Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

Երկուշաբթի, 29.04.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 14 » ՀՐԱԺԵՇՏ (մաս 1-ին)
10:31
ՀՐԱԺԵՇՏ (մաս 1-ին)

Գարիկը քսանվեց տարեկան էր:Նա ամուսնացած էր արդեն գրեթե երեք տարի,ուներ կին և աղջիկ երեխա,որի ծննդյան երկու ամյակն էր լրանում շուտով:Նա իր կնոջն ու երեխային շատ էր սիրում:Գարիկը երջանիկ էր նրանց կողքին,բայց երբեմն սիրում էր մենակ մնալ,կտրվել իր առօրյաից,ինչպես և այդ օրը նա որոշել էր գնալ իր ամենասիրած վայրը` քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող մի հին կամուրջ,որի վրա կար մի փոքրիկ նստարան:Այնտեղ սովորաբար մարդաշատ չէր լինում:Կամրջի առջև բացվում էր գեղեցիկ տեսարան և դա նպաստում էր նրան,որպեսզի Գարիկը այնտեղ լիցքաթափվեր իր լարված առօրյաից:Նա ծխելով քայլում էր կամրջի վրայով:Հասնելով նստարանին,Գարիկը նետում է ծխախոտը և նստում:Նա գլուխը կախ մտքերով էր ընկած,երբ հանկարծ նրան է մոտենում մի աղջիկ:

 -Կարո՞ղ եմ նստել,-հարցրեց նա:

 Գարիկը հանկարծակիի եկավ,զարմացած նայեց աղջկան` մտածելով թե ինչպես նա հայտնվեց,որ ինքը չնկատեց:

 -Այո,իհարկե,-սիրալիր պատասխանեց Գարիկը:

 Աղջիկը նրա աչքերի մեջ նայեց,ապա նստարանին,կարծես սպասելով,որ մի կողմ քաշվի և իրեն տեղ տա նստելու:Գարիկը մի պահ գլխի չնկավ,թե ինչի է սպասում աղջիկը,քանի որ այդ պահին չգիտակցեց,որ նստած է նստարանի մեջտեղում և իր կողքին ևս մեկ հոգի նստել չի կարող:

 -Ախ հա,կներե ́ք,-ժպտաց Գարիկը` մի կողմ քաշվելով,նստարանի աջ հատվածը զիջելով աղջկան:

 -Շնորհակալություն,-ասաց աղջիկը և նստեց նրա կողքին:

 Երկուսն էլ լուռ էին` յուրաքանչյուրն իր մտքերով ընկած:

 -Ուզում եմ նետվել կամրջից,-միքանի րոպե լռությունից հետո,անսպասելի ասաց աղջիկը:

 -Ի՞նչ,-զարմացավ Գարիկը` նայելով նրան:

 -Մեռնել եմ ուզում:

 -Այսի՞նքն:

 -Դե ի՞նչ այսինքն,ապրել չեմ ուզում:

 -Ջա ́ն ի՞նչ է պատահել:

 -Հոգնել եմ այս անիմաստ կյանքից:

 -Պետք չէ այդպես մտածել,հիմա ինչ-որ բաներից նեղված եք երևի,բայց հետո ինքներդ կհամոզվեք,որ կյանքը ամենևին էլ անիմաստ չէ:Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է և ամեն անգամ անձրևից հետո արև է փայլում:

 -Չեմ կարծում,-վստահ ու կտրուկ պատասխանեց աղջիկը:

 -Կտեսնե ́ք,որ ամեն ինչ լավ կլինի,մի հուսահատվե ́ք,սիրուն աղջի ́կ:

 -Նյարդայինանում եմ,երբ սկսում են ինձ խղճալ ու հուսադրել,-զայրացավ աղջիկը` նայելով Գարիկին,-համել ես վաղուց արդեն աղջիկ չեմ,-ժպտալով ավելացրեց նա` գլուխը շրջելով դեպի գեղեցիկ տեսարանը:

 -Ի՞նչ,-ուրեմն դա է պատճառը,մտածեց Գարիկը,երևի պատվազրկել են նրան և այդ պատճառով ուզում է ինքնասպան լինել:

 Միքանի րոպե լռություն տիրեց:Հետո աղջիկը լուռ վեր կացավ տեղից և քայլեց դեպի կամուրջի քանդված եզրը:

 -Ու՞ր եք գնում,-անհանգստացած հարցրեց Գարիկը:

 -Արդեն ասացի,-պատասխանեց աղջիկը:

 Գարիկը միանգամից վեր թռավ տեղից և շտապեց նրա ետևից:

 -Գժվել ե՞ս ինչ է,-նա արդեն անցավ դուի,քանի որ շփոթվեց ու մի կողմ թողեց քաղաքավարությունը,-սպասի ́ր մեկ րոպե:

 Աղջիկը մեխանիկորեն կանգ առավ:

 -Ինչի՞ն սպասեմ,-հարցրեց աղջիկը ու շարունակեց քայլել:

 -Դու հասկանում ե՞ս,թե ինչ ես անում,-Գարիկը գրեթե հասնում էր նրան,սակայն ևս երկու քայլ և աղջիկը կամրջի քանդված եզրի մոտ էր,-խնդրում եմ,սպասի ́ր մեկ րոպե,-կիսահրամայական,կիսախնդրողական տոնով վախեցած գոռաց Գարիկը նրա ետևից,-աղջիկը կրկին կանգ առավ,հասնելով կամրջի եզրին ու ներքև նայեց:Գարիկը հասավ նրա ետևից,կանգ առավ նրանից մի փոքր հեռավորության վրա.

 -Տեսնու՞մ ես ինչ բարձր է,երեսուն մետրից ավելի կլինի,-նա ձեռքը մեկնեց աղջկան,-այս կողմ արի ́,խնդրում եմ:

 -Ինչու ե՞ք ինձ խանգարում,չասացի՞ չեմ սիրում,որ ինձ խղճում են,հասկանու՞մ եք դրանից ես ավելի եմ կատաղում,-նա արդեն նյարդագրգիռ էր և կարծես վախ կար ներսում,սկսում էր գիտակցել,թե ինչ կլինի իրեն այդ քայլն անելով,-հեռացե ́ք խնդրում եմ,-նրա լացից ուռած ու կարմրած աչքերը,որոնք այդպես էլ շատ գեղեցիկ ու գրավիչ էին,սկսեցին փայլել արցունքներից:

 -Պատկերացնում ե՞ս,թե ինչ կլինի քեզ հետ,եթե ցած նետվես,այդ նուրբ ու քնքուշ դեմքդ ամբողջովին ջարդուփշուր կլինի:

 -Ինձ համար մեկ է,միևնույն է ես մեռնելու եմ:

 -Իսկ եթե ողջ մնա՞ս սիրունս,այդ դեպքում համ հոգիտ կցավի,համ մարմինդ,քաղցր ջան:

 -Մենք իրար չենք ճանաչում ու ինձ դուր չի գալիս,որ այդպես ես դիմում,-զայրացավ աղջիկը,-անունս Մերի է:

 -Հաճելի է Մերի ջան,-Գարիկը կրկին ձեռքը նրան մեկնեց,-իսկ ես Գարիկն եմ:

 -Նմանապես,-դողացող ձայնով պատասխանեց Մերին և իր նուրբ ու փոքրիկ ձեռքով բռնեց Գարիկի ձեռքը:

 -Քայլե՞նք մի փոքր,-հարցրեց Գարիկը և առանց պատասխանի սպասելու,աղջկան կարծես քաշելով հեռացրեց կամրջի եզրից:

-Քանի՞ տարեկան ես,-հանկարծ հարցրեց Մերին:

-Քսանվեց,իսկ դու՞:

-Քսանմեկ:

- Կասե՞ս թե ինչ է եղել, ինչի՞ց ես նեղված :

-Ավելի լավ է չիմանաս,-պատասխանեց Մերին ու մի փոքր դադարից հեսո ավելացրեց,-երկար պատմություն է:

-Ես չեմ շտապում ու պատրաստ եմ լսել,անկեղծ եմ ասում ինձ շատ է հետաքրքրում,թե քեզ պես հրեշտակը ինչու է ուզում ինքնասպան լինել:

-Ես հրեշտակ չեմ,հրեշտակները երկնքում են լինում:

-Փաստորեն այդ հրեշտակներից մեկը երկնքում չի ու իմ կողքին քայլում է այս պահին:

Մերին ժպտաց:

-Շնորհակալություն:

-Դե լսում եմ,կարող ես պատմել:

-Ոչ հիմա,լա՞վ:

-Լավ, ինչպես կուզես:

Մի պահ լռություն տիրեց:

-Ինչո՞վ ես զբաղվում,Մերի ջան:

-Ոչ մի բանով:

-Բա ամբողջ օրդ ինչպե՞ս ես անցկացնում:

-Մուլտեր եմ նայում,-ժպտալով պատասխանեց Մերին:

-Մուլտե՞ր:

-Այո,ի՞նչ է մտածում ես,որ մանկամիտ եմ:

-Իհարկե ոչ,-պատասխանեց Գարիկը,-ես ինքս ել մեկ-մեկ նայում եմ,իսկ ուրի՞շ:

-Ուրիշ սիրում եմ երաժշտություն լսել:

-Ի՞նչ երաժշտություն:

-Տարբեր,բացի ռաբիզից:

Գարիկը ժպտաց,-ես նույնպես չեմ սիրում ռաբիզ լսել:

-Իսկ դու ի՞նչով ես զբաղվում,Գար,-հարցրեց Մերին շատ մտերիմ տոնով:

-Աշխատում եմ,սիրում եմ երաժշտություն գրել,նվագել դաշնամուրի վրա…

-Լու՞րջ,-զարմացավ Մերին,-իրո՞ք երաժշտություն ես գրում;

-Այո,լուրջ եմ ասում:

-Երաժիշտ ե՞ս մասնագիտությամբ;

-Մասնագիտությամբ հաշվապահ եմ,իսկ երաժշտությամբ զբաղվում եմ ազատ ժամանակ:

Նրանք մի պահ լուռ քայլում էին:

-Ո՞վ է քեզ նեղացրել:

Մերին ձայն չհանեց,այնպիսի տպավորություն էր,կարծես նա չլսեց էլ Գարիկի հարցը:

-Մերի կպատմե՞ս,թե ինչ է եղել,- Գարիկը կանգ առավ:Մերին նույնպես,-Դե լսում եմ,պատմիր լա՞վ :

-Լավ,-պատասխանեց Մերին,-բայց արի քայլենք:Նրանք շարունակեցին քայլել:

-Արդեն կարող ես սկսել,-ժպտաց Գարիկը:

-Ես սովորում էի բժշկական քոլեջում,ավարտելուց հետո սկսեցի աշխատել որպես բուժքույր:Հենց այնտեղ էլ հանդիպեցի նախկին ամուսնուս,որը բժիշկ էր,-հետո նա մի պահ դադար տվեց,աչքերում արցունքներ երևացին,ապա շարունակեց,-Մենք երեխա չէինք ունենում,խնդիրն իմ մեջ էր:Մերին կրկին դադար տվեց,մաքրեց աչքերից արցունքները ու կրկին շարունակեց;-Երեք տարի բուժվելուց հետո վերջապես հղիացա:Ուրախությանս չափ ու սահման չկար:Որոշ ժամանակ անց մեր հարաբերությունները վատացան,հետո իմացա ,որ նրա կյանքում ուրիշ մեկն էր հայտնվել:Այդ օրվանից կյանքս վերածվեց դժոխքի:Հետո երեխաս ծնվեց,մտածում էի, որ նրանով կապրեմ,կմխիթարվեմ,բայց աստված ինձ համար ուրիշ ճակատագիր էր պատրաստել:Երեխաս առողջ չէր ու տասնհինգ օր անց մահացավ:Իմ առողջականը վատացավ ու որոշ ժամանակ ինձ պահեցին հիվանդանոցում:Երբ դուրս գրվեցի վերադարձա տուն,այդ տունն արդեն իմը չէր:

Գարիկը լուռ լսում էր:Նա շոկի մեջ էր ,չգիտեր ինչ ասեր:Մերին ավարտեց իր տխուր պատմությունը մի քանի խոսքով:Նա լռեց:

-Մտքովս չէր անցնում,որ այդպիսի պատմություն կպատմես,անկեղծ չէի սպասում:Ցավում եմ Մերի ջան,բայց դու շատ մի տխրի,մի հուսալքվիր,դեռ կյանքդ առջևումդ է, ամեն ինչ լավ կլինի:

-Էլի՞ սկսեցիր ինձ մխիթարել,ախր ասացի, որ ես դրանից ինձ վատ եմ զգում ու այդ ամենը ինձ ավելի է նյարդայնացնում:

-Կներես ջա́ն,-Գարիկը իրեն վատ զգաց:Նա փորձեց ինչ-որ ձևով օգնել,դուրս բերել Մերիին այդ վիճակից`արդյունքում ստացվեց հակառակը:Կրկին լռություն տիրեց:

-Ուզում եմ տուն գնալ,ինձ լավ չեմ զգում,-ասաց Մերին:

-Ես քեզ կտանեմ:

-Չէ Գարիկ ջան պետք չի:

-Բայց ինչու՞,ես սրտանց եմ առաջարկում:

-Հավատում եմ,պարզապես չեմ ուզում ավելորդ խոսակցությունների առիթ դառնալ:

-Լավ, գոնե մինչև կանգառ ճանապարհե՞մ:

-Լավ,-համաձայնեց Մերին:Գարիկը ուղեկցեց մինչև կանգառ:

-Տուն չթողեցիր ուղեկցել ,գոնե հեռախոսիդ համարը կտա՞ս:

-Պետք չի,ջա́ն:

-Բայց ինչու՞:

-Ինչի՞դ է պետք:

-Ուզում եմ քեզ էլի տեսնել:

-Ինչի՞ համար:

-Որովհետև հաճելի է քեզ հետ,չեմ ուզում իրար այսքան շուտ հրաժեշտ տանք:

-Չէ Գարիկ ջան,ինձ նույնպես հաճելի էր,դու լավ մարդ ես,բայց կարծում եմ իմաստ չունի կրկին հանդիպելը:

-Խնդրում եմ;

-Ուրեմն արի այսպես անենք,տեսնելով Գարիկի իրեն տեսնելու մեծ ցանկությունը,ասաց Մերին,-երկու օրից կհանդիպենք նույն տեղում,բայց պիտի խոսք տաս ,որ դա մեր վերջին հանդիպումը կլինի ու էլ շարունակական չեն դառնա խնդրանքներդ,լա՞վ:

-Արի ինչ-որ բաներ խոսք չտամ,բայց եթե այդպես ես ուզում,կաշխատեմ,որ էլ նման բաներ չլինեն:

-Ուրեմն առայժմ:

-Առայժմ հրեշտակ:

Մերին ժպտաց,նստեց մեքենան ու հեռացավ`թողնելով Գարիկին կանգառում մենակ կանգնած:

Անցան երկու երկար օրեր:Այդ ընթացքում Գարիկը անընդհատ մտածում էր Մերիի մասին:Նա անհամբեր սպասում էր իրենց հանդիպմանը:Վերջապես եկավ հանդիպման օրը:Գարիկը ավելի վաղ էր եկել և նստարանին նստած սպասում էր Մերիին:Շուտով եկավ նաև Մերին:Նա կարծես այսօր ավելի տխուր էր,գեղեցիկ աչքերն էլ ավելի կարմրած:

-Բարև,-մոտենալով Գարիկին միանգամից բարևեց Մերին:

Բարև հրեշտակ,-պատասխանեց Գարիկը ու ձեռքի կալան ուղղեց նրան,-չգիտեի ինչ ծաղիկներ ես սիրում,բայց մտքովս սա անցավ`մտածեցի քեզ պես նուրբ ու զգայուն է:

-Շնորհակալություն,-ժպտաց Մերին ու վերցրեց ծաղիկը:

-Ինչպե՞ս ես,-հարցրեց Գարիկը:

-Ոչինչ,դու՞:

-Երևի լավ:

-Ինչու՞ երևի:

-Դե լավ եմ,պարզապես կարոտել էի քեզ:

-Իսկապե՞ս:

Գարիկը գլխով դրական նշան արեց:

-Բայց ինձ նորմալ չես էլ ճանաչում,ընդամենը մեկ անգամ էինք հանդիպել:

-Դա կապ չունի,ինչքան էլ տարօրինակ թվա իսկապես հասցրել էի կարոտել ու անհամբեր սպասում էի այսօրվան:Գիտե՞ս, բայց մի փոքր վախենում էի`մտածում էի կարող ես չգալ:

-Եթե խոսք եմ տալիս,ուրեմն նաև կատարում եմ խոստումս:

-Փաստորեն այդ հարցով էլ ենք իրար նման:

-Ինչու՞, էլ ի՞նչ հարցով ենք նման,-զարմացած հարցրեց Մերին:

-Դե երաժշտական ճաշակներով էլ գրեթե նույն հարթության վրա ենք:

-Այդ մեկը մոռացել էի,-ժպտաց նա:

-Քեզ տխուր չի սազում,-ասաց Գարիկը:

-Ինչ արած,ինձ տխրությունն է բաժին ընկել:

-Հիմա կմտածես,որ էլի փորձում եմ հույս տալ,մխիթարել,բայց խնդրում եմ այդպես մի ընդունի,պարզապես փորձիր կյանքին ուրիշ աչքերով նայել,մտածիր,որ մի ամբողջ կյանք կա առջևումդ,շատ երկար տարիներ;Դու դեռ կգտնես երջանկությունդ,իսկ այս ամենը կմնա անցյալում,ամեն ինչ լավ կլինի Մերի ջան;

-Շնորհակալություն,աստված ձայնդ լսի:

<<Վերջապես կարծես հասկացել է,որ անիմաստ է տխրելը,որ ամեն ինչ անցողիկ է,պետք է պայքարել,ապրել…>>,-ուրախացած մտածեց Գարիկը:

-Գար որոշել եմ գնալ այստեղից,-Մերին հանկարծ ուզեց կիսվել Գարիկի հետ իր որոշման մասին:

-Ու՞ր,-զարմացավ Գարիկը:

-Հեռու ̃:

-Այսի՞նքն:

-Դե երևի Ռուսաստան:

-Ո՞վ ունես այնտեղ:

-Ոչ մեկ:

-Ուրեմն ինչու՞ ես այդպիսի որոշում կայացրել:

-Ուրիշ ելք չունեմ,ջան,այնտեղ գոնե հեռու կլինեմ այս տխուր հուշերից,-նրա աչքերից սկսեցին արցունքներ գլորվել;

-Հուշերից չես փախչի,ուր ուզում ես գնա,ինչքան ուզում ես հեռու գնա,միևնույնն է այդ ամենը կհետապնդի քեզ ստվերի պես,հուշերդ միշտ կուղեկցեն քեզ ամենուր:

-Չեմ կարողանում այստեղ ապրել,կխելագարվեմ, ջան:Լուրջ եմ ասում այս անգամ իսկապես ինքնասպան կլինեմ,հավատա ́:

-Բայց ասացիր ,որ այնտեղ ոչմեկ չունես`ոչ մի հարազատ,ծանոթ,ընկեր,այդպես հո չես կարող վերցնել ու գնալ:

-Կկարողանամ,այնտեղ նոր կյանք կսկսեմ,կաշխատեմ:

-Բայց այդքան հեշտ չի,ինչքան դու ես պատկերացնում:Հիմա նեղված ես, որոշումներ ես կայացնում,բայց հետո կզգաս,որ սխալվել ես երևի:Ես անկեղծ չեմ ուզում,որ դու ինչ-որ դժվարությունների հանդիպես կամ խորտակես կյանքդ:

-Չէ,հաստատ կգնամ,արդեն որոշել եմ:

-Կարող ես այդ ամենը այստեղ անել,այստեղ իրագործել մտադրություններդ,այստեղ նոր կյանք սկսել,այստեղ աշխատանք գտնել ու կտեսնես ամեն ինչ լավ կլինի:

-Չէ ջան,իզուր մի փորձիր համոզել,միևնույնն է գնալու եմ:

-Ծնողներդ գիտե՞ն որոշմանդ մասին:

-Ոչ:

-Կարծում եմ չեն թողնի,եթե իմանան:

-Ես նրանց հետ կապ չունեմ,հասկանում ե՞ս,ինձ այստեղ ոչինչ չի պահում:

<<Իսկ ե՞ս>>,- մտածեց Գարիկը ու հիշեց,որ ինքը ընտանիք ունի,և որ ինքը չի կարող ինչ-որ դեր խաղալ նրա կյանքում:նա չբարձրաձայնեց իր հարցը`չնայած շատ էր ուզում,որ իրենց շփումները շարունակվեն: Նա ուզում էր ասել,որ ինքը նրա կողքին կլինի,կօգնի նրան,բայց գիտակցում էր,որ դա խելահեղություն կլինի`ընդամենը ծիծաղելի սուտ:<<Ի՞նչ անեմ,ինչպե՞ս ետ պահեմ նրան այդ քայլից,չեմ ուզում կորցնել իմ կյանքում հայտնված այս տարօրինակ աղջկան,որին նորմալ չեմ ել ճանաչում>>,- մտածում էր Գարիկը:Նա այդ կարճ ժամանակահատվածում կապնվեց Մերիի հետ ու այնպես էր անհանգստանում նրա համար,ասես իր վաղեմի բարեկամը կամ ծանոթը լիներ:

-Ի՞նչ ես մտածում,-հարցրեց Մերին`տեսնելով Գարիկի տխուր,մտածկոտ,խորհրդավոր հայացքը:

-Մտածում եմ,թե ինչու՞ է կյանքը այսքան դաժան.դեռ նոր ենք հանդիպել ու արդեն մտածում ենք հրաժեշտի մասին,ինչու՞ պիտի քեզ պես հրեշտակը նման ճակատագրի արժանանա,ինչու՞ հավասար չի կյանքը բոլորի համար:

-Մի մտածի, ջան ,ու մի տխրի:

-Իսկ ինչի՞ համար ուրախանամ;

Մերին կախեց գլուխը:

-Բա ո՞րտեղ ես մնում,-հարցրեց Գարիկը:

-Ընկերուհուս տանը:

-Ընկերուհիդ մենա՞կ է ապրում,թե ընտանիքի հետ:

-Մենակ:Ուսանողուհի է:

Նրանք սկսեցին լուռ քայլել:

-Գնանք մի տեղ,-առաջարկեց Գարիկը:

-Ինչպես կուզես,-պատասխանեց Մերին:

-Ուրեմն գնացինք:

Նրանք քայլեցին դեպի մեքենան:Մեքենային չհասած Մերին ուշագնաց եղավ ու ընկավ գետնին:

-Մերի ̃,-վախեցավ Գարիկը,կռացավ գրկեց նրա գլուխը,-Մերի, ձայն հանիր,ի՞նչ եղավ,խնդրում եմ մի բան ասա:Մերին չէր արձագանքում:Գարիկը զգույշ իջեցրեց Մերիի գլուխը,բացեց մեքենայի դուռը,նորից գրկեց Մերիի փոքրիկ մարմինը որպեսզի տանի մեքենայի մեջ ու այդ ժամանակ նկատեց,որ նրա աչքերը սկսեցին շարժվել փակ կոպերի տակ: 

Մերին բացեց աչքերը նայելով Գարիկի աչքերին,թարթեց միքանի անգամ ու կրկին փակեց:

-Լսու՞մ ես ինձ Մերի,-ուրախացավ Գարիկը:

-Որտե՞ղ ենք,-կմկմալով հարցրեց Մերին:

-Մերի, ինչպե՞ս ես,ի՞նչ եղավ քեզ,-խուճապահար հարցրեց Գարիկը`միաժամանակ նըստեցնելով Մերիին մաքենայի ետևի նստատեղին:Մերին կրկին բացեց աչքերը:

-Ինձ տուն կտանե՞ս,մրսում եմ:

-Իհարկե,-պատասխանեց Գարիկը,-մեկ րոպե,-նա զգուշորեն Մերիին մի փոքր հրեց, որպեսզի կարողանա դուռը փակել,փակեց այն,նստեց ղեկի մոտ ու միացրեց մեքենայի շարժիչը:Նա հրցրեց հասցեն և վարեց մեքենան նշված ուղղությամբ:Գարիկը ցանկանում էր ուղեկցել Մերիին մինչև բնակարան,սակայն նա չհամաձայնեց:

-Շնորհակալություն,Գարիկ ջան,բայց արդեն լավ եմ  ու ինքս կբարձրանամ:

-Վստահ ե՞ս:

-Այո:

-Ե՞րբ կտեսնեմ էլ քեզ,-վերջին պահին հասցրեց հարցնել Գարիկը:

-Չգիտեմ:

-Կարո՞ղ եմ վաղը այցելել քեզ:

-Չէ,Գար ,պետք չի:

-Գոնե հեռախոսիդ համարը տուր,խնդրու̃մ եմ:

-Լավ,համաձայնեց Մերին ու տվեց հեռախոսահամարը,-գնացի,հաջողությու̃ն:

-Առա̃յժմ,-պատասխանեց Գարիկը:Նա խուսափում էր հրաժեշտի խոսքերից և ամեն անգամ հրաժեշտ էր տալով նոր հանդիպման ակնկալիքով օգտագործում էր<< առայժմ>> արտահայտությունը:

Գարիկի ու Մերիի հանդիպումները շարունակվեցին ևս մի քանի օր:Գարիկի կյանքում ամեն ինչ իրար էր խառնվել,նա չգիտեր ինչ անել`մի կողմում ընտանիքն էր,որին շատ էր սիրում,մյուս կողմում`Մերին,որին չգիտեր էլ անգամ խղճում է,թե այլ բան է զգում նրա հանդեպ:Գարիկը չէր ուզում կնոջը խաբել ու նրանից թաքուն հանդիպել ուրիշ կնոջ հետ,բայց  և չէր էլ ուզում Մերիին կորցնել:

<<Ի՞նչ է կատարվում հետս,ինչու՞ այս ամենը հենց ինձ հետ պիտի կատարվեր>>,-այս միտքը հանգիստ չէր տալիս Գարիկին:Նրա ուղեղում միշտ Մերին էր`նրա թախծոտ հայացքը,աչքերը,ականջներում `Մերիի քաղցր ձայնն էր,-<<իսկ եթե հրաժեշտ տամ նրան,բայց ինչպե՞ս,իսկ ի՞նչ կլինի նրա հետ,գոնե փորձեմ համոզել,որ չգնա այստեղից,ախր կկործանվի նրա առանց այդ էլ կործանված կյանքը>>:

 

Մերին քնած էր,երբ Գարիկը զանգեց նրան:

-Ալո:

-Ալո,-կիսարթուն պատասխանեց Մերին;

-Քնած էի՞ր:

-Հա:

-Մինչև հիմա՞:

-Ըհը:

-Դե լավ,կներես,Մերի ջան,որ արթնացրեցի`չմտածեցի, որ այսքան երկար կքնես,այդ պատճառով զանգեցի:

-Չէ,ոչինչ,ինչպե՞ս ես:

-Ես լավ եմ,իսկ դու՞,հրեշտակս:

-Ոչինչ,ինձ մի քիչ թույլ եմ զգում:

-Կարող ե՞նք այսօր հանդիպել:

Մերին մի փոքր մտածեց ու պատասխանեց.

-Չեմ կարող դուրս գալ,ինձ այնքան էլ լավ չեմ զգում:

-Ուրեմն թույլ տուր գամ քեզ տեսակցության:

-Դրա կարիքը չկա,Գա́ր:

-Իսկ ես պնդում եմ:

Մերին կրկին մի փոքր լռեց,կարծես մտածում էր ինչ պատասխանել:

-Լավ,ինչպես կուզես:

-Շնորհակալություն, հրեշտա̃կս:Հենց հիմա գալիս եմ:

-Հիմա՞:

-Հա,չգա՞մ հիմա:

-Արի:

Գարիկը հեռախոսն անջատելուց հետո,առանց որևէ վայրկյան կորցնելու,շտապեց Մերիի մոտ:Հասնելով Մերիենց շենքի մոտ`Գարիկը նորից զանգեց Մերիին.

-Մերի:

-Լսում եմ:

-Ես արդեն ձեր շենքի բակում եմ,ինչպե՞ս գտնեմ ձեր բնակարանը:

-Բարձրացի երկրորդ հարկ,աջ կողմի դուռն է:Ներս մտիր դուռը բաց է:

-Լավ,-պատասխանեց Գարիկը,անջատեց հեռախոսն ու բարձրացավ նրա մոտ:Հասնելով բնակարանի դռանը,այն զգույշ բացեց,ներս մտավ,ծածկեց իր ետևից,առաջ գնաց մի երկու քայլ ու շշուկով կանչեց.

-Մերի ̃:

-Այստեղ եմ արի ́,-սենյակներից մեկից լսվեց նրա քնքուշ ձայնը:Գարիկը մտավ Մերիի սենյակ,որտեղ նա պառկած էր:Մերին մի փոքր գունատ թվաց Գարիկին:

-Կարելի՞ է,-ժպտալով հարցրեց Գարիկը:

-Առաջ արի,-պատասխանեց Մերին` ցույց տալով իր կողքը և առաջարկելով նստել:Գարիկը նստեց նրա կողքին:

-Դե հիմա ասա տեսնեմ,թե ինչ է եղել,ինչու՞ քեզ լավ չես զգում:

-Չգիտեմ մի քիչ ինձ թույլ եմ զգում:

-Նեղված ե՞ս էլի:

-Գա ́ր,ինչու՞ են բոլորն ինձ այլ աչքերով նայում,-հանկարծ հարցրեց Մերին:

-Այսի՞նքն,չհասկացա ի՞նչ նկատի ունես,-զարմացավ Գարիկը նրա անսպասելի հարցից:

-Չգիտեմ,լավ անցած լինի:

-Չէ ́,բացատրիր հասկանամ:

-Մոռացիր,լա՞վ:

-Փորձիր բացատրել:

 Մերին լռեց:Գարիկը նրան էր նայում,ակնկալելով իր հարցի պատասխանը.

-Նկատի ունես որ խղճում ե՞ն,այո՞:

-Չէ,դա չէ,-պատասխանեց Մերին:

-Ուրեմն ի՞նչ,-Գարիկն արդեն հասկացավ,թե Մերին ինչի մասին էր խոսում,-մտածում են,որ միայնակ ես` ամուսնուցդ բաժանված,փորձում են օգտվե՞լ առիթից:

 Մերին գլխով դրական նշան արեց:

-Ուրեմն էլ մի շփվիր նման մարդկանց հետ,-խանդից զայրացավ գարիկը:

-Դե չեմ շփվում:

-Իսկ ովքե՞ր են եղել,որ այդպես են մտածել:

-Բոլորը` ում հետ շփվել եմ,ում ճանաչում եմ:

-Իմ մասին էլ ե՞ս նույնը մտածում,-մի փոքր լռելուց հետո հարցրեց Գարիկը:

-Չէ,-ժպտաց Մերին,-դու ուրիշ ես:

-Ինչո՞վ եմ ուրիշ:

-Դե դու լավ մարդ ես,քո մասին լավն եմ մտածում:

-Դե դա լավ է:

-Սուրճ կխմե՞ս,-հարցրեց Մերին:

-Կարելի է,-պատասխանեց Գարիկը:

-Գիտե՞ս,բայց պիտի դու դնես,-նայելով Գարիկին մեղավոր ժպտաց Մերին:

-Ե՞ս,-զարմացավ Գարիկը:

-Դե ես ինձ թույլ եմ զգում,կարող է անցած անգամվա պես ուշագնաց լինեմ,-կատակեց Մերին:

-Լավ,հիմա կդնեմ,-համաձայնեց Գարիկը,-բայց ես չգիտեմ ձեր սուրճի տեղը:

Մերին բացատրեց Գարիկին սուրճի պարագաների տեղը,ևԳարիկը գնաց սուրճ եփելու:Կարճ ժամանակ անց նա վերադարձավ` սկուտեղի վրա երկու գավաթ սուրճը ձեռքին:Նրանք սուրճը ըմպեցին,զրուցելով տարբեր թեմաներից` ֆիլմերից,երաժշտությունից,գրքերից ժամանակակից բարքերից և այլն:Մի պահ լռություն տիրեց:

-Ի՞նչ կուզեիր հիմա,-հանկարծ լռությունը խախտեց Գարիկը`նայելով Մերիի աչքերին:

-Կուզեի,որ հիմա ինչ-որ մեկը մերսեր ինձ,-հոգոց հանելով ու այնպիսի տոնով պատասխանեց Մերին,որ կարծես այդ պահին իրոք նա դրա կարիքն ուներ:

-Կուզե՞ս ես մերսեմ,-հարցրեց Գարիկը:

-Կարող ե՞ս:

-Դե եթե ուզում ես,քեզ համար ամեն ինչ կանեմ:

 Մերին լուռ նայեց Գարիկին:

 -Ե՞վ,մերսե՞մ հիմա:

 -Լավ,-համաձայնեց Մերին:

 -Որտե՞ղդ մերսեմ:

 -Մեջքս:

 -Խնդիր չկա հրեշտակս,դե շրջվի ́ր:

 Մերին շրջվեց մեջքով դեպի Գարիկը:Նրա հագին սպիտակ նուրբ ատլասե գիշերազգեստ էր:Գարիկը նրա մեջքից մի կողմ տարավ վերմակը` բացելով մինչև գոտկատեղը,ապա զգուշորեն ձեռքերը հպեց նրա նուրբ ու ճերմակ ուսերին:Մերին մի պահ սարսռաց,քանի որ Գարիկի ձեռքերը սառն էին:

 -Կներես,-զգալով Մերիի սարսուռը ասաց նա:

 -Ոչինչ,հաճելի է,-ասաց Մերին:

 -Բայց կարծես թե ջերմություն ունես:

 -Գիտեմ,վերջերս այդ ջերմությունը միշտ կա,սովոր եմ արդեն:

 -Բժշկի դիմել ե՞ս:

 -Ոչինչ մի հարցրու:

 -Բայց…

 -Սսսսսս,-Մերին ընդհատեց նրան,-ինչ քնքուշ ես դու,հաճելի են ձեռքերդ,երանի կնոջդ:

 Գարիկը լուռ էր,ոչ մի արձագանք չէր տալիս Մերիի ասածներին և լուռ շարունակում էր մերսել:

 <<Իսկ եթե իմանա՞,որ կին ունեմ,տեսնես ինչպե՞ս կարձագանքի դրան:Չե ́,ավելի լավ է չիմանա այդ մասին,եթե ասեմ կարող եմ վերջ դնել մեր շփմանը,իսկ ես դա չեմ ուզում>>,-մտածում էր Գարիկը:Մի փոքր անց գարիկը նկատեց,որ Մերին քնով է անցել,նա զգույշ ծածկեց Մերիին վերմակով,ապա տեղավորվեց նրա կողքին` հենվելով արմունկին սկսեց հիանալ Մերիի գեղեցկությամբ:

 <<Միթե՞ կարելի է այսպիսի չքնաղ,զգայուն էակին նեղացնել,ինչպե՞ս է կարողացել այդ տականքը նման հրեշտակին փոխել ինչ-որ մեկի հետ>>,-մտածում էր Գարիկը:Այդ պահին Մերին արթնացավ:

 -Վաղուց էի՞ քնել,-տեսնելով Գարիկին հարցրեց Մերին:

 -Մի քանի րոպե ընդամենը:

 -Կներես:

 -Մյուս անգամ նման արտահայտություն չանե ́ս,-ասաց Գարիկը,ապա հարցրեց,-հասցրեցի՞ր գոնե երազ տեսնել:

 -Այո,-պատասխանեց Մերին:

 -Իսկ ու՞մ էիր տեսնում երազումդ,-հարցրեց Գարիկը` ակնկալելով,որ Մերին իր անունը կտա:Նա հարցը կատակով էր տվել և նույն կերպ կատակով էլ պատասխանի էր սպասում:

 -Ես միայն երեխայիս եմ տեսնում երազներումս,-լուրջ ու տխուր տոնով հնչեց Մերիի պատասխանը,որը շատ ազդեց Գարիկի վրա:Նա իրեն շատ վատ զգաց:

 -Կներես ես չէի ուզում,-իրեն մեղավոր զգալով ասաց Գարիկը:

 -Ոչինչ,անցած լինի:

 Մի պահ լռություն տիրեց,Գարիկը չգիտեր ինչից խոսեր,որպեսզի հարթեր այդ իրավիճակից:

 -Կարող ե՞մ ամուսնուցդ ու այդ կնոջից հարցնել,-հարցրեց Գարիկը:

 -Ինչպես կուզես,-պատասխանեց Մերին:

 -Սիրու՞մ էիր նրան:

 -Սիրում էի,իսկ հիմա ատում եմ:

 -Որտեղի՞ց էր ամուսինդ ճանաչում այդ կնոջը:

 -Նույն հիվանդանոցում են աշխատում:Ես այդ ժամանակ հղի էի:Նա գրեթե ամեն օր խմած տուն էր գալիս ու առանց պատճառի ծեծում էր ինձ:

 Մերին մտքերով ընկավ,կարծես գնալով անցյալ:Նա հիշում էր այդ դաժան օրերը,հիշում էր թե ինչպես էր ամուսինը իրեն ծեծում,թե ինչպես էր ինքը խնդրում աղեկտուր,որ չվնասի երեխային:Բայց չնայած նրա խնդրանքներին ամուսինը վայրենաբար ծեծում էր նրան:

 -Քանի՞ տարեկան է ամուսինդ,այսինքն նախկին ամուսինդ,-մի փոքր անց շարունակեց հարցեր տալ Գարիկը:

 -Քսանութ:

 -Իսկ այդ կի՞նը:

 -Երեսունչորս:

 -Ես պարզապես զարմանում եմ ամուսնուդ վրա:

 -Դե երևի ավելի լավն է,-տխուր ասաց Մերին

 -Ես չեմ ճանաչում այդ կնոջը,բայց վստահ եմ,որ այդպես չէ,դու ամենալավն ես հրեշտակս,պարզապես ամուսինդ կույր է եղել:


>>>>>> ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ >>>>>>


Կատեգորիա: ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ | Դիտել են 1704 անգամ:| Ավելացրել է: AKportal | Թեգեր: ՍԵՐ, ԿԻՐՔ
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտք
Գրանցվել
08:05
ОбновитьСмайлыУправление мини-чатом
ՄԻՆԻ ՉԱԹ