստ անելու:Մանեն սրտի ահով էր սպասում պատասխանին.<<Միայն ոչ դա,չէ,չէ,ես չեմ կարող հղի լինել,ես չեմ ուզում երեխա ունենալ>>,-մտածում էր Մանեն:Նա աչքերը փակել էր և չէր համարձակվում բացել:Վերջապես համարձակություն հավաքեց և նայեց թեստին:Պատասխանը դրական էր:Մանեի աչքերի դիմաց սևացավ:Նա մի կերպ բռնվեց լվացարանից,որպեսզի չընկնի:Ինքն էլ չիմացավ ,թե ինչպես հասավ իր մահճակալին:

Մանեն անկողնում պառկած մտածում էր, թե ինչու՞ իր կյանքն այսպես դասավորվեց,ինչու՞ է աստված իրեն պատժում:Բայց ոˊչ,դա պատիժ չէ։Ինչպե՞ս կարող է երեխան`այդ անմեղ արարածը, պատիժ լինել:Նա աստծո պարգևն է:Այոˊ,պարգևը նա շատ կսիրի իր երեխային,նա արդեն սիրում է նրան.<<Շնորհակալ եմ տեˊր,որ նոր իմաստ տվեցիր կյանքիս,շնորհակալ եմ:Ես իմ բալիկին կնիվիրեմ իմ մեջ եղած ամբողջ սերն ու քնքշությունը>>:Մանեն արդեն սկսեց պատկերացնել իր բալիկին,թե որքան գեղեցիկ ու անուշիկ բալիկ պետք է լինի նա:<<Տեսնես ու՞մ նման կլինի:Ում ուզում է թող նման լինի,միևնույն է ես արդեն անչափ սիրում եմ նրան>>:Մանեն երջանիկ մտքերով ընկավ ու խաղաղ քնեց:

 Արամը տուն եկավ երեկոյան,նրա գործերը երկար էին տևել:Նա Մանեին գտավ անկողնում.

 -Սիրելիˊս,դեռ վատ ե՞ս զգում քեզ:

 -Չէ,լավ եմ,նույնիսկ շատ լավ:

 -Այո՞,հապա ինչու՞ ես մինչև հիմա պառկած:Մանեˊ,դու տարօրինակ փայլում ես,կարող ե՞մ իմանալ,ի՞նչն է պատճառը:Գիտե՞ս,մեր ամուսնությունից հետո ես քեզ այսպիսին չեմ տեսել:

 Մանեն վեր կացավ անկողնուց,մոտեցավ ամուսնուն ու շատ ցածր,հազիվ լսելի ձայնով նրա ականջին շշնջաց.

 -Ես հղի եմ:

 -Ինչ՞,ես ճի՞շտ լսեցի,այո՞,մենք…

 -Այոˊ,երեխա ենք ունենալու:

 -Այ դու գժուˊկ,այդ էր հա ̃ պատճառը քո փայլի,դու չես խաբում չէ՞,սա կատակ չի ,չէ՞:

 -Չէ,ի՞նչ կատակ,ես թեստ եմ արել, և պատասխանը դրական էր:

 -Մանեˊ,ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ,ամենա-ամենա-ամենա…

 Արամն այս խոսքերի հետ գրկեց կնոջը և համբուրներ տեղաց նրա այտերին,պարանոցին,շուրթերին:

 -Արաˊմ,սպասիˊր,շունչս կտրվեց:

 -Վա ̃յ,ներիր համովս,ուղղակի ուրախությունից ինձ կորցրեցի:

 -Լավ,ես գնամ լոգանք ընդունեմ,իսկ դու մի համեղ բան պատրաստիր,պետք է նշենք քո լավ լուրը:

 Մանեն գնաց խոհանոց:Նա լսեց,թե Արամը ինչպես է լավ լուրը հեռախոսով հայտնում ծնողներին.

 -Ալո,պարոն Տարոն,-կատակով հորը դիմեց Արամը,-ինչպես ե՞ք:

 -Լավ ենք Արամ ջաˊն,ի՞նչ է պատահել,ինչո՞ւ ես նորից զանգահարել,քիչ առաջ խոսեցինք:

 -Զանգել եմ,որ ավելի լավ լինեք,պատրաստ ե՞ս լավ լուրի:

 -Արաˊմ,դե հոգիս հանեցիր,ասաˊ:

 -Պարոն Տարոն, դու շուտով պապիկ ես դառնալու:

 -Օ ̃,որդիս շնորհավորում եմ,հիմա մայրիկիդ կասեմ` անհամբերությունից տեղը չի գտնում,հեռախոսն է ձեռքիցս խլում :

 -Բարև ապագա տատիկ,շուտով,շատ շուտով դու տատիկ ես դառնալու:

 -Բարև Արամս,ապրես միշտ այդպես լավ լուրեր հայտնես:Ուրախ եմ բոլորիս համար:Արաˊմ,Մանես ինչպես է,հո իրեն վատ չի զգում:

 -Չէ,մամ ջաˊն, ամեն ինչ նորմալ է,մի քիչ թույլ է իրեն զգում,բայց դա կանցնի:

 -Դե,լավ նայիր իմ հարսիկին,իսկ ես մյուս ամիս երևի կգամ,հո մենակ չեմ թողնելու իմ անուշին:

 -Լավ,մամ ջաˊն,դե առայժմ:

 Հաջորդ օրը Մանեն իրեն համեմատաբար ավելի լավ էր զգում:Նա գնաց մոր մոտ,որպեսզի նրան էլ հայտնի լավ լուրը:Տիկին Լիաննան աշխատում էր դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի:Երբ Մանեն եկավ,նա դասերը ավարտել էր և պատրաստվում էր տուն գնալ:Մանեին տեսնելով մայրը շատ ուրախացավ.

 -Վա՞յ,այս ում հրաշք աղջիկն է եկել,վա ̃յ գանձս,ինչպես պատահեց ,որ որոշեցիր ինձ այցելել:

-Լավ ես արել, իմ աղջիˊկ,իհարկե կարոտել եմ:

 -Մաˊմ, արի գնանք տուն,ես Արամին ասել եմ,որ քո տանն եմ լինելու:

 -Գնանք,արևˊս:

 Մանեն ու մայրը դպրոցից դուրս եկան,նստեցին տաքսի ու ուղևորվեցին տուն:Տաքսին կանգնեցրին շենքին մոտ գտնվող խանութի մոտ ու մտան խանութ:

 -Մանեˊ,ի՞նչ տանենք, պատրաստենք:

 -Մամ ջաˊն,ինձ համար մեկ է,ես քո պատրաստած ամեն ինչն էլ սիրում եմ:

 -Մանե ջաˊն,դե դու միրգ վերցրու,իսկ ես տեսնեմ` ինչ լավ բան եմ գտնում։

 -Լավ,մաˊմ, բայց արագ,ես անհամբեր եմ,քեզ լավ բան պիտի ասեմ:

 -Ասա,աղջիկս:

 -Չէ,տանը կասեմ:

Լիաննան ու Մանեն արդեն տանն են:Լիաննան մթերքներն է տեղավորում սառնարանում:Մանեն մտնում է խոհանոց,նստում աթոռին`մոր կողքին ու ուշադիր նայում մորը:Նրա հայացքից Լիաննան հասկանում է ,որ Մանեն ուզում է խոսեն։Նա նստում է և ասում.

 -Դեˊ,ես լսում եմ,ի՞նչ կարևոր բան պետք է ասեիր:

 -Մամ ջաˊն,ես երեխա եմ ունենալու:

 -Վա ̃յ,հրաշքս,ես ի ̃նչ լավ բան ասացիր:Բալեˊս,դու ուրախ ե՞ս:

 -Հա,մամ ջաˊն,շատ ուրախ եմ,-ասաց Մանեն,-<<Ավելի ուրախ կլինեի,եթե իմ երեխան սիրո պտուղ լիներ>>,-մտածեց նա:

 -Իմ աղջիˊկ,ե՞րբ գնանք բժշկի:

 -Երբ ասես,մամ ջաˊն:

Լիաննան շատ ուրախացավ:Նա քթի տակ երգելով ճաշ էր պատրաստում`իրեն երջանիկ տատիկ պատկերացնելով:Մանեն նրա կողքին էր նստած,բայց մտքերով շատ հեռու էր:

<<Գոռ,ինչքա ̃ն լավ կլիներ,որ երեխան մերը լիներ`իմն ու քոնը:Ինչու՞, Գոռ,ինչու՞ դու վանեցիր ինձ քեզանից:Որքա ̃ն գեղեցիկ ընտանիք կարող էինք կազմել>>:

* * *

Գոռը դուրս եկավ հիվանդանոցից շատ տխուր:Նա նստեց մեքենան և սկսեց անիմաստ վարել:Նա վարելով դուրս եկավ քաղաքից և դուրս եկավ մայրուղի:Մեքենայի արագությունը աստիճանաբար ավելացնում էր:Գոռը չէր հասկանում, թե ուր է գնում,ինչու է վարում:Նա չէր կարողանում մոռանալ Մանեին:Մանեի հարսանիքից հետո նա լրիվ իրեն կորցրել էր,իր տեղը չէր գտնում:Աշխատանքի վայրում չէր կարողանում մնալ,չէր ուզում գնալ հիվանդանոց:Հիմա էլ նա հաˊմ մեքենան էր վարում,հաˊմ մտքում կռվում մեկ ինքն իր, մեկ Մանեի հետ:Մի ակնթարթում նա միանգամից սթափվեց`դիմացից եկող մեքենայի ձայնային ազդանշանից:Գոռը հազիվ կարողացավ ավտոմեքենան քաշել մի կողմ,որպեսզի չհարվածի դիմացից եկող բեռնատարին:Նա արգելակեց ավտոմեքենան ,շարժիչը անջատեց,նստատեղը իջեցրեց և պառկեց:

* * *

 Մանեի ու Գոռի ծանոթության երկու տարին էր լրանում:Նրանք որոշել էին այդ օրը անցկացնել միասին,բոլորից հեռու Գոռենց ամառանոցում:Մանեն հատուկ այդ օրվա համար զգեստ էր գնել,գնացել էր վարսավիրանոց գեղեցկացել ու սպասում էր ,որ Գոռը գա իր ետևից:Նա լսեց Գոռի մեքենայի ազդանշանը,որով նա հայտնում էր ,որ եկավ:Մանեն անհամբեր նայեց լուսամուտից և նրա տրամադրությունը ընկավ,քանի որ Գոռը մենակ չէր:Մինչ Մանեն ուզում էր զանգել ու հարցնել, թե ովքեր են Գոռի հետ,Գոռը մտավ նրանց տուն.

 -Սիˊրտս,պատրաստ ե՞ս:

 -Այո,Գոˊռ,ո՞վքեր են մեքենայում,նրանք էլ ե՞ն մեզ հետ գալու:

 -Հա,արևˊս,Սարգիսն ու նրա ընկերուհին են,չկարողացա մերժել,ներում ես չէ՞:

 -Գոռ,բայց մենք այս օրը պետք է առանձին անցկացնեինք,սա մեˊր օրն է:

 -Լավ,սեˊրս,մի ուրիշ անգամ,այսօր այսպես ստացվեց:Դե,հապա պտտվիր տեսնեմ,որքա ̃ն լավն ես:

 Մանեն մուտքից դուրս գալով ճանաչեց Գոռենց կուրսեցի Սարգիսին ու նրա հետի աղջկան`նա նրա անունը չգիտեր,բայց ինստիտուտում տեսել էր:Նրա մասին էլ լավ բաներ չէին խոսում։Աղջիկը Մանեին տեսնելով ասաց.

 -Հաա ̃,Մանեն դու ե՞ս,շատ եմ լսել քո մասին,տեսել էլ էի,բայց չգիտեի, որ դու ես,շատ ուրախ եմ,-նա ծամոնը բերանի մեջ տարավ-բերեց,հետո փուչիկ փչեց ծամոնից ու ինքն իր արածի վրա հրճվեց:

 -Աղջի խելոք մնա,-նրան կարգի հրավիրեց Սարգիսը և դիմեց Մանեին,-ինձ հիշում ես Մանեˊ,ես Գոռենց կուրսից եմ:

Մանեն թեթև գլխով արեց ու զղջաց,որ համաձայնեց նրանց հետ գնալ:

Ավտոմեքենան սլանում էր շատ մեծ արագությամբ:Մանեն լուսամուտից դուրս էր նայում ու ոչինչ չէր խոսում`նրան հաճելի չէին Գոռի կուրսեցին ու նրա ընկերուհի կոչվածը: Մանեն ամբողջ ճանապարհին կռվում էր ինքն իր հետ,որ համաձայնեց գնալ նրանց հետ:<<Ա ̃խր ովքեր են այս մարդիկ,որ Գոռը համաձայնեց բերել իրենց հետ,ի՞նչ գործ ունեն նրանք մեզ հետ,ինչու պետք է այս օր ես հանդուրժեմ նրանց ներկայությունը մեր կողքին>>,-մտածում էր Մանեն:Սարգիսն ու նրա ընկերուհի Զառան ամբողջ ճանապարհին անհամ կատակներ էին անում ու իրենք իրենց արածների վրա ծիծաղում:Գոռը մերթընդմերթ մասնակցում էր նրանց խոսակցությանը,բայց հիմնականում կենտրոնացած էր մեքենան վարելու վրա:Մի ակնթարթ նա հայացքը կտրեց ճանապարհից նայեց Մանեին ու ասաց.

 -Սիրելիս,հիմա ի՞նչ, պիտի այդպիսի խոժոռ հայացք ընդունե՞ս,-ամեն ինչ լավ է,մենք միասին ենք,կարևորը դա է:

 -Գոˊռ ,չեմ ուզում գնանք,նրանց հետ չեմ ուզում,արի ետ դառնանք:

 -Մանեˊ,արդեն հասնում ենք,այ կտեսնես, ինչ հաճելի օր կանցկացնենք:

 -Դե լավ,ինչպես կասես:

Մեքենան կանգ առավ մի շքեղ ամառանոցի դիմաց:Դա Գոռենց ամառանոցն էր:Իրենց թանկ հյուրերին նրանք հաճախ էին այդտեղ բերում:Տունը դատարկ էր,բայց բակից երևում էր ,որ անուշադրության մատնված չէ:Գոռի տատիկն ու պապիկը հաճախ էին այստեղ լինում`հետևում պարտեզին,մաքրում տունը,փոխում լողավազանի ջուրը:Մի խոսքով ամառանոցը միշտ պատրաստ էր հյուրեր ընդունելու:Զառան արագ դուրս թռավ ավտոմեքենայից ու բացականչեց.

 -Վա ̃յ,լողավազան էլ կա,ինչ լավ է,ափսոս լողազգեստս չեմ բերել:Բայց ոչինչ, միևնույն է ես կլողամ:

 -Գոˊռ,այս իրերը ու՞ր ենք տանում,-մեքենայի բեռնախցիկը դատարկելով հարցրեց Սարգիսը:

 -Սաք,վերեև տար, այնտեղ էլ խոհանոցը կգտնես:

 -Գոˊռ,ո՞րտեղ կարող եմ զգեստափոխվել,ուզում եմ լողալ,-հարցրեց Զառան:

 -Հիմա դրա ժամանակը չի,-Գոռի փոխարեն պատասխանեց Սարգիսը,-ինչքան անհամբեր ես:

 -Սիրունս,արի վերեև ,միˊ կանգնիր հյուրի նման,-Մանեին դիմեց Գոռը`ինքն առաջ անցնելով,բարձրանալով աստիճաններով և ճանապարհը ցույց տալով:

 -Գոˊռ,ի ̃նչ լավն է ձեր պարտեզը,ինձ այստեղ այնքան լավ եմ զգում:

 -Արիˊ, համոˊվս,պարտեզի հրաշքներին հետո կծանոթանաս,հիմա սոված ենք`մի կտոր բան ուտենք, հետո:

 Երիտասարդները տանը տեղավորվեցին:Մանեն տան տիրուհու նման գոգնոցը կապեց ու անցավ խոհանոց սեղան գցելու:Տղաները բակում կրակ էին վառել միսը խորովելու համար,իսկ Զառան արագ հանեց զգեստները մնաց միայն ներքնազգեստներով և իրեն գցեց լաղավազանը:Քիչ անց սեղանն արդեն գցված էր,խորովածը պատրաստ, և երիտասարդ զույգերը վայելում էին այն:Սարգիսը վերցրեց օղու բաժակն ու ասաց.

-Եկեք խմենք Մանեի ու Գոռի կենացը,որ դեռ այսպիսի տարեդարձեր շատ նշեն:

 -Մենք էլ չէ՞,Սաˊք,-մեջ ընկավ Զառան:

 -Մի խանգարի,չե՞ս տեսնում կենաց եմ ասում,-սաստեց նրան Սարգիսը:

Նա նորից վերցրեց բաժակը,որը մինչ այդ դրել էր սեղանին ու շարունակեց.

 -Հա,ի՞նչ էի ասում,հա հիշեցի,խմենք նրանց կենացը,որ մյուս տարեդարձերին էլ մեզ հիշեն:

 Երիտասարդները բաժակները իրար խբեցին ու խմեցին:Մանեն մի փոքր կում արեց`նա չէր սիրում ալկոհոլ:Քիչ անց տղաների վրա արդեն խմիչքն իր ազդեցությունն էր գործել,իսկ Զառան նրանց հավասար խմում էր ու անիմաստ ծիծաղում:Դա էլ ավելի էր գրգռում Մանեի` առաց այդ էլ գրգռված նյարդերը:Հետո Սարգիսն առաջարկեց թուղթ խաղալ:Մանեն հրաժարվեց ու պարապ չմնալու համար իջավ բակ`տեսնելու պարտեզի հրաշքները:

Պարտեզն ամբողջությամբ կանաչապատ էր:Մի քանի տեղ փոքրիկ ջրացայտեր էին դրված,որոնց շնորհիվ այն ջրվում էր:Պարտեզում ինչ տեսակի ծաղիկ ասես կարող էիր գտնել` տարբեր երանգների վարդեր, քաջվարդեր,շանբերաններ,հնդկական մեխակներ,անյուտայի աչիկներ,ինչպես նաև պարտեզը զարդարում էին բերքատու ծառերը Պարտեզի մի կողմում լողավազանն էր,մյուս կողմում հովանոցի տակ սեղան ու աթոռներ էին դրված:Մի խոսքով այն հիշեցնում էր փոքրիկ դրախտ:Մանեն հիացած զբոսնում էր այգում`նա ամբողջովին մոռացել էր իր ընկերախմբին ու իրեն երջանիկ էր զգում:Երկար ժամանակ նա չէր կարողանում կտրվել ծաղիկներից ու վերև բարձրանալ:Մանեն մտածեց, որ խաղը շատ երկարեց :Նա որոշեց բարձրանալ և Գոռին  էլ կանչել պարտեզ,որպեսզի միասին լուսանկարվեն:Երբ նա տուն մտավ,այնտեղ  տարօրինակ լռություն էր տիրում:Մի պահ նա մտածեց ,որ ընկերները այդտեղ չեն:Արդեն ուզում էր նորից բակ իջնել, երբ լսեց Սարգիսի ձայնը.

 -Եկա՞ր սիրուն աղջիկ,իսկ ես քեզ էի սպասում:

 -Ի՞նձ,ինչու՞,իսկ ո՞րտեղ է Գոռը:

 -Այստեղ,մոտակայքում,և ինչքան հասկանում եմ իրեն շատ լավ է զգում:

 -Մոտակայքու՞մ,ո՞րտեղ,ի՞նչեր ես խոսում,պարզ խոսիˊր:

 -Ասում եմ այն ինչ կա:Քո շատ սիրելի Գոռը հիմա սենյակում է Զառայի հետ:

 -Չեմ հավատում ,դու ստում ես,-լացակումած ասած Մանեն ու վազեց դեպի սենյակների կողմը:Նա հերթով բացում էր սենյակների դռները գոռին գտնելու համար:Վերջապես նա գտավ Գոռին և չհավատաց իր աչքերին`Գոռը գտնվում էր անկողնում Զառայի հետ:Նրանք չնկատեցին Մանեի գալը:Մանեն արագ ծածկեց դուռը:Նա տեղում կանգնած աչքերն էր տրորում`մտածելով ,որ մղձավանջային տեսիլքն հիմա ուր որ է կանցնի:Նա սթափվեց ,երբ լսեց սարգիսի ձայնը.

 -Դե ի՞նչ,համոզվեցիր ,որ չէի ստում:մենք թուղթ խաղացինք գրազով:Գիտես ի՞նչ գրազով:

 -Լռիˊր,ես ատում եմ ձեզ,մի խոսիր,քո ձայնն անտանելի է ինձ համար:

 -Բայց ինչ անհետաքրքիր աղջիկ ես ,Մանեˊ,մի՞թե քեզ հետաքրքիր չի գրազը:Լավ,ես ամեն դեպքում կասեմ:Ուրեմն ,պարտվողը պետք է կատարեր հաղթողի ուզածը:Իսկ քո շատ սիրելի Գոռը պարտվեց իմ շատ սիրելի Զառային:

 -Դու ձայնդ կտրելու՞ ես, թե՞ոչ:

 -Ու հիմա,քանի որ մենք մնացինք միայնակ,կարող ենք միանալ:

 Այս խոսքերի հետ Սարգիսը մոտեցավ Մանեին թիկունքից և ձեռքերը դրեց նրա գոտկատեղին:Մանեն նրա ձեռքերը կոպիտ ձևով իջեցրեց ու մի քայլ առաջ գնաց :Սարգիսին դա ավելի ոգևորեց,քանի որ նա դիմադրություն զգաց,իսկ դա ավելի է գրգռում ցանկությունը:

 -Դե լավ ,Մանեˊ,ինքդ էլ գիտես ,որ վաղուց աչք ունեմ վրադ:Վերջապես առիթ է ընձեռնվել և պետք է օգտվեմ այդ առիթից:

Նա նորից մոտեցավ Մանեին,քաշեց նրա թևից դեպի իրեն ու ամուր պահելով իր գրկում,փորձեց համբուրել Մանեի շուրթերը:Մանեն դիմադրեց,հրեց նրան ու դուրս պրծավ նրա գրկից:

Սարգիսը հասավ Մանեի հետևից,բռնեց նրան ու սկսեց շոյել Մանեի մարմինը:Մանեն զզվանքից փշաքաղվեց,նա նորից փորձ արեց դուրս պրծնել այդ լպրծունի ձեռքից,բայց ապարդյուն`Սարգիսը ամուր էր բռնել նրան:Մանեն ոտքով հարվածեց նրա որովայնին,հրեց նրան ու դուրս պրծնելով`սկսեց վազել աստիճաններով:Սարգիսը մի պահ մնաց տեղում,հետո իրեն հավաքեց ու վազեց նրա հետևից:

 -Մանեˊ,միˊ փախիˊր,միևնույն է, իմն ես լինելու ,քեզ այստեղ ոչ ոք չի օգնի:

 Մանեն,որքան ուժ ուներ վազում էր,բայց քանի որ անհարմար երկար շրջազգեստ էր հագել, չկարողացավ փաղչել,սայթաքեց ու նորից ընկավ Սարգիսի ձեռքը:Սարգիսը նրա մազերից,ու Մանեն ցավից մի ճիչ արձակելով,ընկավ գետնին:Սարգիսը հարձակվեց նրա վրա և ուժեղ քաշելով Մանեի հագուստը,պատռեց նրա վերին հատվածը:Հագուստի պատռվածքից երևում էր Մանեի ճերմակ կուրծքը,որը էլ ավելի գրավիչ թվաց Սարգիսին կարմիր կրծքկալի տակից:Նա իր վավաշոտ շուրթերով սկսեց ագահորեն համբուրել Մանեի կուրծքը:Մանեն դիմադրում էր ու, վիրավորանքը մոռացած, Գոռին օգնության կանչում.

 -Գոˊռ,խնդրում եմ,Գոˊռ,օգնի ̃ր,-կանչում էր Մանեն:

 -Ձայնդ կտրիˊր,միˊ խանգարիր նրանց,-նրան սաստում էր Սարգիսը,-թուլացիր Մանեˊ,դու իմ գրկում ես:

 -Գոˊռ,Գոˊռ,օգնիˊր,աստծու սիրույն,խնդրու ̃մ եմ,օգնի ̃ր,Գոˊռ:Օգնեցե ̃ք,օգնեցե ̃ք:

 Սարգիսը շոյում էր աղջկա մարմինը,համբուրում այն:Մանեն անընդհատ գլուխը աջ ու ձախ էր փախցնում,որպեսզի Սարգիսը չհամբուրեր շուրթերը:Սարգիսը մի պահ բարձրացավ Մանեի վրայից,արձակեց շալվարի գոտին,ճարմանդը և պատրաստվում էր հանել շալվարը,երբ թիկունքին զգաց մեկի ներկայությունը:Ալդ մեկը Գոռն էր:Նա բռնեց իր համակուրսեցուն,բարձրացրեց ու շպրտեց մի կողմ:Մանեն իր հագուստի ծվեններով արագ-արագ փորձում էր ծածկել մերկությունը:Գոռը կատաղած հարձակվեց Սարգիսի վրա և սկսեց հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին:Սարգիսը չէր հասցնում ուշքի գալ,երբ հաջորդ հարվածն էր ստանում:Այդ աղմուկից Զառան դուրս էր եկել սենյակից և իջել ներքև: Նա ամբողջովին մերկ էր`սավանով փաթաթված:Տեսնելով Սարգիսին այդ վիճակում նա վազեց և փորձեց ազատել նրան Գոռից:Գոռը իրեն չէր տիրապետում,նա այնպես հարվածեց  Զառային,որ նա փռվեց գետնին:Մանեն անջատված նայում էր,թե ինչ է կատարվում:Հանկարծ նա, ուշքի գալով, արագ ելավ տեղից և դուրս վազեց տանից`վերցնելով իր հետ կախիչի վրայից առաջին պատահած հագուստը,որը Գոռի պիջակն էր:Մանեն պիջակով փաթաթված սարսափահար վազում էր :Նա այնքան վազեց մինչև հասավ մայրուղի:Չէր կողմնորոշվում ի՞նչ անել,ինչպե՞ս անել, ու՞ր գնալ:Նա անընդհատ ինքն իրեն աղոթում էր,-<<Աստված իˊմ,օգնի ̃ր ինձ, ինձ մենակ մի թող,խնդրու ̃մ եմ,  օգնի ̃ր, աստվաˊծ,օգնի ̃ր,աստվաˊծ,աստվաˊծ,օգնի ̃ր>>:Նա վազում էր մայրուղով և ավտոմեքենաներին փորձում կանգնեցնել:Վերջապես նրան հաջողվում է մի մեքենա կանգնեցնել,որի վարորդը միջին տարիքի կլիներ:Մանեն բացատրեց նրան իր հետ կատարվածը և խնդրեց իրեն տուն հասցնել:Մանեն մի կերպ կարողացավ ասել իր հասցեն:Երբ նա տուն վերադարձավ,նրա մայրը տանը չէր:Նա արագ վրայից հանեց պատռված զգեստը,Գոռի պիջակը և մտավ լոգարան`վրայից մաքրելու Սարգիսի կեղտերը:Մանեն լացում էր,ինքն էլ չգիտեր ,թե ինչն էր իր համար ավելի վիրավորական Գոռի դավաճանությունը,թե Սարգիսի անդուր հպումները:Նա ցնցուղը պահել էր մարմնի վրա ու անընդհատ մաքրում էր իր վրայից այդ կեղտը,որի մեջ նրան թաթախել էր Սարգիսը:Մանեն իրեն ապականված էր զգում,երբ հիշում էր,որ նրան դիպել էին այդ լպրծունի ձեռքերը,շուրթերը:Նա աչքերը փակում էր,որ վերանաին այդ հիշողությունները,բայց ավելի վատ էր`նորից վերապրում էր այդ տհաճությունը:Նրա աչքերից արցունքները հոսում էին առատ գետերի պես:Մանեն չէր կարողանում հանգստանալ,նա իր կյանքը ավարտված էր համարում.<<Ինչու՞,աստվաˊծ,ինչու ինձ մենակ թողեցիր,ինչու՞,որ մեղքիս համար եմ հատուցում>>:Նա անընդհատ ջանասիրաբար մաքրում էր իր մարմինը,տրորում էր այն աստիճան,որ ամբողջությամբ կարմրել էր:<<Աստված իˊմ,ես ապականված եմ,նա իր կեղտոտ ձեռքերով ինձ էր դիպում,ես մաքուր չեմ,որքա ̃ն կեղտոտ եմ ես>>:Մանեն լոգարանից դեռ դուրս չէր եկել,երբ մայրը վերադարձավ:Նա տեսավ ,որ Մանեն տանն է ու զարմացած հարցրեց.

-Մանեˊ,ի՞նչու ես շուտ տուն եկել,հո՞ քեզ վատ չես զգում:

 -Չէ,մաˊմ,-լոգարանից նրան պատասխանեց Մանեն`հազիվ զսպելով լացը,-հիմա դուրս եմ գալիս:

 -Մանեˊ,դու քաղցած չե՞ս:

 -Չէˊ,ես կուշտ եմ,-ասաց Մանեն ու մտքում ավելացրեց,-<<ես ամեն ինչից կուշտ եմ`այս աշխարհից,այս մարդկանցից,սիրուց…Սե՞ր,ի՞նչ սեր:Չկա սեր:Եթե սեր լիներ,հավատարմություն էլ կլիներ:Ուրեմն չկան և մեկը,և մյուսը>>:Երբ Մանեն դուրս եկավ լոգարանից,մայրը սուրճ էր պատրաստել ու սպասում էր նրան.

-Դե,արի իմ աղջիˊկ,արի սուրճ խմենք:Լիաննան բաժակները մատուցարանի վրայից դրեց սեղանին ու , երբ նայեց աղջկան,հասկացավ ,որ ինչ որ բան է եղել:

 -Մանեˊ,դու լաց ե՞ս եղել,ինչ է պատահել:

 Մանեն ընկավ մոր գիրկը և սկսեց լաց լինել.

 -Մաˊմ,մենք Գոռի հետ վիճեցինք,ուրիշ ոչինչ միˊ հարցրու,խնդրու ̃մ եմ:

 Լիաննան գրկեց աղջկան, և Մանեն ազատություն տվեց կոկորդը խեղդող արցունքներին:

 Դա եղավ մոր ու աղջկա վերջին խոսակցությունը Գոռի մասին:Լիաննան չէր խոսում,որպեսզի չթարմացներ աղջկա վերքերը,իսկ Մանեն ուղղակի ուզում էր մոռանալ այդ օրվա դեպքերը:Նա ինքն իրեն խոսք տվեց,որ էլ երբեք չի սիրի որևէ մեկին,իսկ եթե ամուսնանա էլ,երբեք չի հագնի սպիտակ`մաքրություն խորհրդանշող զգեստ:Նա համարում է,որ չկա աշխարհում մաքրություն,որ ինքն էլ մաքուր չէ, և սպիտակ զգեստով եկեղեցի մտնելը աստծուն անարգանք կլինի իր կողմից:

* * *

 -Մեˊլ,ես քեզ ասացի չէ,որ չեմ ուզում որ պարես այդ տղայի հետ,դա ինձ դուր չի գալիս:

 -Չեմ հասկանում ինչ վատ բան եմ անում,որ դեռ քեզ էլ դուր չի գալիս:

 -Ես չեմ ուզում,որ պարես նրա հետ,դժվար է հասկանալ:

 -Նարեˊկ,մինչև քեզ հետ ծանոթանալը ես պարում էի նրա հետ,ու հիմա քաղաքավարի չի լինի իմ կողմից հրաժարվել նրա հետ պարելուց:

 -Մեˊլ,խնդրում եմ մի գնա այդ մրցույթին:Դու պատկերացնում ես իմ վիճակը`դու գնում ես Լիբանան առանց ինձ ու այնտեղ պիտի կիսամերկ վիճակում պարես ինչ-որ մի տղայն հետ:Իսկ ե՞ս,ես ի՞նչ անեմ,ես անզորությունից տեղս չեմ գտնում:

 -Նարեˊկ,մենք մի քանի ամիս է ինչ ճանաչում ենք իրար,իսկ դու արդեն քեզ իրավունք ես վերապահում ղեկավարել իմ կյանքը,այդպես չի կարելի:

 -Չէˊ,Մեˊլ,դու սխալվում ես,սա կյանք ղեկավարել չի ,ինչպես դու ես որակում,սա ուրիշ անուն ունի:

 -Եվ…ի՞նչ ես դու անվանում քո պահվածքին:

 -Խանդ,ես խանդում եմ,այո խանդում եմ:Ես ինձ վատ եմ զգում միայն այն մտքից,որ ինչ-որ մեկը գրկում է քո մեջքը,դիպչում է քո մարմնին,պարում է քեզ հետ:

 -Նարեˊկ,ինչե՞ր ես խոսում,դու լսում ե՞ս քո ասածները:

 -Հա,Մել,ես խանդում եմ,քանի որ…

 -Քանի որ,ի՞նչ…

 -Քանի որ…

 Նարեկը չէր համարձակվում ասել ինչու է խանդում:Նա մտածում էր,թե ինչ հորիներ,որ չպատասխաներ այդ հարցին,իսկ Մելը շարունակում էր.

 -Նարեկ,դե ասա,քանի որ ի՞նչ:

 -Քանի որ սիրում եմ քեզ:

 Մելը չէր սպասում այդ խոստովանությանը։Նա սպասում էր,որ Նարեկը պիտի ասի, որ անհանգստանում է իր համար,կամ որ պարզապես չի ուզում ,որ Մելը պարի:Նրանք մտերմացել էին,բայց Մելը դա ընդունում էր որպես ընկերություն,այնինչ Նարեկի ասածներից երևաց,որ Մելը սխալվել էր, կարծելով,որ իրենք ընկերներ են:

 -Նարեˊկ,ներիր,բայց ես ճեի սպասում այդպիսի խոստովանության:

 -Ուշադրություն մի դարձրու Մել,անցած լինի,ես դա ուղղակի ասացի,լեզվի սայթաքում էր:

 -Պետք չի արդարանալ ,Նարեˊկ,ես քեզ չեմ դատապարտում,ուղղակի ես չէի սպասում:

 -Մեˊլ,ես չպիտի խոսեի այդ մասին,քանի որ գարնանը բանակ պիտի զորակոչվեմ,և չէի ուզում նախօրոք քեզ ասել այդ մասին:Մտածում էի,որ զորացրվելուց հետո,եթե դեռ հնարավոր լինի…

 Նա էլ չշարունակեց,քանի որ պատկերացրեց,որ կարող է կորցնել Մելին։

 -Նարեˊկ,դու ինձ հանկարծակիի բերեցիր,արի այս թեման հետաձգենք հետոյի համար ,լա՞վ,հիմա ես խառն եմ,ու ոչինչ չեմ հասկանում։

 -Ի՞նչը չես հասկանում,որ սի՞րում եմ քեզ,այո՞,այդ չե՞ս հասկանում:

 -Նարեˊկ,ներիր,բայց մի վիրավորվիր,ու արի այլևս չխոսենք այդ մասին:


<<<<<< ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ ----- ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ  >>>>>>


Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1845 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՍԵՐ, ՊԱՏՄՎԱԾՔ, ՍԵՔՍ, ԿԻՐՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
23:18
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ