Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 14 » ՀՐԱԺԵՇՏ (մաս 2-րդ)
10:33
ՀՐԱԺԵՇՏ (մաս 2-րդ)

Հաջորդ օրը Գարիկի դստեր ծննդյան օրն էր:Նա ուզում էր Մերիին տեսնել,կարոտել էր արդեն նրան,բայց չէր կարող, քանի որ հյուրեր ուներ ու տանը պետք է մնար:Նա նյարդային էր,անտրամադիր, անտարբեր ու սառը բոլորի հետ:

 -Ի՞նչ է եղել,Գարիկ,-տեսնելով նրան այդ վիճակում հարցրեց կինը`Աննան:

 -Ոչ մի բան,-զայրացավ Գարիկը,-բոլորդ նույն բանն եք հարցնում,ոչինչ չի եղել:

 -Ուրեմն ինչու՞ ես անտրամադիր,վերջապես աղջկադ ծննդյան օրն է,գոնե դրա համար ուրախ լինեիր:Ինչպե՞ս կզգաիր քեզ,եթե քեզ ուրիշները այնպես ընդունեին,ինչպես դու ես քո հյուրերին ընդունում:

 -Ինչպե՞ս եմ ընդունում,ինչեր ե՞ս խոսում:

 -Ինքդ էլ ասացիր,որ բոլորն էլ նույն կարծիքին են,բոլորն էլ տեսնում են,թե ինչ դեմք ես ընդունել:

 -Վերջացրու,ոչ մի դեմք էլ չեմ ընդունել,ամեն ինչ կարգին է:

 -Գարիկ չես գալիս այս կողմ,արի մի  բաժակ բան խմենք իրար հետ,-սեղանի մյուս ծայրից ձայն տվեց նրա ընկերներից մեկը ու ընդհատեց ամուսինների վեճը:

 -Գալիս եմ,-պատասխանեց Գարիկը,վերցրեց սեղանից իր գավաթը ու միացավ նրանց:Մի երկու  գավաթ նրանց հետ խմելուց հետո Գարիկը դուրս եկավ տանից,հանեց գրպանից հեռախոսը ու արագ-արագ հավաքեց Մերիի հեռախոսահամարը,սակայն զբաղված էր ցույց տալիս:

 -Ու՞մ հետ է խոսում,-ինքն իրեն մրթմրթում էր Գարիկը ու շարունակում կրկին զանգել:Վերջապես Մերին պատասխանեց նրա զանգին:

 -Ալո:

 -Ու՞մ հետ էիր խոսում,-միանգամից հարցրեց Գարիկը:

 -Խորթ եղբորս,երկու օրից գալու է ինձ տեսնելու,այնքան ուրախ եմ:

 Գարիկը, ճիշտ է,սկզբում խանդեց,բայց հետո հավատաց նրա ասածներին:

 -Լա՞վ ես,-հարցրեց նա:

 -Այո,դու՞:

 -Ես էլ,քեզ շատ եմ կարոտել,ուզում եմ տեսնել,բայց զբաղված եմ,մարդ կա տանը`չեմ կարող թողնել,գալ:

 -Ոչինչ ջան,քո գործերին եղիր,ես կարևոր չեմ:

 -Ինչու՞ ես այդպես ասում,Մերի:

 -Ճիշտ եմ ասում,պետք չի,որ իմ պատճառով կտրվես գործերիցդ,անկեղծ ու առանց որևէ հետին մտքի եմ ասում,Գա́ր:

  Այդ պահին Գարիկը լսեց,որ կինն իրեն է կանչում.

 -Գարի ̃կ :

 -Լավ Մերի ջան,հիմա էլ հարմար չի,վաղը կհանդիպենք`այսօր արդեն ուշ է,էլ դժվար հասցնեմ,-Գարիկը շտապ հրաժեշտ տվեց Մերիին,որպեսզի կինը չնկատի,-հրեշտա ́կս, դե առայժմ:

 -Առայժմ,-պատասխանեց Մերին:

 Գարիկը անմիջապես անջատեց հեռախոսը,կրկին դրեց գրպանը ու քայլեց կնոջն ընդառաջ:

 -Գա ́ր,ու՞ր էիր գնացել:

 -Այստեղ էի,ոչ մի տեղ:

 -Ի՞նչ էիր անում այստեղ:

 -Դուրս եկա մաքուր օդ` ծխելու:

 -Դե գնանք,մեր հյուրերն արդեն պատրաստվում են գնալ,սիրելիս:

 -Ինչու՞ այսքան շուտ:

 -Դե չգիտեմ,քեզ այնպես պահեցիր,որ մտածեցին երևի գնալու ժամանակն է:

 -Էլի կրկնե՞մ,ես ինձ ոչ մի ձև էլ չեմ պահել,ես շատ ուրախ եմ ու…,-նա դադար տվեց,ապա շարունակեց,-արի ́,արի ́ տեսնեմ այդ ու՞ր են գնում այսքան շուտ:

 Նրանք գնացին տուն,բայց հյուրերին չկարողացան համոզել,որ երկար մնան և երեկույթն ավարտվեց:

 -Դե հիմա բացատրիր հասկանամ,թե ինչ է կատարվում հետդ,-ասաց Գարիկի կինը,երբ արդեն պառկել էին քնելու:

 -Ան,իսկապես ոչինչ չի եղել,պարզապես դուք եք այդպես մտածում,ձեզ է թվացել թե ինչ-որ բան է եղել,ամեն ինչ կարգին է սիրելիս,-Գարիկը համբուրեց կնոջը,-շատ հոգնած եմ,աչքերս փակվում են,քնենք` առավոտյան աշխատանքի եմ:

 -Լավ,-պատասխանեց Աննան:

 -Բարի գիշեր քաղցրս:

 -Բարի գիշեր:

 Աննան հավատում էր ամուսնուն:Գարիկը այսքան ժամանակ նրան ոչ մի առիթ չեր տվել խանդելու և նա գիտեր,որ ամուսինն իրեն շատ է սիրում:Նա մտածում էր,որ պարզապես հոգնած է Գարիկը և երևի դա է նրա անտարբերության ու վատ տրամադրության պատճառը:

 Հաջորդ օրը աշխատանքի ավարտից հետո Գարիկը անմիջապես շտապեց Մերիի մոտ:Այդ օրն էլ էր Մերին անկողնում պառկած:

 -Էլի լավ չե՞ս զգում քեզ հրեշտակս:

 -Մերին գլուխը տարուբերեց` ցույց տալով բացասական նշան:

 -Էլի ջերմությունդ բարձր է՞,-Գարիկը ձեռքը հպեց նրա ճակատին,ստուգելու համար բա՞րձր է արդյոք նրա ջերմությունը և  զգաց,որ Մերին այրվում է ջերմությունից:

 -Գար չեմ ուզում,որ էլ հանդիպենք:

 -Ինչու՞,-հանկարծակիի եկած,հարցրեց Գարիկը:

 -Որովհետև օր-օրի ավելի եմ կապնվում քեզ:

 -Իսկ դա վա՞տ է:

 -Վախենում եմ կրկին սիրելուց,արդեն շատ եմ տառապել,չեմ ուզում,որ զգացմունքներ ծնվեն իմ մեջ,արի վերջ դնենք մեր հանդիպումներին:

 -Սերը միշտ չէ,որ տառապանք է պատճառում,ես չեմ ուզում,որ մեր հանդիպումները ավարտվեն:

 Գարիկը մտածեց,որ Մերին ճիշտ էր ասում,նրանք չէին կարող երկար շարունակել այդ հանդիպումները:Նա ընտանիք ուներ և չէր պատրաստվում լքել իր ընտանիքը,բայց նաև չէր ուզում Մերիին զուր հույսերով ցավ պատճառել,խաբել:Միևնույն ժամանակ նա չէր էլ ուզում կորցնել Մերիին.

 -Մերի ինձ հաճելի է քեզ հետ շփվելը,չեմ ուզում քեզ կորցնել,ուղեղումս ամեն վայրկյան դու ես,առանց քեզ ամեն մի վայրկյանը դար է թվում,քեզանից հեռու քիչ է մնում կարոտից մեռնեմ:Երկուսս էլ չենք ուզում դա,չենք ուզում չէ՞ դա,ճիշտ ե՞մ,թե ոչ:Երկուսիս էլ հաճելի է միմյանց հետ շփվելը:

 -Ճիշտ ես Գարիկ,բայց պիտի հրաժեշտ տանք միմյանց:

 -Չէ ́,Էլ մի շարունակի,ես չեմ ուզում,որ հրաժեշտ տանք` ես քեզ հետ շփվելու կարիք եմ զգում,ուզում եմ ամեն րոպե տեսնել քեզ,հավատա ինձ խնդրու̃մ եմ:

 -Ոչինչ,քիչ մնաց:

 -Ի՞նչ,ի՞նչը քիչ մնաց,-զարմացած հարցրեց Գարիկը:

 -Ոչինչ,-պատասխանեց Մերին ու փորձեց թեման փոխել,-այսօր էլ սուրճ կդնե՞ս:

 -Մեր,ի՞նչ ի նկատի ունեիր:

 -Անցած լինի Գար:

 -Ասա,խնդրում եմ:

 -Բայց մի տխրիր ու հասկացիր ինձ,լա՞վ:

 -Ես չգիտեմ ինչ ի նկատի ունես,բայց արդեն չեմ համբերում,դե ասա ́ խնդրում եմ:

-Երեք օրից գնում եմ:

 -Ի՞նչ:

 -Հիշու՞մ ես,երեկ ասացի,որ խորթ եղբայրս էր զանգել:

 -Հիշում եմ,-պատասխանեց Գարիկը,-բայց դա ի՞նչ կապ ունի:

 -Միասին ենք գնում:

 -Ասա ́,որ կատակ ես անում,-Գարիկը չեր ուզում հավատալ նրա ասածներին:

 -Չէ ջան,կատակ չեմ անում,լուրջ եմ ասում չորեքշաբթի գնում ենք:

 -Այդպիսի սխալ չանես,խնդրում եմ,-Գարիկին շատ տխրեցրեց ու անակնկալի բերեց այդ լուրը,նա այդ պահին զգաց,թե ինչքան է կապնվել Մերիին,ինչքան հեռուն են տարել իրենց այդ շփումները և նրան կորցնելու վախը ստիպեց զգալ,թե ինչ արժեք ունի Մերին իր համար:

 -Ուրիշ տարբերակ չունեմ,արդեն որոշված է,կարծում եմ ճիշտը դա է:

 -Ո ́չ,դա ճիշտ չէ Մերի,մի ́ արա այդպիսի բան խնդրում եմ,չեմ ուզում բաժանվել քեզանից:

 -Պիտի համակերպվես ու հասկանաս ինձ,ես միշտ քեզ հետ կլինեմ հոգով,միշտ կհիշեմ́ քեզ իմ "փրկիչ”,-ժպտաց Մերին:

 -Ես իրավունք չունեմ քեզ ետ պահել,բայց չեմ էլ ուզում թողնել,որ հեռանաս,չեմ ուզում մտածել այն մասին,որ կարող եմ կորցնել քեզ:

 -Գար,ես թա՞նկ եմ քեզ համար,-հանկարծ հարցրեց Մերին:

 -Իհարկե շատ թանկ ես հրեշտակս:

 -Ի՞նչ ես զգում իմ հանդեպ:

 Գարիկը մտածմունքների մեջ ընկավ,իսկապես նա ինչ-որ բան զգում էր Մերիի հանդեպ և այդ զգացածը կարծես թե սեր էր,սակայն նա չգիտեր ինչ պատասխանել Մերիի հարցին:

 -Իսկ դու ի՞նչ ես զգում իմ հանդեպ,-փորձելով խույս տալ հարցից,Գարիկը նույն հարցը ուղղեց Մերիին:

 -Կարևոր չէ,թե ինչ եմ ես զգում,բայց եթե չես ուզում կարող ես չպատասխանել:

 Գարիկը նայեց նրան.

 -Դու ինձ դուր ես գալիս,այո ́,քո հանդեպ ես ջերմ զգացմունքներ ունեմ,-չնայած նա վախենում էր խոստովանել,որ սիրում է,բայց փորձեց ինչ-որ ձևով տալ հարցի պատասխանը:

 -Կընդունե՞ս ինձ քո սիրտ,քո ընտանիք,ողջ կյանքդ կսիրե՞ս ինձ,պատասխանիր անկեղծ,խնդրում եմ,ասաց Մերին:

 Գարիկը արդեն ավելի անելանելի իրավիճակում հայտնվեց և Մերիի հարցրին պատասխանելը նրա համար դարձավ էլ ավելի դժվար:

 <<Ի՞նչ պատասխանեմ նրան,ինչպե՞ս կարող եմ նման բան անել,իսկ Աննան ու աղջի՞կս>>,-մտածում էր Գարիկը:

 Մերին շարունակում էր իր հարցերը և ասես դիտավորյալ կրկնեց իր հարցը.

 -Կամուսնանա՞ս ինձ հետ,ինձ քո կինը կդարձնե՞ս,կընդունե՞ս ինձ քո օջախ,դե պատասխանի ́ր Գար:

 Մերին տեսնում էր,թե ինչպես էր Գարիկը ճնշվում իր հարցերից,նա առանց Գարիկի պատասխանի էլ հասկանում էր,որ Գարիկը նման քայլի չի գնա,չնայած չգիտեր էլ նրա ընտանիքի մասին:

 -Ես դատապարտված եմ ընդմիշտ,ինքդ էլ դա լավ հասկանում ես,-Մերին մի պահ դադար տվեց,ապա շարունակեց,-ջան անկեղծ եմ ասում,դու շատ լավ մարդ ես,դու ավելի լավին ես արժանի,մի օր ավելի լավ մեկին կգտնես,վստահ եմ:

 -Էլ մի ́ շարունակիր,ոչինչ մի ́ ասա խնդրում եմ,-Գարիկը մի կերպ էր զսպում իրեն,արցունքները խեղդում էին կոկորդը,-ինձ ուրիշը պետք չի,ինձ դու ես պետք,ինձ քեզ հետ է լավ,և վերջապես ես քեզ եմ սիրում:Նա էլ չկարողացավ իր ներսում պահել իր սերը Մերիի հանդեպ և խոստովանեց նրան,որ սիրում է:

 -Պետք չի ջան,մեկ է արդեն որոշված է,տոմսերն էլ արդեն պատվիրված են:

 -Մնա խնդրում եմ,ես միշտ խողքիդ կլինեմ,միշտ կսիրեմ քեզ,կոգնեմ,որ մոռանաս այդ ամենը,ամեն ինչ կանեմ քեզ երջանկացնելու համար,որ դու էլ չտխրես ու միշտ ժպտաս:

 -Ես հիվանդ եմ ջան,չգիտեմ ինչ է լինելու հետս,ավելի լավ է մոռացիր ինձ,ես անհաջող մարդ եմ,մոռացի ́ր ու թող մնամ միայն հուշերումդ:

 -Ի՞նչ ես զգում իմ հանդեպ,-հարցրեց Գարիկը:

 -Դա արդեն էական չի,Գար ինձ ճիշտ հասկացիր,իմ միակ ելքը այստեղից գնալն է:Իսկ հիմա խնդրում եմ,գնա ́,ինձ մենակ թող,ուզում եմ մենակ մնալ,ինձ սխալ չհասկանաս լա՞վ:

 -Կգնամ,բայց վաղը կրկին կգամ:

 -Հենց այսօրվանից էլ արի բաժանվենք,հենց հիմա էլ հրաժեշտ տանք իրար,իմաստ չկա էլ հանդիպելու,կարծում եմ հասկացանք միմյանց:

 -Գոնե այս երկու օրը թույլ տուր տեսնել քեզ,թող կողքիդ լինեմ,զգամ քո ներկայությունը:

 -Ինչպես կուզես,չնայած ավելի լավ կլինի,որ հենց այս օրով էլ ավարտեինք մեր հանդիպումները:

 -Միևնույն է,վաղը գալու եմ,ուզես,թե չուզես:

 Մերին ժպտաց.

 -Մի մտածիր,թե ես չեմ ուզում,ինձ համար էլ շատ դժվար է,ուղղակի,միակ տարբերակը դա է:

Հաջորդ օրը Գարիկը կրկին այցելեց  Մերիին:Այդ օրն էլ անցկացրեցին սովորականի նման:

  Չորեքշաբթի էր:Մերին պիտի մեկներ այդ օրը:Գարիկը վաղ առավոտյան շտապեց նրան հրաժեշտ տալու:

 Հնչեց դռան զանգը:Մերին բացեց դուռը:

 -Բաչի լույս,-տխուր տոնով միանգամից ասաց Գարիկը:

 -Բարև,-նույնքան տխուր պատասխանեց Մերին ու մի կողմ քաշվեց`ճանապարհ տալով Գարիկին,որպեսզի նա ներս մտնի:

 -Մենակ ե՞ս,-հարցրեց Գարիկը:

 -Այո:

 -Իսկ ընկերուհի՞դ:

 -Արդեն գնացել է դասի:

 -Եղբայրդ ե՞րբ է գալու:

 -Երեկ էր եկել,քո գնալուց հետո:

 -Ո՞ր ժամին եք գնում:

 -Չեմ գնում:

 -Ի՞նչ,-զարմացավ Գարիկը`ուրախանալով այդ լուրից,-ինչպե՞ս թե չես գնում,նա կարծես թե ուրախությունից գլուխը կորցել էր,-այսինքն ճիշտ ես անում,վերջապես հասկացար,որ սխալ էր այդ որոշումը,կտեսնես ամեն ինչ լավ կլինի,այստեղ նոր կյանք կսկսես ու կամաց-կամաց…

 -Ինձ մեկ ամիս է մնում ապրելու,-ընդհատեց նրան Մերին:

 Գարիկի խոսքը բերանում կիսատ մնաց,նա միանգամից լռեց ու քարացած նայում էր Մերիի աչքերի մեջ` կարծես չհավատալով լսածին:

 -Այո Գարիկ,բժիշկները մեկ ամիս ժամանակ են տվել ինձ,ու խնդրում եմ ոչինչ չասես,ոչ մի հարց չտաս,ուղղակի շատ եմ խնդրում:

 -Մերի ինչե՞ր ես խոսում,ի՞նչ է կատակ ե՞ս անում,դու հասկանում ե՞ս ինչ ես ասում,ի՞նչ մեկ ամիս,ո՞վ է քազ նման բան ասել,ի՞նչ բժիշկ Մերի:

 -Կարևոր չի թե ով է ասել,կարևորն այն է,որ դա փաստ է ու պիտի համակերպվեմ դրա հետ,քանի որ դա է ճակատագիրս,իսկ դու պիտի ընդունես իրականությունը և զուր հույսեր չկապես ինձ հետ:

 Գարիկը չէր ուզում հավատալ լսածին.

 <<Իսկ եթե այդ ամենը հնարում է նա,որպեսզի վերջ դնի մեր հարաբերություններին:Բայց չեմ կարծում,որ նման կերպ կվարվեր ինձ հետ,ի՞նչ է կատարվում,ինչու՞ հենց ես ընկա այս սարդոտայնում>>,-մտածում էր Գարիկը:

 Հաջորդ առավոտյան,երբ Գարիկը կրկին գնաց Մերիենց տուն,նրա ընկերուհին հայտնեց,որ Մերին իրեն լուսադեմին վատ է զգացել և շտապ օգնությունով նրան տեղափոխել են հիվանդանոց:Գարիկը միանգամից,առանց որևէ վայրկյան կորցնելու,շտապեց հիվանդանոց Մերիին տեսության:Գարիկը անաղմուկ մտավ Մերիի հիվանդասենյակ:Մերին պառկած էր կծկված ինչպես երեխան մոր արգանդում,նա բարձրացրեց հայացքը,նայեց դռան կողմը,տեսավ Գարիկին ու սառած հայացքով հարցրեց:

 -Ինչպե՞ս ներս մտար:

 -Այսի՞նքն,-զարմացավ Գարիկը:

 -Որ ներս մտար դռան մոտ ցուլ չկա՞ր:

 -Ի՞նչ ցուլ Մերի:

 -Դե այն կատաղած ցուլը,որ քիչ առաջ հետևիցս էր ընկել,հազիվ հասցրեցի ինձ այստեղ գցեցի:

 Գարիկը հասկացավ,որ Մերին տեսիլքներ ունի,նա շփոթվել էր դրանից ու չգիտեր,թե ինչ պատասխաներ:Նա դանդաղ քայլերով մոտեցավ Մերիի մահճակալին ու նստեց նրա կողքին:Մի պահ երկուսն էլ լուռ նայում էին միմյանց:

 -Ինչպե՞ս ես,-հարցրեց Գարիկը:

 -Ուզում եմ դուրս գալ այստեղից,դու կոգնե՞ս ինձ,-ասաց Մերին:

 -Դու անպայման դուրս կգաս այստեղից,կտեսնես ամեն ինչ լավ կլինի,բայց նախ պիտի մնաս այստեղ ինչքան հարկավոր է,որպեսզի բուժվես:

 -Ի՞նչ բուժվել,ես չեմ բուժվի,հասկանու՞մ ես,ինձ մեկ ամսվա կյանք է մնացել,ես մեռնելու եմ:

 -Կբուժվես Մերի,ինձանից կախված ամեն ինչ կանեմ,որպեսզի բուժվես և կաշխատեմ քո կյանքի ամեն մի ակնթարթը ուրախությամբ լցնել,պետք չի հանձնվել,կյանքը հիանալի է և այն շարունակվում է:Ես Աստծուն կաղոթեմ,որ դու շուտ լավանաս,իսկ դու խոսք տուր,որ կպայքարես,պետք է լավատեսորեն տրամադրվել:

 -ինչու՞ չես հավատում ինձ,ես քեզ լուրջ բան եմ ասում,իսկ դու ինձ անիմաստ հուսադրում ես և զուր հույսեր ես տալիս:Պետք չի հասկանու՞մ ես,-Մերին կրկին նյարդայինացավ Գարիկի մխիթարանքներից,նա լավ գիտակցում էր,որ դա լինելու բան չէ,որ իրեն քիչ ժամանակ է մնացել ապրելու և ամեն մի մխիթարական խոսք,կամ լավ կյանքի հույս նյարդայինացնում էր նրան:

 Նորից լռություն տիրեց,Գարիկը չգիտեր ինչ աներ:

 -Կներես:

 -Կներեսի կարիք չկա,ես քեզ հասկանում եմ,ուզում ես ինչ-որ ձևով օգնել ինձ,բայց զուր հույսերով մի լցրու գլուխս խնդրում եմ,ես դրանից ավելի վատ ու ողորմելի եմ զգում և դա էլ ավելի է նյարդայինացնում ինձ:

 -Կասե՞ս,թէ խոսքն ինչ հիվանդությն մասին է:

 -Իսկ ի՞նչ կարևոր է:

 -Եթե կարևոր չլիներ չէի հարցնի,ինձ քեզ վերաբերվող ամեն ինչ հետաքրքրում է և եթե չասես միևնույն է դժվար չէ իմանալը:

 -Ես թաքցնելու բան չունեմ,ինձ մոտ կրծքի չարորակ ուռուցք են հայտնաբերել` զարգացման վերջին ստադիայում:Որևէ բան անելն արդեն անօգուտ է,ուռուցքն արդեն իսկ հեռակա մետաստազներ է տվել:

 Մերին այնքան հանգիստ էր խոսում,ասես ինչ-որ սովորական դեպք պատմելիս լիներ ու ասես դա իր հետ ընդհանրապես կապ չուներ:Գարիկը անզորությունից քարացել էր ու Մերիի անտարբերությունը էլ ավելի էր վախեցնում նրան:

Մի քանի օր անց Մերիին դուրս գրեցին,քանի որ նրան հիվանդանոցում պահելն անօգուտ էր:Գարիկը շարունակում էր այցելել նրան:Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ,որ մի ամիս հետո կարող է հավերժ հրաժեշտ տալ Մերիին:

 -Կպատմե՞ս ծնողներիդ մասին,-հերթական հանդիպումներից մեկի ժամանակ,հարցրեց Գարիկը:

 -Ինչի՞դ են պետք ծնողներս,ի՞նչ է քեզ հետաքրքրում նրանցից:

 -Ինձ պետք չեն,այլ քեզ:Հիմա նրանք մի վայրկյան անգամ չպիտի բացակայեին կողքիցդ,այնինչ այսքան ժամանակ չեմ տեսել,որ գոնե թեկուզ մեկ անգամ հետաքրքրվեն քեզանով,ուզում եմ հասկանալ,թե ինչն է նրանց այսքան անտարբերության պատճառը:

 -Նրանք իմ իսկական ծնողները չեն:

 -Փաստորեն նրանք քեզ որդեգրել են,բայց ինչպե՞ս ես հայտնվել նրանց մոտ,որտե՞ղ են իսկական ծնողներդ:

 -Նրանց մասին ոչինչ չգիտեմ,իսկ խորթ ծնողներս ինձ որդեգրել են այն պատճառով,որ աղջիկ չեն ունեցել,միայն երկու տղա են ունեցել:Մինչ այդ ես մանկատանն եմ ապրել ու մեծացել:

 -Իսկ ինչու՞ են հիմա խորթ ծնողներդ այդքան անտարբեր քո նկատմամբ:

 -Չգիտեմ:

 -Իսկ գիտե՞ն քո հիվանդության մասին:

 -Այո,այսօր զանգել էին:

 -Ե՞վ:

 -Եվ ասում էին,որ վաղը կգան իմ ետևից:

 -Ինչու՞:

 -Որ ինձ տանեն:

 -Ու՞ր:

 -Տուն,-պատասխանեց Մերին ու գլուխը կախեց,թաքցնելու համար արցունքները:

 Գարիկը մոտեցավ նրան:Նա Մերիի գլուխը ափերի մեջ առավ,բարցրացրեց վեր:Մերիի արցունքներից փայլող աչքերը նայում էին ուղիղ Գարիկի աչքերի մեջ:Գարիկը գլուխը մոտեցրեց Մերիի դեմքին և շատ մեղմ ու զգույշ համբուրեց նրա նուրբ շուրթերը,ապա գրկեց նրա պարանոցը ու սկսեց թաքուն արտասվել,որպեսզի Մերին չնկատի` չնայած անհնար էր թաքցնել այն հուզմունքն ու ցավը,որ զգում էր նա իր ներսում:

 Ուշ երեկո էր,երբ Գարիկը հրաժեշտ տվեց Մերիին և դուրս եկավ նրանց բնակարանից:Ինչ-որ աննկարագրելի խռովք էր պատել նրա հոգում,ասես խեխդվում էր անկարողությունից,ասես շունչը կտրվում էր Մերիից հեռու:Սրտում մի տեսակ տարօրինակ զգացողություն կար,չեր ուզում հեռանալ Մերիենց բակից,չեր ուզում վերադառնալ իրենց տուն,քանի որ գիտեր բացատրություններ պիտի տար կնոջը,իսկ նա դրա տրամադրությունը չուներ:Այդ պահին Գարիկը միայն միայնության էր ձգտում:Նա նստեց մեքենան և իր կամքից անկախ,ինքնաբերաբար ճանապարհ ընկավ դեպի իր սիրելի վայրը:Չգիտես ինչու այդ օրը կամուրջը նրան ավելի մռայլ թվաց:Գարիկը նստել էր նստարանի այն հատվածում,որտեղ իրենց առաջին հանդիպման ժամանակ նստել էր Մերին` այդպիսով նա ասես ավելի մոտ էր գտնվում Մերիին:Նա մտքերով ընկած ծխում էր ծխախոտը ծխախոտի ետևից:Գարիկի աչքի առջևով անցնում էր իրենց առաջին հանդիպման ամեն մի պահը:Նա Մերիից հեռու էր,բայց Մերին իր մեջ էր` իր սրտում,իր ուղեղում,իր շուրթերին…

 Գարիկը բավականին ուշ տուն գնաց,որպեսզի կինը քնած լիներ և ավելորդ վեճ չառաջանար:Տուն հասնելով` նա մի տեսակ ծանր հոգով պառկեց քնելու:

 Վաղ առավոտյան Գարիկը դեռ քնած էր,երբ բջջային հեռախոսին անսպասելի զանգ եկավ:Նա միանգամից վեր թռավ տեղից,Աննան նույնպես արթնացավ զանգի ձայնից:Գարիկը վերցրեց հեռախոսը,նայեց էկրանին` անծանոթ համար էր,վախեցած նայեց ժամացույցին,տեսավ,որ դեռ շատ վաղ է,կասկածելով ու վարանելով սեղմեց հեռախոսի միացնելու կոճակը ու դրեց ականջին:

 -Ալո,Գարի՞կ,-լսափողի մյուս կողմից լսվեց մի աղջկա խուճապահար,լացակումաց ձայն:

 -Այո ̃,լսում եմ,ո՞վ է խոսում:

 -Մերիի ընկերուհին է,խնդրում եմ,արագ մեր տուն կգա՞ս:

 -Ի՞նչ է եղել,-վախեցած ու զարմացած հարցրեց Գարիկը:

 -Շուտ արի ́,խնդրում եմ,շու́տ,-ասաց ընկերուհին ու անջատեց հեռախոսը:

 -Ի՞նչ է եղել,ո՞վ էր,-քնաթաթախ հարցրեց Գարիկի կինը:

 -Չգիտեմ,գործի տեղից էին զանգել,ասում էին,որ շուտ այնտեղ գնամ,-խաբեց Գարիկը ու արագ-արագ սկսեց հագնվել:

 -Այսքան վա՞ղ,ի՞նչ է,հրդե՞հ է:

 -Դե հիմա չգիտեմ,կարող է ինչ-որ բան է եղել,գնամ տեղում կիմանամ:

 Գարիկը մտածում էր,որ հարկավոր է այդ պահին տնից արագ դուրս գալ,իսկ բացատրություն կհասցներ օրվա ընթացքում հորինել,հիմա պետք էր արագ հասնել Մերիենց տուն:Նա մտածում էր,որ Մերիի վիճակը կտրուկ վատացել է և ընկերուհին խուճապահար առաջին հերթին հենց իրեն է զանգել:Գարիկը ինքն էլ չհասկացավ,թե ինչպես դուրս եկավ տնից,մեքենան հանեց ավտոտնակից ու ինչպես հասավ Մերիենց շենք:Միայն Մերիենց դռան առջև հասնելով ուշքի եկավ և հասկացավ,որ արդեն տեղ է հասել:Նա դուռը չթակեց էլ,անմիջապես բացելով ներս մտավ:Առաջինը,որ տեսավ գարիկը,Մերիի ընկերուհին էր միջանցքի մի անկյունում գորգին կուչ եկած նստած` ամբողջովին արցունքների մեջ:Նրա աչքերը կարմրած էին,նա բարձր ձայնով լաց էր լինում:Գարիկը հասկացավ,որ վատ բան է պատահել ու անմիջապես քայլեց դեպի Մերիի սենյակ:

 -Գարիկ,պետք չի ́,-նրա ետևից լացակումած ձայն տվեց Մերիի ընկերուհին` ցանկանալով ետ պահել Գարիկին այդ տեսարանից:Բայց Գարիկը հենց այդ պահին բացեց սենյակի դուռը:Նա իր տեսածին չհավատալով մի քայլ առաջ գնաց,ասես ուզում էր հասկանալ արդյո՞ք դա իրականություն էր:Գարիկը տեսավ Մերիին,որը ինքնասպան էր եղել` կախելով իրեն առաստաղից:Նա այդ ձևով ցանկացել էր վերջ դնել իր տանջանքներին:

 Գարիկը գրկեց Մերիի ոտքերից,ասես ցանկանալով ինչ-որ ձևով կյանքի վերադարձնել նրան:Նա չէր կարողանում զսպել իր լացը:Գարիկը գիտակցում էր,որ մի օր Մերիին կորցնելու էր,բայց ոչ այդ պահին ու ոչ այդ ձևով:

 Նա գլուխը բարձրացրեց վեր,նայեց Մերիի սառած աչքերին,որոնք կարծես իրեն էին նայում,բայց այդ անկենդան հայացքում Գարիկը չտեսավ իրեն այնքան սիրելի ջերմությունը:Մերիի հայացքը դատարկ էր ու անտարբեր…

 

 

Վերջաբանի փոխարեն

Ես հեռանում եմ,հեռանում կամաց,հեռանում,որ ոչ ոք չնկատի,

Ես հեռանում եմ ընդմիշտ,հեռանում երկինք,

Ես հեռանում եմ առանց սիրո,առանց կարոտի ու վախի…

 

15.04.2011.

20:12

"Հրաժեշտ”


Ա.Աղաջանյան


<<<<<< ՆԱԽՈՐԴ ՄԱՍԸ <<<<<<


Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1882 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՍԵՐ, ԿԻՐՔ, ՍԵՔՍ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 41 2 3 »
avatar
0
1 Akasha • 21:51, 18.08.2013
vayyyyyyyy inchia kyanq@ esqan dajan
1-1 2-2 3-3
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
04:02
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ