Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ՈՒրբաթ, 17.05.2024
Супер слайдер
Ինչպ՞ս է տղան նկարում թղթի վրա մետաղյա տարայով կոկա կոլաСмотреть онлайн бесплатноՖուտբոլ Miss Bumbum-ի գեղեցկուհիների մասնակցությամբСмотреть онлайн бесплатноМаша и медведь. Нынче все наоборот -38 серия(Трейлер)Смотреть онлайн бесплатноИрина Аллегрова & Слава - Первая Любовь - Любовь ПоследняяСмотреть онлайн бесплатноMiley Cyrus - Adore You (new)Смотреть онлайн бесплатноHTC One против Galaxy S4: Битва Титанов (HTC One vs Samsung Galaxy SIV)Смотреть онлайн бесплатноՔաղաքակրթությունը ԵթովպիայումСмотреть онлайн бесплатноVirginia Gallardo (Bailando2011)Смотреть онлайн бесплатноԷրոտիկ մերկապար բեմի վրա Մոնիկա Ֆարրոյի մասնկացությամբСмотреть онлайн бесплатноПРЕМЬЕРА! Группа HELLO - НовогодняяСмотреть онлайн бесплатноԻրական մարտեր, որտեղ մահանում են հակառակորդները հենց ռինգումСмотреть онлайн бесплатноКАРАТЕ против Муай ТаиСмотреть онлайн бесплатноПроверка мифов. КаратеСмотреть онлайн бесплатноPap U Tor (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноKajn U Sev@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноBjshki Xorhurd@ (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноHarust Ter Hayr (Kargin Sketch Show N22)Смотреть онлайн бесплатноVitamin Club 58 - Ashxarhi hayer@ Chstacvac kadrerСмотреть онлайн бесплатноРождественское ограбление / Christmas Caper (2007)Смотреть онлайн бесплатноРождество с неудачниками/Christmas with the Kranks (2004)Смотреть онлайн бесплатноСрочно требуется Дед Мороз (2007)Смотреть онлайн бесплатноРождественская свадьба / A Christmas Wedding Date (2012)Смотреть онлайн бесплатноПутешествие к Рождественской звезде / Reisen til julestjernen (2012)Смотреть онлайн бесплатноТариф новогодний (2008)Смотреть онлайн бесплатноНовогодняя жена (2012)Смотреть онлайн бесплатноMarmnavajaruhin (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноLoto (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноAmusnacox Gyuxaci Txan (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатноShans (Kargin Sketch Show N21)Смотреть онлайн бесплатно084 antiVirus - Հայկական փարթիների մասին 22.12.2013Смотреть онлайн бесплатно
прокрутить вправо
прокрутить влево



Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 8 » Ինչպիսի տարօրինակ կատակներ է անում մեզ հետ սիրահարվածությունը
22:23
Ինչպիսի տարօրինակ կատակներ է անում մեզ հետ սիրահարվածությունը
Սիահարվածության նշանները
Այն մեզ հիմար է դարձնում

Դուք երբևէ սիրահարվե՞լ եք խենթորեն, կուրորեն: Գիտնականները պնդում են, որ այդ ամենը միայն իդեոմաներ չեն՝ դրանք ունեն գիտական բացատրություն: Ուժեղ և կրքոտ սիրահարվածության զգացումը կարող է կատակել ձեր գիտակցության և մարմնի հետ՝ սկսած քայլվածքից մինչև խոսելաոճը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր կրքոտ սիրահարված են, դժվար են կենտրոնանում և կատարում այն առաջադրանքները, որոնք ուշադրություն են պահանջում: Հնարավոր է ամբողջ մեղքը նրանում է, որ մարդը իր մտային ռեսուրսների մեծ մասը ծախսում է այն մարդու վրա, ում սիրահարված է: Առաջացնում է արբեցում` ինչպես թմրանյութերը

Գիտնականները կատարել են մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի ապացուցեն դա: Երբ մենք սիրահարվում ենք, նեյրոնային համակարգը, որը կապ ունի կոկաինից կախվածության հետ, ակտիվանում է և դա բերում է էյֆորիայի: Այլ կերպ ասած՝ մարդը զգում է այնպիսի հոգեկան բավարարվածություն, ինչպես կոկաին ընդունելուց:
Դարձնում է ավելի քիչ զգայուն ցավերի դեմ
Ինչպես պարզվել է, ուղեղի այն հատվածը, որը ակտիվանում է սիրահարվելուց նույնն հատվածն է որի վրա ազդում են ցավազրկող դեղերը: Նույնիսկ ուղղակի սիրելիի ձեռքը բռնելով դուք կարող եք նվազեցնել նրա ֆիզիկական ցավը:
Ստիպում է դանդաղ քայլել

Սա վերաբերում է տղամարդկանց: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձում են հարմարեցնել իրենց քայլքի արագությունը զուգընկերուհու քայլի յուրահատկությունների հետ: Այդպիսի էֆեկտ չի նկատվում, երբ տղամարդը քայլում է նրա հետ, ում համարում է ընկեր:
Սերը ինչպես հիվանդություն[b]

Ամերիկյան հոգեբան Դորոտի Թեննովը իր «Սեր և սիրահարվածություն» գրքում նկարագրում է կրքոտ ռոմանտիկ սերը ինչպես կույր բիոլոգիական մեխանիզմ, ինչը մեր նախնիներին ապահովել է ոչ միայն բազմացումը, այլ նաև որոշ ժամանակ երեխաների դաստիարակությունը: Թեննովը սիրահարվածությունը չի համարում իսկական սեր, այլ նկարագրում է այն ավելի շատ որպես հիվանդագին վիճակ, որը ունի հետևյալ ախտանիշները.

1. Անդադար կպչուն մտքեր սիրո օբյեկտի մասին:
2. Սիրո օբյեկտի փոխադարձ զգացմունքի սուր և ցավոտ պահանջմունք:
3. Փոխադարձության դեպքում էյֆորիայի զգացողություն:
4. Սիրո օբյեկտի նկատմամբ այն աստիճանի կենտրոնացում, որ մարդը կարող է անտեսել կարևոր պարտականություններ և չլուծել անհապաղ լուծում պահանջող պրոբլեմները:
5. Ուժեղ սեքսուալ հակում դեպի սիրո օբյեկտը:

[b]Սերը ինչպես քիմիա

Գիտնականներին հետաքրքրում էր թե ինչպիսի բիոքիմիական պրոցեսներ են ընթանում ռոմանտիկ զգացմունքների դեպքում: Օրինակ փորձարկումներից մեկում հարցազրույց վերցնող աղջիկը մոտենում էր տղամարդկանց և հարցազրույցից հետո թողնում իր հեռախոսահամարը: Պարզվել է, որ տղամարդիկ առավել հաճախ զանգահարել են աղջկան, երբ մինչ այդ անցնելիս են եղել լեռան միջով անցնող գետի մյուս ափը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից գրգռվածությունը նպաստում է ռոմանտիկ հետաքրքրություններին:

Որոշակի հորմոններ և նյութեր կապվում են հենց սիրո հետ: Մասնավորաբար.

1. Ֆենիլէթիլամին – Նյութ, որը փոքր քանակություններով (չնչին քանակություններ) արտադրվում է ուղեղում: Հենց նա է շատ դեպքերում պատասխան տալիս «խենթ» սիրո համար:
2. Օքսիտոցին – Հորմոն, որը արտադրվում է ուղեղում և ազդում է սեռական օրգանների վրա (և՛ տղամարդկանց, և՛ կանանց), նաև նպաստում է կերակրող մոր մոտ կաթի արտադրությանը:

Սերը ինչպես եռանկյունի

Հոգեբան Զիկ Ռուբինը առաջարկում է ռոմանտիկ սերը դիտել որպես երեք տարրերի հավաքածու՝ կապվածության, հոգածության և ինտիմության:

1. Կապվածություն – այլ մարդու նկատմամբ հոգ տանելու, նրան մոտ գտնվելու և նրա հետ ֆիզիկական կոնտակտի մեջ գտնվելու պահանջն է: Օրինակ, կապվածության մասին է հուշում ցանկությունը կիսվել սիրած մարդու հետ, երբ միայնակ եք, կամ եթե Դուք Ձեզ վատ եք զգում:

2. Հոգածություն – Երբ ուրիշի պահանջների և երջանկության մասին ավելի շատ եք անհանգստանում, քան սեփականի: Հոգածության զգացողությունը ստիպում է մեզ առաջին տեղում դնել այլ մարդու հետաքրքրությունները, անհանգստանալ նրա համար, ձգտել օգնել և հանգստացնել:

3. Ինտիմություն – նշանակում է ընդհանուր մտքեր, ցանկություններ և զգացմունքներ, որոնք միավորում են երկու մարդկանց: Որքան շատ է ինտիմությունը, այնքան մեծ է միմյանց հանդեպ վստահությունը, այնքան մեծ է ցանկությունը կիսվել մտքերով և էմոցիաներով:

Սերը ինչպես ներկապնակ
Իր «Սիրո գույները» գրքում, հոգեբան Ջոն Ալան Լին դիտարկում է ոչ թե ռոմանտիկ սիրո էությունը, այլ նրա տարատեսակները: Նա համեմատում է սերը գունային շրջանակի հետ: Շրջանակի վրա կա երեք հիմնական գույն, և Լին գտնում է, որ կա սիրո երեք հիմնական ոճ: Դրանք նա անվանել է գեղեցիկ և հունարեն՝ Էրոս, Լուդոս և Ստորգե:

Էրոս – Սեր իդեալական մարդու հանդեպ
Լուդոս – Սերը ինչպես խաղ
Ստորգե – Սերը ինչպես ընկերություն
Սերը ինչպես ընկերություն

[b]Սերը ինչպես ընկերություն

«Սիրո հոգեբանության» դասականներից Էլեն Հաթֆիլդը իր գործընկերների հետ առանձնացրել է սիրո երկու տեսակ՝ կարեկցող և կրքոտ:

1. Կրքոտ սերը կապված է ուժեղ և ոչ կառավարելի էմոցիաների հետ: Ըստ Հաթֆիլդի այն կապված է մեր դաստիարակության և պատահական իրավիճակների հետ: Իրավիճակը կամ անձի ինչ-որ բնավորության գծեր կարող են ազդակ հանդիսանալ, որ դա «ռոմանտիկ է» և ուղեղը հրաման ստանա սիրահարվել:

2. Կարեկցող սերը որակապես տարբերվում է կրքոտ սիրուց: Իդեալական տարբերակում պետք է կրքոտ սերը վեր ածվի կարեկցողի: Այդպիսի սերը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և այդպիսի սերը կարելի է անվանել սեր-ընկերություն: Երբ մարդկանց դուր է գալիս շփվել և միասին ժամանակ անցկացնել:


Նյութի հեղինակ` vera

Նյութի աղբյուրը` vvvvv
Vera-ի բոլոր նյութերը:| Դիտել են 904 անգամ:|
---

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎԻԴԵՈՆԵՐ



ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՐԳԵՐ



FaceBook
AKportal
Գրանցվել
05:16
ОбновитьСмайлыУправление мини-чатом